Աղասի Խանջյանի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղասի Խանջյանի առանձնատուն
Աղասի Խանջյանի առանձնատունը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակբնակելի տուն
ՃարտարապետԱլեքսանդր Թամանյան
Ստեղծում1920
ԵրկիրՀայաստան
ԲնակավայրԵրևան
Շինության ձևՊատմամշակութային շենք
Ներկա վիճակԿանգուն է
ՀՀ ՊՄԱՀ1.6/4
 Aghasi Khanjyan mansion Վիքիպահեստում

Աղասի Խանջյանի առանձնատուն, տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հրազդանի կիրճում։ Գտնվում է Հրազդան մարզադաշտից դեպի հյուսիս-արևմուտք։ Ներկայում առանձնատանը բնակվում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ում պաշտոնաթողությունից հետո, համաձայն Հայաստանի Սահմանադրության, սեփականության կարգով հանձնվել է այս առանձնատունը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղասի Խանջյանի առանձնատունը նախագծվել է 1920-ականների վերջին՝ Կենտկոմի և Թամանյանի պատվերով։ Նախագծումը կատարվել է ոչ թե նախագծային հիմնարկում, այլ հեղինակի՝ ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի տանը՝ իր գրասենյակում, քանի որ համարվել է գաղտնի օբյեկտ։

Շենքը երկհարկանի է՝ կառուցված սև տուֆից։ Ունի ներքևից դեպի տանիք ձգվող չորս սյուներ, որոնք ավարտվում են խոյակներով։ Առաջին հարկում սյուները կապված են կամարներով։ Շենքն ունի երկու թև։ Շրջապատված է ընդարձակ այգիով և այլ նշանակության տարածքներով, որոնք առանձնացված են բարձր քարե պարիսպով։

Աղասի Խանջյանի խնդրանքով ճարտարապետը պահպանել է 1900-ականների սկզբի երևանյան սև շենքերի ճարտարապետական ոճը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/4