Ահմադ Արաբի փաշա (մարտի 31, 1841(1841-03-31)[1][2][3], Zagazig, Շարկիա, Եգիպտոս - սեպտեմբերի 21, 1911(1911-09-21) կամ 1911[4], Կահիրե, Եգիպտոս), Եգիպտոսի ազգային-ագատագրական շարժման 1879-1882) գործիչ։ Մասնակցել է օտարերկրյա վերահսկողության և Եգիպտոսի բանակում թուրք, ազդեցության դեմ ուղղված եգիպտական սպաների 1879 թվականի ելույթին։ 1881 թվականի սեպտեմբերին գլխավորել է Կահիրեի կայազորի ապստամբությունը, որի շնորհիվ ստեղծվել է ազգային կառավարություն։ 1882 թվականի փետրվարին նշանակվել է ռազմական մինիստր, հուլիսից սեպտեմբեր ղեկավարել եգիպտական ժողովրդի պայքարը անգլիական ինտերվենտների դեմ։ Պարտվելով՝ աքսորվել է Ցեյլոն կղզին։ Եգիպտոս է վերադարձել 1901 թվականին, բայց այլևս չի զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 676)։