Աղասի Խանջյանի առանձնատուն
Աղասի Խանջյանի առանձնատուն | |
---|---|
Աղասի Խանջյանի առանձնատունը | |
Տեսակ | բնակելի տուն |
Ճարտարապետ | Ալեքսանդր Թամանյան |
Ստեղծում | 1920 |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Երևան |
Շինության ձև | Պատմամշակութային շենք |
Ներկա վիճակ | Կանգուն է |
ՀՀ ՊՄԱՀ | 1.6/4 |
Aghasi Khanjyan mansion Վիքիպահեստում |
Աղասի Խանջյանի առանձնատուն, տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հրազդանի կիրճում։ Գտնվում է Հրազդան մարզադաշտից դեպի հյուսիս-արևմուտք։ Ներկայում առանձնատանը բնակվում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ում պաշտոնաթողությունից հետո, համաձայն Հայաստանի Սահմանադրության, սեփականության կարգով հանձնվել է այս առանձնատունը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղասի Խանջյանի առանձնատունը նախագծվել է 1920-ականների վերջին՝ Կենտկոմի և Թամանյանի պատվերով։ Նախագծումը կատարվել է ոչ թե նախագծային հիմնարկում, այլ հեղինակի՝ ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի տանը՝ իր գրասենյակում, քանի որ համարվել է գաղտնի օբյեկտ։
Շենքը երկհարկանի է՝ կառուցված սև տուֆից։ Ունի ներքևից դեպի տանիք ձգվող չորս սյուներ, որոնք ավարտվում են խոյակներով։ Առաջին հարկում սյուները կապված են կամարներով։ Շենքն ունի երկու թև։ Շրջապատված է ընդարձակ այգիով և այլ նշանակության տարածքներով, որոնք առանձնացված են բարձր քարե պարիսպով։
Աղասի Խանջյանի խնդրանքով ճարտարապետը պահպանել է 1900-ականների սկզբի երևանյան սև շենքերի ճարտարապետական ոճը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղասի Խանջյանի ամառանոց
- Աղասի Խանջյանի կիսանդրի (Երևան)
- Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Երևան)
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/4 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աղասի Խանջյանի առանձնատուն կատեգորիայում։ |