Ալիս Գի-Բլանշե ( ֆր.՝ Alice Guy-Blaché. հուլիսի 1, 1873(1873-07-01)[1][2][3][…], Սեն-Մանդե[4] - մարտի 24, 1968(1968-03-24)[5][1][6][…], Mahwah, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[7][8]), ֆրանսիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր[9]։ Համարվում է կինեմատոգրաֆիայի «ռահվիրա»[10]. եղել է կինոյի պատմության մեջ առաջին կին ռեժիսորն ու պրոդյուսերը։ 1896-1906 թվականներին թերևս միակ կին կինոռեժիսորն էր ամբողջ աշխարհում[11]։ Գոմոն կինոընկերությունում առաջին փորձերն է կատարել քրոնոֆոն ձայնա-հնչյունային համակարգի, գունավոր նկարահանումների, բազմառասսայական ստեղծագործական կազմի, հատուկ էֆեկտների ներդրման, կիրառման ասպարեզներում[12]։
Նա Նյու Յորք նահանգի Ֆլաշինգ քաղաքում գտնվող Solax Studios-ի գեղարվեստական ղեկավարն ու համահիմնադիրն էր։ 1912 թվականին Սոլաքսը $100.000 ներդրեց՝ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքում հիմնելով նոր ստուդիա, որը դարձավ ամերիկյան կինոյի նախահոլիվուդյան կենտրոնը։ Նույն թվականին նա նկարահանեց «Հիմարն ու նրա փողը» ֆիլմը, որը հավանաբար առաջին ֆիլմն էր՝ նկարահանված ամբողջությամբ աֆրոամերիկացի դերասանական կազմով։ Ֆիլմն այժմ պահվում է Ամերիկյան կինոինստիտուտի ֆիլմերի և տեսաերիզների պահպանման ազգային կենտրոնում՝ որպես պատմական և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող ստեղծագործություն[13]։
Ալիս Գի-Բլանշեն համարվում է ամենաբեղմնավոր կինեմատոգրաֆիստներից մեկը. նա թողարկել է ավելի քան 300 ֆիլմ։ Ճիշտ է, 20-րդ դարի վերջին նրա որոշ գործեր վերաքննվեցին (վերջնարդյունքում՝ արխիվներում գտնվեցին տվյալներ այլ հեղինակների/ռեժիսորների նկարահանած որոշ ֆիլմերի վերաբերյալ, որոնց հեղինակությունը վերագրվել է Ալիսին, ով պատասխանատու էր Leon Gaumont ստուդիայի ֆիլմերի թողարկման համար: Իրականացված ճշգրտումներից հետո՝ ներկայումս Ալիս Գի-Բլանշեի ստեղծագործությունների ընդհանուր ցանկը հետևյալն է.