Jump to content

Ալեքսանդրոս Իփսիլանտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրոս Իփսիլանտիս
Ծննդյան օր՝ դեկտեմբերի 12, 1792(1792-12-12)[1][2]
Ծննդավայր՝Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր՝հունվարի 31, 1828(1828-01-31)[1][2] (35 տարեկան)
Վախճանի վայրը՝Վիեննա, Ավստրիական կայսրություն
Դինաստիա՝Ypsilantis family?
Հայր՝Կոնստանտին Իպսիլանտի
Մայր՝Elisavet Ypsilanti?
Պարգևներ՝
Սուրբ Վլադիմիրի շքանշան և Սուրբ Աննայի շքանշան
Изображение автографа

Ալեքսանդրոս Կոնստանտինի Իփսիլանտիս ( հուն․՝ Αλέξανδρος Υψηλάντης, մոլդ.՝ Александру Ипсиланти, դեկտեմբերի 12, 1792(1792-12-12)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունվարի 31, 1828(1828-01-31)[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն), հունական հեղափոխության առաջնորդ, Հունաստանի ազգային հերոս։

Ռուսական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը ֆանարիոտներից էր, պատկանում էր Իփսիլանտիների քաղաքականապես ակտիվ կլանին։ Վալախիայի "Գոսպոդար" / կառավարիչների՝ Ալեքսանդր Իփսիլանտի Ավագի թոռն էր և Կոնստանտին Իփսիլանտիի որդին։ Եղբայրը ՝ Դմիտրին էլ նրա գործընկերն էր։ Չնայած հոր ապրած հիասթափություններին՝ Ալեքսանդրն իր ծրագրերը կառուցեց ռուսական աջակցության վրա և ծառայության մտավ ռուսական բանակում։ 1808 թվականին հեծելազորային գնդի կոռնետ էր, 1810 թվականին ստացել է պորուչիկի՝ լեյտենանտի, իսկ 1812 թվականին՝ շտաբ- ռոտմիստրի կոչում։ Կարճ ժամանակամիջոցում նրան շնորհվել է կապիտանի, ապա՝ փոխգնդապետի կոչում՝լ Գրոդնոյի հուսարական գնդում ։ Նա մասնակցել է 1812 եւ 1813 թվականների արշավներին, իսկ Դրեզդենի ճակատամարտում կորցրել է աջ ձեռքը ։ 1816 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Ալեքսանդր I կայսեր համհարզ՝ ֆլիգել-ադյուտանտ։ 1817 թվականին ստացել է ռուսական բանակի գեներալ-մայորի կոչում և նշանակվել 1-ին հուսարական բրիգադի հրամանատար ։

1821 թվականի ապստամբություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Իփսիլանտիի ակտիվ մասնակցությունը Հունաստանի անկախության համար մղվող պայքարին սկսվեց 1820 թվականին, երբ նա իր ընկերոջ՝ Ի. Կապոդիստրիասի (ով այդ ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն էր) խորհրդով ընդունեց «Ֆիլիկի Էթերիա» (Բարեկամների ընկերություն) գաղտնի կազմակերպության անդամների առաջարկը՝ դառնալ այդ կազմակերպության նախագահը։ 1821 թվականի մարտի 6-ին Ալեքսանդր Իփսիլանտին, օգտվելով Վալախիայի և Մոլդովիայի կառավարիչ Ալեքսանդր Սուցուի մահից, մի խումբ Էթերիստների հետ անցավ Պրուտը և Դանուբի իշխանությունների ժողովրդին կոչ արեց ապստամբել թուրքական լծի դեմ[3]։

