Ալիսիա Սթոլինգս
Ալիսիա Սթոլինգս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1968[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Դեկատուր, Ջորջիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ջորջիայի համալսարան |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ |
Ալիսիա Սթոլինգս (անգլ.՝ Alicia Elsbeth Stallings, հուլիսի 2, 1968[1], Դեկատուր, Ջորջիա, ԱՄՆ)[4], ամերիկացի բանաստեղծ, թարգմանիչ։ ՄակԱրթուրի կրթաթոշակի դափնեկիր (2011)[5]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիսիա Սթոլինգսը ծնվել է 1968 թվականին ԱՄՆ Ջորջիա նահանգի Դե-Քալբ շրջանի Դեկատուր քաղաքում[4]։ Արվեստի բակալավրի աստիճան է ստացել Ջորջիայի համալսարանից (1990), մագիստրոսի աստիճան՝ Օքսֆորդի համալսարանից (Լատիներեն գրականության մագիստրոս, 1991)։ «Atlanta Review»-ի խմբագիրն է։ 1999 թվականին Սթոլինգսը տեղափոխվել է Աթենք և այնտեղ բնակություն հաստատել[4]։ Սթոլիգսն Աթենքի կենտրոնի բանաստեղծական ծրագրի տնօրենն է[6]։
Ամուսնացել է «Աթենք նյուզի» խմբագիր Ջոն Սարոպուլոսի հետ։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթոլինգսն իր պոեզիայում օգտագործում է ավանդական ձևերը և կապված է «Նոր ֆորմալիզմ» բանաստեղծական շարժման հետ[7]։ Նրա բանաստեղծություններն ու էսսեները հաճախ են տպագրվում «Poetry» ամսագրում[8]։ Հրատարակել է օրիգինալ չափածոների երեք գիրք՝ Archaic Smile (Հնացած ժպիտ, 1999), Hapax (Հապաքս, 2006), and Olives (Ձիթապտուղներ, 2012)։ 2007 թվականին հրատարակել է Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» (լատին․՝ De rerum natura) նշանավոր պոեմից թարգմանության մի հատված։
Քննադատական պատասխան[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթոլինգսի ստեղծագործությունները համեմատվել են Ռիչարդ Ուիլբերի և Էդնա Սենտ Ուինսեթ Միլեյի պոեզիայի հետ[9]։
Սթոլինգսի «Հնացած ժպիտ» ստեղծագործության գրախոսության մեջ գրական լրագրող Էյբլ Մյուզը նշել է.
![]() |
Սթոլինգսի ֆորմալ վիրտուոզություններից քիչ բանաստեղծություններ են խիստ կանոնակարգված։ Իրոք, հաճելի անակնկալ էր «Հնացած ժպիտ» ժողովածուում այդքան հոյակապ բանաստեղծություններ ընդգրկելը[10]։ | ![]() |
Սթոլինգսի երկրորդ գրքի՝ Hapax ժողովածուի գրախոսության մեջ Փիթեր Կամպիոնը քննադատորեն գրել է.
