Ալեքսանդր Տատարենկո
Ալեքսանդր Տատարենկո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1925[1] |
Ծննդավայր | Օչակով, Ուկրաինա |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1999 (74 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Alexander Tatarenko Վիքիպահեստում |
Ալեքսանդր Տատարենկո (ռուս.՝ Александр Александрович Татаренко, հոկտեմբերի 5, 1925[1], Օչակով, Ուկրաինա - դեկտեմբերի 1, 1999, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, բեմանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Տատարենկոն ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 5-ին, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նիկոլաևի մարզի Օչակով քաղաքում՝ ռազմանավաստու ընտանիքում։ 1942 թվականին գործուղվել է Բաքվի զենիթային ուսումնարան, որտեղ մինչև դասընթացի ավարտը որպես զենիթային հրանոթի հրամանատար տեղափոխվել է Ստալինգրադ։ Մասնակցել է մարտերի, որտեղ էլ վիրավորվել է։ Բուժումից հետո զորակոչվել է ճակատ։ Սկզբում ծառայել է Կասպից ծովի մոտակայքում, այնուհետև 1944-1950 թվականներից ծառայել է Լենինգրադում[3]։
1950 թվականին Տատարենկոն ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետ, այնուհետև տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի որմնանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Ստեփան Պրիվիդենցևի, Իվան Ստեպաշկինի, Պյոտր Բուչկինի և Կիրիլ Յոհանսենի մոտ։ 1955 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիան` որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով «Երիտասարդական կառնավալը Բուխարեստում»[4] թեմայով եռապատկեր-պաննոյի էսքիզը։
1960 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է քաղաքային և լանդշաֆտային բնանկարներ, դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ և բնորդային էտյուդներ։ Զբաղվել է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությամբ և ռեստավրացիայով։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ամբողջ գեղանկարչության ամբիոնում։ 1955 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1950-60-ական թվականների պլէներային նկարչությունը, որը հիմնված էր երանգային կոլորիտի ու օդալուսային միջավայրի փոխանցման ուշադրության վրա, 1970-ականներին փոխվում է էքսպրեսիայի ուժեղացման և կերպարի դեկորատիվության, կոմպոզիցիայի և կոլորիտի պայմանականության։ Անհատական ցուցահանդեսներ է անցկացրել Լենինգրադում (1962 թվական, 1981 թվական), Օդեսայում (1963 թվական, 1982 թվական) և Լվովում (1983 թվական)։ 1989-1992 թվականներին նկարչի աշխատանքների հաջողությամբ ներկայացվել են ցուցահանդեսների և L' Ecole de Leningrad ռուսական գեղանկարչության աճուրդներին Ֆրանսիայում[5]։
Ալեքսանդր Տատարենկոն մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 1-ին, Սանկտ Պետերբուրգում՝ 75 տարեկան հասակում։ Ալեքսանդր Տատարենկոյի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆինլանդիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1971 թվական՝ (Լենինգրադ) Մեր ժամանակորդը․ 1971 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսների կատալոգ։
- 1976 թվական՝ (Լենինգրադ) Ժամանակորդի դիմանկարը․ 1976 թվականի լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների հինգերորդ ցուցահանդես։
- 1977 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, նվիրված Մեծ Հոկտեմբերի 60-ամյակին։
- 1978 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1981 թվական՝ (Լենինգրադ) Նկարիչների ստեղծագործությունների՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների և այլ լենինգրադցի գեղանկարիչների ցուցահանդես։
- 1987 թվական՝ (Լենինգրադ) Նկարիչների ստեղծագործությունների՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ցուցահանդես։
- 1993 թվական՝ (Պետերբուրգ) Նկարիչների ստեղծագործությունների՝ Հայրենական մեծ պատերազմի Լենինգրադի նկարիչների միության Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ցուցահանդես։
- 1995 թվական՝ (Պետերբուրգ) Նկարիչների ստեղծագործությունների սերունդների ռազմական լիրիկա․ Գեղանկարչություն․ Գծանկարչություն։
- 1997 թվական՝ (Պետերբուրգ) Ժամանակի կապ․ 1932-1997 թվականներ․ Լենինգրադի նկարիչների միության անդամները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с. 416.
- ↑ Александр Александрович Татаренко. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1981. — с.3.
- ↑ Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия им. А. Л. Штиглица. Кафедра монументально-декоративной живописи. - СПб., Искусство России. 2011. с. 113.
- ↑ L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 11 Juin 1990. — p.162-163.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.26.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с. 15.
- Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.21.
- Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.20.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.22.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.16.
- Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с.416.
- Александр Александрович Татаренко. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1981.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.129.
- Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.13.
- L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 11 Juin 1990. — p. 162-163.
- Выставка произведений художников — участников Великой Отечественной войны Санкт-Петербургского Союза художников России. — Санкт-Петербург: ПСХ, 1993. — с.4.
- Soviet Realist and Impressionist paintings. — London: Phillips, 1994.
- Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — с.6.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.299.
- Vern G. Swanson. Soviet Impressionism. — Woodbridge, England: Antique Collectors' Club, 2001. — p. 183.
- Художники Петровской Академии наук и искусств. — Санкт-Петербург: ИПП «Ладога», 2008. — с.174—175.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.370, 394, 396, 397, 400, 402, 403, 405, 406, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия им. А. Л. Штиглица. Кафедра монументально-декоративной живописи. - СПб., Искусство России. 2011. с. 113.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1999 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Ռուս բնանկարիչներ
- Ռուս նկարիչներ