Ալիսիա Սթոլինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսիա Սթոլինգս
Ծնվել էհուլիսի 2, 1968(1968-07-02)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԴեկատուր, Ջորջիա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջիայի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ

Ալիսիա Սթոլինգս (անգլ.՝ Alicia Elsbeth Stallings, հուլիսի 2, 1968(1968-07-02)[1], Դեկատուր, Ջորջիա, ԱՄՆ)[4], ամերիկացի բանաստեղծ, թարգմանիչ։ ՄակԱրթուրի կրթաթոշակի դափնեկիր (2011)[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսիա Սթոլինգսը ծնվել է 1968 թվականին ԱՄՆ Ջորջիա նահանգի Դե-Քալբ շրջանի Դեկատուր քաղաքում[4]։ Արվեստի բակալավրի աստիճան է ստացել Ջորջիայի համալսարանից (1990), մագիստրոսի աստիճան՝ Օքսֆորդի համալսարանից (Լատիներեն գրականության մագիստրոս, 1991)։ «Atlanta Review»-ի խմբագիրն է։ 1999 թվականին Սթոլինգսը տեղափոխվել է Աթենք և այնտեղ բնակություն հաստատել[4]։ Սթոլիգսն Աթենքի կենտրոնի բանաստեղծական ծրագրի տնօրենն է[6]։

Ամուսնացել է «Աթենք նյուզի» խմբագիր Ջոն Սարոպուլոսի հետ։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոլինգսն իր պոեզիայում օգտագործում է ավանդական ձևերը և կապված է «Նոր ֆորմալիզմ» բանաստեղծական շարժման հետ[7]։ Նրա բանաստեղծություններն ու էսսեները հաճախ են տպագրվում «Poetry» ամսագրում[8]։ Հրատարակել է օրիգինալ չափածոների երեք գիրք՝ Archaic Smile (Հնացած ժպիտ, 1999), Hapax (Հապաքս, 2006), and Olives (Ձիթապտուղներ, 2012)։ 2007 թվականին հրատարակել է Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» (լատին․՝ De rerum natura) նշանավոր պոեմից թարգմանության մի հատված։

Քննադատական պատասխան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոլինգսի ստեղծագործությունները համեմատվել են Ռիչարդ Ուիլբերի և Էդնա Սենտ Ուինսեթ Միլեյի պոեզիայի հետ[9]։

Սթոլինգսի «Հնացած ժպիտ» ստեղծագործության գրախոսության մեջ գրական լրագրող Էյբլ Մյուզը նշել է.

Սթոլինգսի ֆորմալ վիրտուոզություններից քիչ բանաստեղծություններ են խիստ կանոնակարգված։ Իրոք, հաճելի անակնկալ էր «Հնացած ժպիտ» ժողովածուում այդքան հոյակապ բանաստեղծություններ ընդգրկելը[10]։

Սթոլինգսի երկրորդ գրքի՝ Hapax ժողովածուի գրախոսության մեջ Փիթեր Կամպիոնը քննադատորեն գրել է.

Բանաստեղծական ռիթմն ու հանգը հաղորդվում են նրբագեղ ձևով, սակայն ոճի հաշվին[9] :

«Ձիթապտուղներ» հավաքածուի գրախոսության մեջ Publishers Weekly-ին նշում է, որ տպավորված եմ այն բանաստեղծություններով, որոնք չեն հանդիսանում հին դիցաբանության պատասխան[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոլինգսի դեբյուտային բանաստեղծական ժողովածուն՝ «Հնացած ժպիտ» (անգլ.՝ Archaic Smile), 1999 թվականին արժանացել է Ռիչարդ Ուիլբուրի (անգլ.՝ Richard Wilbur Award) մրցանակին և դարձել Եյլի երիտասարդ բանաստեղծների շարքի և Ուոլթ Ուիթման մրցանակի ֆինալիստ։ Նրա երկրորդ ժողովածուն՝ Hapax (2006), 2008 թվականին արժանացել է բանաստեղծական մրցանակի։ 1994-2000 թվականներին նրա բանաստեղծությունները հայտնվել են «Ամերիկյան լավագույն բանաստեղծությունների» անթոլոգիաներում։ Սթոլինգսն արժանացել է նաև Փուշքարտ մրցանակի, Յունեսի Թիջենս մրցանակի, Հովարդ Նեմերով Սոնետ մրցանակի (2004), Ջեյմս Դիքի մրցանակի։ 2010 թվականին արժանացել է Ուիլիս Բարանսթոնի անվան թարգմանչական մրցանակի, 2011 թվականին՝ Գուգենհայմի կրթաթոշակի[12], ՄակԱրթուրի հիմնադրամի կրթաթոշակի[13] և դարձել է ԱՄՆ արվեստագետների ընկերության անդամ[14]։ 2012 թվականին «Ձիթապտուղներ» (անգլ.՝ Olives) ստեղծագործությունը դարձել է «Գրքի քննադատների ազգային շրջանակի» մրցանակի ֆինալիստ[15]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. https://www.gf.org/fellows/all-fellows/a-e-stallings/
  3. ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
  4. 4,0 4,1 4,2 «Hapax». google.co.uk. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «MacArthur Fellows Program: Meet the 2011 Fellows». September 20, 2011. John D. and Catherine T. MacArthur Foundation. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. «Alicia E. Stallings, Director of the Athens Centre poetry program, wins the "genius grant"!». Athens Centre. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  7. «"Interview with A. E. Stallings" by Ginger Murchison». Cortland Review. February 2002. Արխիվացված օրիգինալից մայիսի 17, 2007-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 3-ին.
  8. «A. E. Stallings». poetryfoundation.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  9. 9,0 9,1 «Eight Takes: Fenton, Strand, Hopler, Zukofsky, Stallings, Voigt, Kinnell, Wojahn». poetryfoundation.org. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  10. «Archaic Smile by A. E. Stallings - reviewed by A. M. Juster - Poetry at Able Muse - Symposium Issue». ablemuse.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «Fiction Book Review: Olives by A.E. Stallings. /TriQuarterly, $16.95 trade paper (80p) ISBN 978-0-8101-5226-7». PublishersWeekly.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  12. «A. E. Stallings». www.gf.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  13. Lee, Felicia R. (2011 թ․ սեպտեմբերի 20). «MacArthur Foundation Announces Winners of 'Genius' Awards». The New York Times.
  14. «United States Artists». United States Artists. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  15. John Williams (2012 թ․ հունվարի 14). «National Book Critics Circle Names 2012 Award Finalists». New York Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին ձայնաֆայլեր
Conversation: A.E. Stallings, Poet and Translator Inspired by the Classics, PBS Newshour, Jeffrey Brown, September 30, 2011
In Greece, Getting By On The Brink Of A Financial Meltdown, For the Record, Rachel Martin, April 5, 2015