Ալեքսանդրա Բյորկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Բյորկ
Ծնվել էօգոստոսի 25, 1988(1988-08-25)[1][2] (35 տարեկան)
Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music
ԿրթությունElizabeth Garrett Anderson School?
Կայքalexandraburkeofficial.com
 Alexandra Burke Վիքիպահեստում

Ալեքսանդրա Իմելդա Սեսիլիա Յուեն Բյորկ, առավել հայտնի որպես՝ Ալեքսանդրա Բյորկ (անգլ.՝ Alexandra Imelda Cecelia Ewen Burke, օգոստոսի 25, 1988(1988-08-25)[1][2], Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), բրիտանական R&B և փոփ կատարող, երգերի հեղինակ, հաղթել է բրիտանական X Factor մրցույթի 5–րդ եթերաշրջանում։

Ալեքսանդրա Բյորկի դեբյուտային սինգլը եղել է Լեոնարդ Քոհենի «Հալելույա» երգի տարբերակը, որը նրան հաղթանակ բերեց X Factor նախագծում և եվրոպական ռեկորդ խփեց. լույս ընծայումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվեց 105,000 օրիանակով[5]։ Ինչը նաև դարձավ ամենաշատ վաճառված սինգլը 2008 թվականին Մեծ Բրիտանիայում[6]։ 2009 թվականին հունվար ամսին «Hallelujah» երգի պատճենների քանակը գերազանցեց մեկ միլիոնը[7]։ Ալեքսանդրա Բյորկի դեպյուտային ալբոմը լույս է ընծայվել Overcome 2009 թվականի հոկտեմբեր ամսին և միանգամից գլխավորեց ալբոմների բրիտանական աղյուսակը։ Երգչուհին երեք անգամ առաջադրվել է BRIT Awards Լավագույն բրիտանական սինգլ անվանակարգում[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության սկիզբ․ X factor[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Բյորկը սկսել է երգել 5 տարեկանից։ 12 տարեկանում նա մասնակցել է երաժշտական հեռուստատեսային Star for a Night մրցույթին, որտեղ զբաղեցրել է 2–րդ հորիզոնականը, հաղթողը Ջոսս Սթոունն է եղել։ Նա առաջին անգամ մասնակցել է 2005 թվականին X factor մրցույթի լսումներին, սակայն չի ընտրվել մասնակցելու ծրագրին։ Երկրորդ փորձը եղել է 2008 թվականին։ Գնացել է լսումներին և ընկել է «երգչուհիներ» խմբի մեջ որի ղեկավարն էր բրիտանական Girls Aloud խմբի մասնակից Շերիլ Քոուլը։ Երգչուհին հասել է հեռուստաշոուի եզրափակիչ փուլ, որտեղ նա կատարել է Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգը։ Հեռուստադիտողների քվեարկության ընթացքում Բյոորկը հավաքել էր ձայների 58% –ը (8 միլիոն ձայնից ավելի) և հաղթեց մրցույթում[9]։ Հալելույան դարձավ 2008 թվականի լավագույն սուրբծննդյան սինգլը, վաճառքի թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Որպես հեռուստաշոուի մրցանակ երգչուհին պայմանագիր է կնքել Syco –ի հետ[10]։

2009—2011. Overcome[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարի 13–ին Ալեքսանդրա Բյորկը պայմանագիր է ստորագրում Epic Records ամերիկյան լեյբլի հետ հինգ ալբոմների համար[11]։ Դեբյուտային Overcome ալբոմը վաճառքի դուրս եկավ Մեծ Բրիտանիայում 2009 թվականի հոկտեմբերի 19–ին[12]։ Ալբոմի առաջին սինգլը «Bad Boys» երգն էր, որը գրել էր ռեփեր Ֆլո Ռայդան[13]։ Երգը գլխավորում էր սինգլների բրիտանական շքերթը 2009 թվականի հոկտեմբերի 18–ին[14]։

Ամերիկյան ռեփեր 50 Cent-ը հետաքրքրվում էր Բյորկի արվեստով դեռևս The X Factor-ին մասնակցելու ժամանակից և հրավիրում է նրան՝ մասնակցելու իր տեսահոլովակներից մեկի նկարահանմանը[15]։ Իր հետաքրքրությունն է արտահայտում նաև երգչուհի Բիյոնսեն՝ առաջարկելով նրան ձայնագրել զուգերգ[16] և մասնակցելու I Am… Tour համաշխարհային շրջագայության եվրոպական համերգներին[17]։ 2009 թվականի հուլիսի 19-ին հայտարարեց Dolce & Gabbana ապրանքանիշի հետ պայմանագիր կնքելու մասին, որտեղ երգչուհին դարձավ նրանց նոր հագուստի գծի պաշտոնական դեմքը[18]։