![]() |
Բանաստեղծական ռիթմն ու հանգը հաղորդվում են նրբագեղ ձևով, սակայն ոճի հաշվին[9] : | ![]() |
«Ձիթապտուղներ» հավաքածուի գրախոսության մեջ Publishers Weekly-ին նշում է, որ տպավորված եմ այն բանաստեղծություններով, որոնք չեն հանդիսանում հին դիցաբանության պատասխան[11]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթոլինգսի դեբյուտային բանաստեղծական ժողովածուն՝ «Հնացած ժպիտ» (անգլ.՝ Archaic Smile), 1999 թվականին արժանացել է Ռիչարդ Ուիլբուրի (անգլ.՝ Richard Wilbur Award) մրցանակին և դարձել Եյլի երիտասարդ բանաստեղծների շարքի և Ուոլթ Ուիթման մրցանակի ֆինալիստ։ Նրա երկրորդ ժողովածուն՝ Hapax (2006), 2008 թվականին արժանացել է բանաստեղծական մրցանակի։ 1994-2000 թվականներին նրա բանաստեղծությունները հայտնվել են «Ամերիկյան լավագույն բանաստեղծությունների» անթոլոգիաներում։ Սթոլինգսն արժանացել է նաև Փուշքարտ մրցանակի, Յունեսի Թիջենս մրցանակի, Հովարդ Նեմերով Սոնետ մրցանակի (2004), Ջեյմս Դիքի մրցանակի։ 2010 թվականին արժանացել է Ուիլիս Բարանսթոնի անվան թարգմանչական մրցանակի, 2011 թվականին՝ Գուգենհայմի կրթաթոշակի[12], ՄակԱրթուրի հիմնադրամի կրթաթոշակի[13] և դարձել է ԱՄՆ արվեստագետների ընկերության անդամ[14]։ 2012 թվականին «Ձիթապտուղներ» (անգլ.՝ Olives) ստեղծագործությունը դարձել է «Գրքի քննադատների ազգային շրջանակի» մրցանակի ֆինալիստ[15]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Archaic Smile. (University of Evansville Press, 1999). ISBN 0-930982-52-5
- Hapax. (TriQuarterly, 2006). ISBN 0-8101-5171-5
- The Nature of Things. (Penguin, 2007). Verse translation of Lucretius, De Rerum Natura. ISBN 978-0-14-044796-5
- The Word Exchange: Anglo-Saxon Poems in Translation. Eds. Greg Delanty and Michael Matto. (W. W. Norton & Company, 2010). ISBN 978-0-393-07901-2
- Olives. (TriQuarterly, 2012). ISBN 978-0-8101-5226-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/a-e-stallings/
- ↑ ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
- ↑ 4,0 4,1 4,2 «Hapax». google.co.uk. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «MacArthur Fellows Program: Meet the 2011 Fellows». September 20, 2011. John D. and Catherine T. MacArthur Foundation. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Alicia E. Stallings, Director of the Athens Centre poetry program, wins the "genius grant"!». Athens Centre. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «"Interview with A. E. Stallings" by Ginger Murchison». Cortland Review. February 2002. Արխիվացված օրիգինալից մայիսի 17, 2007-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «A. E. Stallings». poetryfoundation.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 9,0 9,1 «Eight Takes: Fenton, Strand, Hopler, Zukofsky, Stallings, Voigt, Kinnell, Wojahn». poetryfoundation.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Archaic Smile by A. E. Stallings - reviewed by A. M. Juster - Poetry at Able Muse - Symposium Issue». ablemuse.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Fiction Book Review: Olives by A.E. Stallings. /TriQuarterly, $16.95 trade paper (80p) ISBN 978-0-8101-5226-7». PublishersWeekly.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «A. E. Stallings». www.gf.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Lee, Felicia R. (2011 թ․ սեպտեմբերի 20). «MacArthur Foundation Announces Winners of 'Genius' Awards». The New York Times.
- ↑ «United States Artists». United States Artists. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ John Williams (2012 թ․ հունվարի 14). «National Book Critics Circle Names 2012 Award Finalists». New York Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
---|---|
![]() |
Conversation: A.E. Stallings, Poet and Translator Inspired by the Classics, PBS Newshour, Jeffrey Brown, September 30, 2011 |
![]() |
In Greece, Getting By On The Brink Of A Financial Meltdown, For the Record, Rachel Martin, April 5, 2015 |
- (Archived 2009-10-23)
- Athens Centre 2009 Poetry Workshop webpage Արխիվացված 2007-07-11 Wayback Machine
- Poems by A.E. Stallings and biography at PoetryFoundation.org
- «A.E. Stallings Interviewed by Edward Byrne». Valpraiso Poetry Review. Vol. XII, no. 1. Fall/Winter 2010-2011.
- Հուլիսի 2 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի թարգմանիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