Ոսկեբզեզներ
Jump to navigation
Jump to search
| Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գիտական դասակարգում | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
|
||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||
| Buprestidae
Leach, 1815
|
||||||||
| Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||
| Подсемейства | ||||||||
| ||||||||
|
|
Ոսկեբզեզներ (լատ.՝ Buprestidae), բզեզների ընտանիք։ Հայտնի է 12 հազար, Հայաստանում՝ 200 տեսակ։ Հանդիպում են Տավուշի և Սյունիքի մարզերում, Արարատյան դաշտում։ Առավել տարածված են սև, դեղձենու, բարդու, փոփոխական և այլն, որոնք վնասում են ծառերը։ Հազվադեպ են Պալլասի, Սողոմոնի, գեղեցիկ ոսկեբզեզները։ Վերջին երկուսը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 3-100 մմ է։ Ծածկույթներն ամուր են՝ վառ մետաղ, փայլով (այստեղից՝ անվանումը)։ Ունեն կարճ, սղոցաձև բեղիկներ, ամուր հոդավորված առաջնաև միջնակուրծք։ Փորիկը կազմված է 5 հատվածից, առաջին երկուսը միաձուլված են։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակտիվ են ցերեկը (առավելապես՝ ամռանը)։ Հանդիպում են կերաբույսերի ցողունի և ճյուղերի, որոշ մանր նաև ծաղիկների վրա։ Թրթուրները սպիտակ են, զարգանում են ծառերի կեղևի տակ։