Այս ձեռնարկն ի սկզբանե դատապարտված էր ձախողման։ Հաշվի չէին առնվել այն մարդկանց կյանքի պայմանները, ովքեր պետք է բարձրացնեին ապստամբության դրոշը. մոռացության էր մատնվել այն հանգամանքը, որ նրանց շրջանում ֆանարիոտները բոլորովին էլ սիրված չէին, և որ ֆեոդալական կախվածությունն իրենց տեղական իշխողներից ոչ պակաս ծանր էր անդրադարձավ ժողովրդի վրա։ քան թուրքական լուծը։ Բացի այդ, ինքը՝ Ալեքսանդր Իփսիլանտին, չուներ ապստամբության առաջնորդ լինելու համար անհրաժեշտ հատկանիշներ։ Նա պարզամտորեն հավատում էր իր առաքելությանը և Հունաստանի թագի նկատմամբ իր իրավունքներին, սնափառ էր, ամբարտավան և թուլակամլ; Յասիում նա իրեն շրջապատեց արքունիքով և մի ամբողջ շաբաթ տիտղոսներ էր բաժանում։ Նա հավանություն տվեց ապստամբության մասնակիցներից մեկի՝ Բասիլ Կարավլիի կողմից Գալացում իրականացված մուսուլմանական խաղաղ բնակիչների կոտորածին, . գումարներ էր շորթում մեծահարուստներից՝ ձերբակալելով նրանց և փրկագին պահանջելով։ Հայտարարում էր, որ «մի մեծ տերություն» իրեն խոստացել է իր օգնությունը[4], և այդ կեղծ հավաստիացմամբ իրենից հեռացրեց կայսր Ալեքսանդր I-ին։ Կոստանդնուպոլսի պատրիարք Գրիգոր V-ը եկեղեցուց վտարեց Ալեքսանդր Իփսիլանտին, ինչը, սակայն, Գրիգորին չփրկեց թուրքական կախաղանից։ Իփսիլանտին բոլորին վստահեցնում էր, որ Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան դիվանագիտական մանևր։

Ավստրիական գերություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իփսիլանտին անցնում է Պրուտ գետը. Պիտեր ֆոն Հեսսի նկարը

1821 թվականի հունիսին, Դրագաշանի մոտ կրած պարտությունից հետո, Իփսիլանտին ուղղվեց դեպի Ավստրիայի սահման՝ նպատակ ունենալով Տրիեստով հասնել ապստամբ Հունաստան, բայց խոստացված տարանցման փոխարեն ավստրիացիները գերի վերցրին Իփսիլանտիին ու նրա շքախումբը և նետեցին Մուկաչևոյում գտնվող Պալանոկ ամրոցի զնդանները[5], իսկ 1823 թվականին տեղափոխեցին Չեխիայի Թերեզին ամրոց [6] : Ռուսական քաղաքականության փոփոխությունից հետո՝ 1827 թվականի նոյեմբերի 22-ին կայսր Նիկոլայ I- ի խնդրանքով նա ազատ արձակվեց՝ արդեն ծանր հիվանդ լինելով։ Ձմեռային պայմաններում Թերեզինից Վիեննա ճամփորդությունը ավելի էր սրել նրա առանց այն էլ ծանր առողջական վիճակը։ Հունվարի 19-ին էթերիստ Լասանիսը նրան հայտնեց, որ Իոհան Կապոդիստրիասը մեկնում է Հունաստան՝ երկիրը ղեկավարելու, և արդեն Մալթայում է։ Ալեքսանդրին հասցրեց շշնջալ՝ «Փառք քեզ, Տեր» և վայրկյաններ անց մահացավ իր սիրելիի՝ իշխանուհի Կոնստանցիա Ռազումովսկայայի գրկում։

Ալեքսանդրի մահվան լուրը Կապոդիստրիասն ստացավ, երբ արդեն ստանձնել էր երկրի կառավարումը։ Ալեքսանդրի եղբայր Դեմետրիոսը նրա մահվան մասին իմացավ Կապոդիստրիասից, երբ Կենտրոնական Հունաստանի բանակի հրամանատարն էր և գտնվում էր Ատտիկայի Մեգարա քաղաքի հունական ճամբարում։ Մայիսի 15-ին Մեգարայում Դեմետրիոսի հրամանով 7 հազար հրացանով համազարկ տրվեց ի պատիվ ազատագրական պատերազմ սկսած Ալեքսանդր Իփսիլանտիսի։ Դեմետրիոսին վիճակված էր վերջ դնել իր եղբոր կողմից սկսված պատերազմին՝ հաղթանակ տանելով վերջին՝ Պետրայի ճակատամարտում։