Բյորկն ընդգրկվեց FHM[19] ամսագրի 100 ամենահրապուրիչ կանանց ցանկում։ 2010 թվականի սեպտեմբերի 5–ին թողարկվեց նրա նոր «Start Without You»[20][21] սինգլը, իսկ հոկտեմբերի 27–ին՝ «The Silence» սինգլը։ Նույն տարվա նոյեմբերի 29-ին լույս տեսավ Overcome–ի վերաթողարկում, որը ներառում էր նոր երգեր[22][23]։

2011 թվականից առ այսօր։ Շրջագայություններ և երկրորդ ստուդիական ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Digital Spy»–ին տված հարցազրույցի ժամանակ Ալեքսանդրա Բյորկը ասել է, որ առաջիկա երկրորդ ալբոմը կլինի «ավելի համարձակ, ռիսկային և հրապուրիչ»[24]։ Ալբոմի ձայնագրությունն ընդհատվեց նրա առաջին All Night Long Tour շրջագայությունը ժամանակ[24]։ Երկրորդ ալբոմի աշխատանքներին մասնակցել են նաև RedOne–ը, Բրունո Մարսը, Stargateը և Ne-Yo[24][25]։ 2011 թվականի հունիսին նա պայմանագիր կնքեց RCA Recordsի հետ, որը մասամբ եղավ նրա նոր ալբոմի պրոդյուսերը[26]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Բյորկը և JLS խումբը համատեղ սկսեցին զարգացնել «2KX» անունով հագուստի գիծը։ Ներքնազգեստի հավաքածուն վաճառքի է դուրս եկել մարտին, իսկ հագուստի գիծը՝ 2011 թվականի ապրիլին։ «2KX» անունը նշանակում է 2010՝ լեյբլի ստեղծման տարին, 2K՝ առանձնահատուկ թվով 2000-րդ ձայնագրությունը, X՝ 10 թվի հռոմեական տարբերակը[27]

Ալեքսանդրա Բյորկը մասնակցում է բարեգործական միջոցառումների։ Մինչև The X Factor շոուն նա մասնակցել է Young Voices ակցիային, որի ժամանակ երիտասարդ կատարողները օգնում էին լեյկոզով տառապող երեխաներին։ Հայիթիի 2010 թվականի երկրաշարժից հետո այլ կատարողների հետ մասնակցեց «Everybody Hurts» բարեգործական սինգլի ձայնագրությանը։ 2010 թվականի փետրվարին երգչուհին գնաց Հայիթի, որտեղ օգնություն ցույց տվեց երկրաշարժից տուժածներին։ Ալեքսանդրա Բյորկը մասնակցել է կրծքի քաղցկեղի բուժմանն ուղղված դրամահավաքին և No Child Born To Die բրիտանական ընկերության՝ երեխաների մահացության դեմ ակցիային։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսին Բյորկը սկսում է հանդիպել իր մանկության ընկերոջ՝ Նիկոլաս Սագարի հետ։ 2011 թվականի սկզբին Բյորկը ասել է, որ նրանք դադարելու են հանդիպել իրարից հեռու գտնվելու պատճառով (Սագարը ապրում էր Լոս Անջելեսում), և քանի որ երգչուհին զբաղված էր, հյուրախաղերի ծանր ժամանակացույց ուներ[28]։

Աուդիո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Overcome (2009)
  • Heartbreak on Hold (2012)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christmas Gift (2012)
  • NewRules (2013)

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The X Factor Live (2009)
  • All Night Long Tour (2011)[29]
  • Lady Sings the Blues (2013)[30]
  • Alexandra Burke at Jazz Café (2015)[31]

