Ալմուդենա տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմուդենա տաճար
Almudena Cathedral
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՄադրիդ, Palacio? և Սենտրո
ՀասցեՄադրիդ, Իսպանիա
ԴավանանքԿաթոլիկ Քրիստոնեություն
ԹեմՄադրիդի արքեպիսկոպոսություն
Օծման թվական1993 թվական
Հիմնական ամսաթվերըապրիլի 4, 1883
Կազմված էCrypt of the Cathedral of Our Lady of La Almudena?
ՆվիրվածԱլմուդենայի կույսին
ԱնվանվածVirgin of Almudena?
ՃարտարապետFrancisco de Cubas?
Ճարտարապետական ոճնեո-գոթական
Կառուցման սկիզբ1879 թվական
Հիմնադրվածապրիլի 4, 1883
12,5 մետր
Երկարություն102 մետր
Լայնություն12,5 մետր
Շինանյութգրանիտ
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Our Lady of La Almudena Վիքիպահեստում
catedraldelaalmudena.es(իսպ.)

Ալմուդենա տաճարը (իսպ.՝ Santa María la Real de La Almudena) կաթոլիկ եկեղեցի է Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Տաճարը Մադրիդի Հռոմեական Կաթոլիկ Արքեպիսկոպոսության նստավայրն է։ Տաճարն օծվել է Հովհաննես Պողոս II պապի կողմից 1993 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1561 թվականին, երբ Իսպանիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Տոլեդոից Մադրիդ, Իսպանիայի եկեղեցու նստավայրը մնացել էր Տոլեդոյում և նոր մայրաքաղաքը չուներ տաճար։ Ծրագրերը՝ ըստ որոնց Մադրիդում կառուցված տաճարը պետք է նվիրվեր Աստվածամորը, քննարկվեցին մինչ 16-րդ դարը, չնայած այն հանգամանքին, որ Իսպանիան նոր դարաշրջանում կառուցեց ավելի քան 40 քաղաքներ և շատ տաճարներ, սակայն կայսրության տարածման և ընդլայման ծրագրերը առաջ եկան և տաճարի կառուցումը հետաձգվեց։ Իսպանիայի քաղաքներն ու Մադրիդն ունեին հին դարաշրջանների եկեղեցիներ։ Տաճարի կառուցումը սկսվեց միայն 1879 թվականին։

Տաճարն, ըստ երևույթին, կառուցվել է միջնադարյան մզկիթի տեղում, որը ավերվել է 1083 թվականին, երբ Ալֆոնսո VI Քաջը վերստին նվաճեց Մադրիդը[1]։

Ֆրանցիսկո դե Կուբասը՝ Կուբասի մարկիզը, նախագծել և ղեկավարել է շինարարությունը գոթական վերածննդի ոճով։ Շինարարությունը դադարեցվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, և նախագիծը լքված էր մինչ 1950 թվական։ Այդ ժամանակ Ֆերնանդո Կոեւչա Գոիտիան վերամշակում է Կուբասի նախագծերը՝ տալով տաճարին բարոկկո արտաքին, որպեսզի այն համապատասխանի Մադրիդի մոխրագույն և սպիտակ թագավորական պալատին, որը կանգնած է անմիջապես տաճարի դեմ դիմաց։ Տաճարը ավարտված չէր մինչև 1993 թվականը, երբ այն օծվեց Հովհաննես Պողոս II պապի կողմից։ 2004 թվականի մայիսի 22-ին, (Իսպանիայի թագավոր)Ֆիլիպ VI թագավորի՝ ապա թագաժառանգի և Լետիսիա Օրտիս Ռոկասոլանոյի ամուսնությունը տեղի ունեցավ Ալմուդենի տաճարում։

Նեո-գոթական ինտերիերը բացառիկ ժամանակակից է, եկեղեցիներով և ժամանակակից արվեստագետների արձաններով, որոնք ունեն հեթանոսական ոճ, պատմական վերափոխումներից մինչև «փոփ-արվեստ»ի դիզայն։

Նեո-հռոմեական նկուղում կան 16-րդ դարի Ալմուդենայի կույսին պատկեր Մոտակայքում գտնվող պեղումների արդյունքում հայտնաբերվել են մավրիտանական և միջնադարյան քաղաքի պատերի մնացորդներ։

2004 թվականի ապրիլի 28-ին Մադրիդի գլխավոր արքեպիսկոպոս Անտոնիա Մարիա Ռոկո Վարելան օրհնեց աբսիդի նոր նկարները՝ նկարված Կիկո Արգուելյոյի կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "El Madrid islámico". Ite.educacion.es. Retrieved 2013-10-14.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմուդենա տաճար» հոդվածին։