Ալիգարհ
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Ալիգարհ | ||
| հինդի՝ अलीगढ़ ուրդու՝ علی گڑھ անգլ.՝ Aligarh | ||
| 27°52′48″N 78°4′48″E / 27.88000°N 78.08000°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Aligarh district? | |
| Հիմնադրված է | 1753 թ. | |
| ԲԾՄ | 178±1 մետր | |
| Բնակչություն | 874 408 մարդ (2011)[1] | |
| Ժամային գոտի | UTC+5:30 | |
| Հեռախոսային կոդ | 571 | |
| Փոստային դասիչ | 202001 | |
| Ավտոմոբիլային կոդ | UP-81 | |
|
| ||
Ալիգարհ (հինդի՝ अलीगढ़, ուրդու՝ علی گڑھ, անգլ.՝ Aligarh, Alīgaṛh), քաղաք Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի արևմտյան մասում։ Ալիգարհ շրջանի վարչական կենտրոն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 183 մետր[2]։ Գտնվում է Գանգես և Ջամունա գետերի միջև, Կանպուրից 291 կմ հյուսիս-արևմուտք և մայրաքաղաք Դելիից՝ 140 կմ հարավ-արևելք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 933 119 մարդ է[3]։
Քաղաքի բնակչության դինամիկան տարիների ընթացքում․
| 1991 | 2001 | 2013 |
|---|---|---|
| 480 520 | 669 087 | 933 119 |
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացած են բամբակաթղթային, ապայա և մետաղի վերամշակման արդյունաբերությունները։ Քաղաքը հայտնի է կողպեքների արտադրությամբ, որոնք արտահանվում են ամբողջ աշխարհով մեկ։ Ալիգարհը գյուղատնտեսական շրջանի մեծ առևտրի կենտրոնն է (հացահատիկային, բամբակենի, շաքարեղեգ), այստեղ անցկացվում են ամենամյա տոնավաճառներ[4]։ Հարդուագանջի ԱԷԿ-ը գտնվում է Ալիգարհ քաղաքից 15 կմ հեռավորության վրա, իսկ «Նարորա» ԱԷԿ-ը՝ քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Չնայած երկու էլեկտրակայանների հարևանությանը, քաղաքում տեղի են ունենում հոսանքազրկումներ։
Ալիգարհը խոշոր տրանսպորտային հանգույց է։ Քաղաքով անցնում են թիվ 91 և թիվ 93 մայրուղիները։ Առկա է երկաթուղային կապ։ Մոտակա միջազգային օդանավակայանը գտնվում է Դելիում։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում է գտնվում հայտնի Ալիգարհ մուսուլմանական համալսարանը։ Այստեղ պահպանվել է 16-րդ դարի բերդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://citypopulation.de/en/india/uttarpradesh/aligarh/0941207000__aligarh/
- ↑ «Atrauli, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Alīgarh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «India9.com». India9.com. 2005 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Алигар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Аллигар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Алигарх // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
