Ակակի Վասաձե
Ակակի Վասաձե վրաց.՝ აკაკი ალექსის ძე ვასაძე | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1899 |
Ծննդավայր | Քութայիս |
Մահացել է | Թբիլիսի |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Դերասան, Ռեժիսոր, |
Աշխատավայր | Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Վասաձե Ակակի Ալեքսիի (վրաց.՝ აკაკი ვასაძე, հուլիսի 25 (օգոստոսի 6), 1899, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 3, 1978, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918-1920 թվականներին սովորել է Թբիլիսիի Ջաբադարիի դրամատիկ ստուդիայում։ 1920 թվականից աշխատել է Ռուսթավելու անվան վրացական թատրոնում (Թբիլիսի), 1935-1955 թվականներին՝ նույն թատրոնի, 1958 թվականից՝ Մեսխիշվիլու անվան թատրոնի (Քութայիս) գլխավոր ռեժիսոր, 1969 թվականից՝ Ռուսթավիի վրացական թատրոնի դերասան։ Վասաձեն ստեղծագործական լայն ընդգրկումների դերասան էր, ստեղծել է և՝ ողբերգական, և՝ կատակերգական կերպարներ։ Նրա արվեստն առանձնացել է սոցիալական տիպականացման վարպետությամբ, բազմազան ու հարուստ բեմական գույներով և արտահայտչամիջոցներով։
Բեմական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավագույն դերերից են՝ Մենգո (Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր»), Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Կիկվիձե (Դարասելիի «Կիկվիձե»), Անանիա (Ցուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Յագո (Շեքսպիրի «Օթելլո), Շույսկի (Աոլովյովի «Մեծ աիրակալը»)։ Բեմադրություններից են՝ Շանշիաշվիլու «Արսեն», Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Յուժին-Սումբատովի «Դավաճանություն», Կոռնեյչուկի «Բոգդան Խմելնիցկի»։ Վասաձեն մեծ ավանդ ունի հայ-վրացական կապերի ամրապնդման գործում։ Սունդուկյանի «Պեպո»-ում մարմնավորել է Պեպոյի և Զիմզիմովի կերպարները։ 1923 թվականից նկարահանվել է կինոյում։ 1924 թվականից զբաղվել է մանկավարժությամբ։ Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի պրոֆեսոր (1947 թվականից)։ ՍՍՀՄ (1942, 1946, 1951), Վրաց ՍՍՀ Ռուսթավելու անվան (1974) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Васадзе Акакий Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 290)։ |
|
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 3 մահեր
- 1978 մահեր
- Վրացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Վրացի ռեժիսորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային թատերական մանկավարժներ