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Աշխատանք Մրցանակ Արդյունք
2009 «Hallelujah» BRIT Awards՝ Լավագույն բրիտանական սինգլ[32] Առաջադրված
«Hero» Առաջադրված
Ալեքսանդրա Բյորկ MOBO Awards՝ Լավագույն բրիտանացի կատարող[33] Առաջադրված
2010 «Bad Boys» BRIT Awards՝ Լավագույն բրիտանական սինգլ[34] Առաջադրված
Ալեքսանդրա Բյորկ Glamour Women of the Year Awards՝ Լավագույն նոր դեմք[35] Հաղթանակ
Overcome Urban Music Awards՝ Լավագույն ալբոմ 2010 Առաջադրված
«All Night Long» Urban Music Awards՝ Լավագույն զուգերգ (Pitbull-ի հետ) Առաջադրված
Urban Music Awards՝ Լավագույն տեսահոլովակ Առաջադրված
Ալեքսանդրա Բյորկ BT Digital Music Awards՝ Լավագույն երգչուհի Առաջադրված
«Bad Boys» BT Digital Music Awards՝ Լավագույն երգ Առաջադրված
BT Digital Music Awards՝ Լավագույն տեսահոլովակ Առաջադրված
The 2010 Popjustice £20 Music Prize Առաջադրված
Ալեքսանդրա Բյորկ MOBO Awards՝ Լավագույն բրիտանացի կատարող Առաջադրված
Cosmopolitan՝ բրիտանացի աստղ (երաժշտություն) Հաղթանակ
MTV Europe Music Awards՝ տարվա ճեղքում Առաջադրված
XS AWARDS՝ Լավագույն բրիտանացի կատարող Հաղթանակ
WSC Gala Awards 2010՝ Լավագույն երգչուհի[36] Առաջադրված
2011 «All Night Long» BRIT Awards՝ Լավագույն բրիտանական սինգլ[37] Առաջադրված
Ալեքսանդրա Բյորկ Glamour Women of the Year Awards՝ Լավագույն բրիտանացի երաժիշտ/անհատ կատարող[38] Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Dutch Top 40
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #139879943 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Alexandra – All you need to know!». ITV. 2008 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  5. Schmidt, Veronica (2008 թ․ դեկտեմբերի 16). «X Factor's Alexandra Burke breaks Leona Lewis record». London: The Times. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Daniels, Colin (2010 թ․ դեկտեմբերի 5). «Alexandra Burke celebrates 4m sales». London: Mail Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  7. «Alexandra is first million-seller». BBC News. 2009 թ․ հունվարի 9.
  8. Todd, Ben (2010 թ․ հունվարի 19). «Girl power as Lily Allen, Pixie Lott, Florence + the Machine and Lady Gaga go head to head for Brit Awards». London: Mail Online.
  9. «Alexandra Burke wins 'The X Factor'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. Hallelujah: how Leonard Cohen became an X Factor winner without trying The Times, 13 December 2008
  11. Alexandra Burke 'gets £3m US deal' Արխիվացված 2009-06-20 Wayback Machine Digital Spy, 13 February 2009
  12. Overcome Alexandra Burke Official Website
  13. Alexandra Burke’s 'Bad Boys': 30 plays later Արխիվացված 2009-09-28 Wayback Machine Digital Spy, 25 August 2009
  14. «Alexandra Burke steams past Robbie Williams to top UK charts». msn.com. 2009 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  15. 50 Cent after X Factor winner Mirror Celebs
  16. Burke, Beyoncé planning to collaborate? Արխիվացված 2009-06-20 Wayback Machine Digital Spy, 13 April 2009
  17. Alexandra Burke to join Beyonce on tour Արխիվացված 2009-06-20 Wayback Machine STV Entertainment, 15 June 2009
  18. X Factor winner signs major deal with Dolce & Gabbana Արխիվացված 2020-05-28 Wayback Machine STV Entertainment, 19 July 2009
  19. Full list of FHM’s top 100 world’s sexiest women 2010 Արխիվացված 2010-08-20 Wayback Machine Metro, 29 April 2010
  20. Twitter / Alexandra Burke : Remember guys, my New sing
  21. «Несовместимый браузер | Facebook». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  22. «Alexandra Burke is too busy to watch The X Factor | TV: Latest News | STV Entertainment». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  23. «Alexandra Burke confirms LP re-release — Music News — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  24. 24,0 24,1 24,2 «Alexandra Burke — Music Interview — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  25. «Alexandra Burke records «amazing» duet — Music News — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  26. «Showbiz, entertainment and media news — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  27. Ընկերությունը հիմնադրվել է Լոնդոնում 2010 թվականին։
  28. «Alexandra Burke 'on break from boyfriend' — Showbiz News — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  29. «Alexandra Burke 'to announce tour dates' — Music News — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  30. Corner, Lewis (2013 թ․ մարտի 25). «Alexandra Burke for London Royal Albert Hall shows». Digital Spy. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  31. «Alexandra Burke to play Jazz Cafe». Music-News.com.
  32. BRIT Awards 2009 Nominations Արխիվացված 2009-01-29 Wayback Machine Brit Music Scene
  33. MOBO Awards 2009 Nominations Daily Telegraph
  34. BRIT Awards 2010 Nominations Արխիվացված 2010-01-21 Wayback Machine Daily Telegraph
  35. «Cheryl Cole named Woman of the Year». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  36. WorldVision Song Contest
  37. «In Full: Brit Awards 2011 Winners — Music News — Digital Spy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  38. «Glamour Women of the Year Awards 2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Բյորկ» հոդվածին։