Jump to content

Ալի Բաբաջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Բաբաջան
Ali Babacan
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն[1] և Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն
Կրթություն՝ Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետ, Քելլոգի անվան մենեջմենքի դպրոց, Միջինարևելյան տեխնիկական համալսարան և Անկարայի TED-քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ճարտարագետ
Ծննդյան օր ապրիլի 4, 1967(1967-04-04)[2][3] (57 տարեկան)
Ծննդավայր Անկարա, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
Ամուսին Ulku Zeynep Babacan?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ալի Բաբաջան (թուրքերեն՝ Ali Babacan, ապրիլի 4, 1967(1967-04-04)[2][3], Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական և հասարակական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ավարտել է Անկարայի քոլեջը[4]։ 1989 թվականին ստացել է բակալավրի աստիճան Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում[4]։ Այնուհետև կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում։ 1992 թվականին Բաբաջանը ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում Կելոգի անվան մենեջմենթի դպրոցում[4]։

Երկու տարի աշխատել է Չիկագոյում «QRM, Inc» ընկերությունում, որը զբաղվում է ամերիկյան բանկերին ֆինանսական խորհրդատվության տրամադրմամբ[4]։ 1994 թվականին Բաբաջանը վերադարձել է Թուրքիա և նշանակվել Անկարայի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։ 1994- 2002 թվականներին զբաղեցրել է տեքստիլով զբաղվող ընկերության ղեկավարի պաշտոն, որը պատկանում էր նրա ընտանիքին։

2002 թվականի նոյեմբերի 3-ին ընտրվել է թուրքական մեջլիսի անդամ` Անկարայից։ 2002 թվականի նոյեմբերի 18-ին նշանակվել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար[5]։

Եղել է մի շարք միջազգային հանդիպումների մասնակից, այդ թվում ներկա է եղել Դավոսում տեղի ունեցող Միջազգային տնտեսական ֆորումին և Բիլդերբերգյան ակումբի աշխատանքներին։

2007 թվականի օգոստոսի 29-ից մինչ 2009 թվականի մայիսի 1-ը զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Բազմիցս քննադատվել է կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/ali-babacan-1967
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Başbakan ve bakanların özgeçmişleri» (Turkish). Ntvmsnbc.com. 2007 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «58. Hükümet'in profili» (Turkish). Ntvmsnbc.com. 2002 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Deputy PM Babacan summons economy team in September amid questions over his future(անգլ.)
  7. Türkiye Büyük Millet Meclisi

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Բաբաջան» հոդվածին։