Իփսիլանտիին թաղեցին Վիեննայում՝ Սուրբ Մարկոսի գերեզմանատանը ։ 1903 թվականի փետրվարի 18-ին նրա աճյունը մտերիմների կողմից տեղափոխվեց Սիգղարցկիրխենում գտնվող Իփսիլանտի-Սինա ընտանիքի կալվածք։ Գեորգ ֆոն Սինան դանիացի հայտնի ճարտարապետ Թեոֆիլ ֆոն Հանսենին հանձնարարեց կառուցել Ալեքսանդր Իփսիլանտիի դամբարանն այդ կալվածքում։ Միայն 1964 թվականի օգոստոսին՝ նրա մահից 136 տարի անց, Ալեքսանդր Իփսիլանտիի աճյունը տեղափոխվեց Հունաստան և ամփոփվեց Աթենքի Մարսյան դաշտի եկեղեցում [7] ։

Ողբերգական էր նաև Իփսիլանտիսի սիրելիների ճակատագիրը. մի քանի շաբաթ անց մահացան նրա եղբայրները՝ Նիկոլայը և Գեորգին, որոնք հիվանդացել էին ավստրիական զնդաններում, իսկ որոշ ժամանակ անց էլ իշխանուհի Ռազումովսկայան խելագարվեց։

Իշխան Ալեքսանդր Կոնստանտինի Իփսիլանտիի դիմանկարը Գրոդնոյի հուսարական գնդի համազգեստով. անհայտ նկարիչ, 1814-1817 թթ.
  • Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (4 սեպտեմբերի 1812)[8]
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (22 հունվարի 1814)[9]

Իփսիլանտիի կերպարը գաղափարախոսության և գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն ժողովրդի գիտակցության մեջ նա մնաց որպես անկախության համար մղված պայքարի հերոս ու նահատակ։ Իփսիլանտին և էթերիստները ռուս ռոմանտիկ գրողների և հասարակական գործիչների (մասնավորապես՝ դեկաբրիստների ) մշտական հետաքրքրության առարկան էին։ Պուշկինի կողմից նա բազմիցս հիշատակվում է (մասնավորապես՝ «Կրակոց » պատմվածքում)։ Իփսիլանտիի ապստամբության ժամանակ Պուշկինն ապրում էր Քիշնևում և ուշադիր հետևել է Էթերիստների գործունեությանը.

Ալեքսանդր Իփսիլանտիի առաջին քայլը գեղեցիկ էր ու փայլուն. Նա բարեբախտ սկսեց, և մեռած, թե հաղթական, այսուհետ նա պատկանում է պատմությանը - 28 տարեկան, կտրված ձեռք, մեծահոգի նպատակ։ - նախանձելի ճակատագիր[10] .

  • The Sacred Band (1821)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. «Сучасна енциклопедія». Արխիվացված է օրիգինալից 24 жовтня 2013-ին. Վերցված է 14 березня 2009-ին.
  4. «Іпсіланті//Енциклопедичний словник Брокгауза та Єфрона». Արխիվացված է օրիգինալից 1 листопада 2011-ին. Վերցված է 24 лютого 2011-ին.
  5. Михаил Делеган, Алексей Филиппов (2010). История Мукачевского замка (російська). Ужгород: Лира. էջ 39. ISBN 978-966-2195-84-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Φωτιάδης, 1971, էջ 431
  7. Φωτιάδης, 1971, էջեր 434—435
  8. Придворный месяцеслов на лето от Рождества Христова 1824. Часть III. Список кавалерам Св. Владимира 1, 2, 3 и 4 степени. СПб, 1824.
  9. Придворный месяцеслов на лето от Рождества Христова 1824. Часть III. Список кавалерам Св. Анны 1, 2, 3 и 4 степени. СПб, 1824.
  10. «А. С. Пушкин. Письма. Давыдову В. Л., Первая половина марта 1821 г.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 3 (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրոս Իփսիլանտիս» հոդվածին։