Ալեքսանդր Վասիլև (արվեստագետ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Վասիլև (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Վասիլև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ֆրանսիա և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ, fashion historian, հաղորդավար, հեռուստահաղորդավար, արվեստագետ, նկարազարդող, հագուստ ձևագծող, հավաքորդ, բեմանկարիչ և պատմաբան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | vassiliev.com.ru |
Ստորագրություն | |
Alexander Vasilyev Վիքիպահեստում |
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վասիլև (ռուս.՝ Александр Александрович Васильев, դեկտեմբերի 8, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական և ֆրանսիական նորաձևության պատմաբան, ինտերիերի ձևավորող[1], թատերական նկարիչ, գրքերի և հոդվածների հեղինակ, դասախոս, հեռուստահաղորդավար, Ռուսաստանի նկարչական ակադեմիայի պատվավոր անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Վասիլևը ծնվել է թատերականի ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Պավլովիչ Վասիլևը, եղել է Ռուսաստանի ժողովրդական նկարիչ դեկորացիաների և կոստյումների ստեղծող։ Մայրը՝ Տատյանա Վասիլևան, դրամատիկականի դերասանուհի։ Նա մանկուց հետաքրքրվում էր տիկնիկային թատրոնի հագուստների և դեկորացիաների ստեղծմամբ։ Վատ առաջադիմության պատճառով անգլիական հատուկ դպրոցից տեղափոխվեց համար 127 դպրոցը[2]։ 1981 թվականին Վասիլևը ավարտել է МХАТ դպրոց- ստուդիայի պրոդյուսերական ֆակուլտետում, իսկ ավելի ուշ աշխատել է Մոսկվայի Բրոննոյի Փոքր թատրոնում որպես հագուստների մոդելավորող[3]։ 1982 թվականին Ալեքսանդր Վասիլևը տեղափոխվեց Փարիզ, որտեղ աշխատում էր ֆրանսիական թատրոնների և փառատոնների ձևավորող։
1994 թվականից սկսած Ալեքսանդր Վասիլևը վարպետության դասեր դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր քոլեջներում և համալսարաններում։ 2000 թվականին իր ղեկավարությամբ Սամարայում անցկացվոմ էր մոդայի և թատերական կոստյումների Փառատոն «Ալեքասնդր Վասիլևի պովոժոլյան սեզոն» անվանումով։ 2002 թվականին Ալեքսանդր Վասիլևը աշխատում է «Կուլտուրա» հեռուստաընկերությունում «Դունովենիյե վեկա» («Дуновение века») հաղորդման վարող։
Թատերական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Վասիլևը օպերայի դեկորացիաների ստեղծող է։ Նա բեմադրել է «Ռոմեո և Ջուլիետ», «Կարապի լիճ», «Աննա Կարենինա» բալետները։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլևը մասնավոր հավաքածուի ղեկավար է որոնք ցուցադրվել են Ավստրիալայում, Եվրոպական երկրներում, Ասիայում և Ամերիկայում։ Հավաքածուն, որը պահված է Ֆրանսիայում, լրացվում է արդեն երեսուն տարի և կազմված է 15000-ից ավելի ցուցանմուշներով 17-րդ դարի ժամանակներից, որոնց մեջ կան մեծ նորաձևության գլուխգործոցներ։ Հավաքածուի հիմնական մասում ընդգրկված են ֆոտոnնկարներ և գեղանկարներ, կապված նորաձևության պատմության հետ։ Հավաքածուն պարունակում է կոստյումներ, որոնք պատկանել են հնում Մարիա Ցերբատովային, կոմսուհի Օլգա ֆոն Կրեիցեյին։ Նրա ստեղծած նորաձևությամբ համալրվեցին Լյուդմիլա Գուրչենկոյի, Իրինա Պոնորավսկայաի, Ալլա Դեմիդովայի, Նատալիա Դուռովայի, Լյուբով Օռլովայի, Լիդիա Սմիռնովայի և ռուս այլ աստղերի զգեստապահարանները։ Մայա Պլիսեցկային տվեց յուրահատուկ նմուշներ իր զգեստապահարանից, որոնց մեջ կար՝
• Հավաքածու, կազմված հիտոնից և կամբինեզոնից։ Մոդայի տուն «Պիեռ Կարդեն»- Փարիզ 1973 թ. • Հավաքածու՝ մետաքսից, ավարտված կտրվածքներով։Մոդայի տուն «Պիեռ Կարդեն»- Փարիզ 1980 թ. վերջերին։
Ալեքսանդր Վասիլևի լիլյաները
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Ալեքսանդր Վասիլևը ստացավ առաջին միջազգային մրցանակը ինտերյերի համար՝ «Ալեքսանդր Վասիլևի լիլյաներ»[4]։ Հաղթողին տրվում է կերամիկական ձեռքի սարքած լիլյա ֆիրմային նշանով։ Յուրաքանչյուր լիլյան պարունակում է իր համարը, իր անհատական անձնագիրը, որը երաշխավորվում է։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայում «Տոբաբ» մրցանակի կրկնակի դափնեկիր է հանդիսանում։ Ներկայացվել է «Նորաձևության լեգենդ» մրցանակաբաշխությանը 2010 թվականին World Fashion Awards:
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Վասիլևը հանդիսանում է 30 տասնյակ գրքերի հեղինակ։ Նրա գրքերից են «Գեղեցկություն և աքսոր», «Ռուսական մոդա նկարներում 150 տարի»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Высокая мода пребывает в агонии
- ↑ http://www.ogoniok.com/archive/2001/4711/36-46-51/ Արխիվացված 2015-09-24 Wayback Machine НАСТОЯЩИЙ ДЕНДИЗМ САНИ ВАСИЛЬЕВА
- ↑ Александр Васильев: «Рим — самый красивый город на земле»
- ↑ Состоялась презентация проекта «Лилии Александра Васильева