Աղաբաբյանի ոսկեբզեզ
Աղաբաբյանի ոսկեբզեզ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Sphaerobothris aghababiani
|
Աղաբաբյանի ոսկեբզեզ (լատին․՝ Sphaerobothris aghababiani), ոսկեբզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տափակ, նեղ մարմնով և 10,5-13,5 մմ երկարությամբ ոչ խոշոր բզեզ է։ Գունավորումը բրոնզագույն է՝ պղնձակարմրավուն կամ պղնձականաչավուն փայլով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքից (Սյունիքի մարզ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է նուշի գերակայությամբ վարդազգիների կամ գիհու մասնակցությամբ չոր նոսրանտառներում։
Բզեզները հանդիպում են հունիսի վերջին և հուլիսի առաջին կեսին, թռիչքը նկատվում է ցերեկը․ նստում են տափաստանամորու փշերի վրա, որի բների արմատամերձ հատվածում զարգանում են թրթուրները։ Զարգացումը միամյա է[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Թվաքանակը չափազանց բարձր է, իսկ փոփոխության միտումները հայտնի չեն։
Սպառնացող վտանգներից են անասունների՝ հատկապես այծերի չկարգավորված արածեցումը և տեղանքի՝ որպես պոչհանքի հավանական օգտագործումը։
Աղաբաբյանի ոսկեբզեզը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.