Ալիգարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալիգարհ
հինդի՝ अलीगढ़
ուրդու՝ علی گڑھ
անգլ.՝ Aligarh
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Հիմնադրված է1753 թ.
ԲԾՄ178±1 մետր
Բնակչություն1 131 160 մարդ (2018)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ571
Փոստային դասիչ202001
Ավտոմոբիլային կոդUP-81
Ալիգարհ (Հնդկաստան)##
Ալիգարհ (Հնդկաստան)

Ալիգարհ (հինդի՝ अलीगढ़, ուրդու՝ علی گڑھ, անգլ.՝ Aligarh, Alīgaṛh), քաղաք Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի արևմտյան մասում։ Ալիգարհ շրջանի վարչական կենտրոն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 183 մետր[2]։ Գտնվում է Գանգես և Ջամունա գետերի միջև, Կանպուրից 291 կմ հյուսիս-արևմուտք և մայրաքաղաք Դելիից՝ 140 կմ հարավ-արևելք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 933 119 մարդ է[3]։

Քաղաքի բնակչության դինամիկան տարիների ընթացքում

1991 2001 2013
480 520 669 087 933 119

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած են բամբակաթղթային, ապայա և մետաղի վերամշակման արդյունաբերությունները։ Քաղաքը հայտնի է կողպեքների արտադրությամբ, որոնք արտահանվում են ամբողջ աշխարհով մեկ։ Ալիգարհը գյուղատնտեսական շրջանի մեծ առևտրի կենտրոնն է (հացահատիկային, բամբակենի, շաքարեղեգ), այստեղ անցկացվում են ամենամյա տոնավաճառներ[4]։ Հարդուագանջի ԱԷԿ-ը գտնվում է Ալիգարհ քաղաքից 15 կմ հեռավորության վրա, իսկ «Նարորա» ԱԷԿ-ը՝ քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Չնայած երկու էլեկտրակայանների հարևանությանը, քաղաքում տեղի են ունենում հոսանքազրկումներ։

Ալիգարհը խոշոր տրանսպորտային հանգույց է։ Քաղաքով անցնում են թիվ 91 և թիվ 93 մայրուղիները։ Առկա է երկաթուղային կապ։ Մոտակա միջազգային օդանավակայանը գտնվում է Դելիում։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում հայտնի Ալիգարհ մուսուլմանական համալսարանը։ Այստեղ պահպանվել է 16-րդ դարի բերդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://population.city/india/aligarh/
  2. «Atrauli, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  3. «Alīgarh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  4. «India9.com». India9.com. 2005 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]