Ալեքսանդր Վասիլև (արվեստագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Վասիլև (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Վասիլև
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1958(1958-12-08) (61 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of France.svg Ֆրանսիա և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ, fashion historian, հաղորդավար, հեռուստահաղորդավար և արվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գրականության շքանշան և Ճանաչման Խաչ
Կայքvassiliev.com.ru
Ստորագրություն
Alexandre Vassiliev Signature 2013.svg
Alexander Vasilyev Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վասիլև (ռուս.՝ Александр Александрович Васильев, դեկտեմբերի 8, 1958(1958-12-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական և ֆրանսիական նորաձևության պատմաբան, ինտերիերի ձևավորող[1], թատերական նկարիչ, գրքերի և հոդվածների հեղինակ, դասախոս, հեռուստահաղորդավար, Ռուսաստանի նկարչական ակադեմիայի պատվավոր անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վասիլևը ծնվել է թատերականի ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Պավլովիչ Վասիլևը, եղել է Ռուսաստանի ժողովրդական նկարիչ դեկորացիաների և կոստյումների ստեղծող։ Մայրը՝ Տատյանա Վասիլևան, դրամատիկականի դերասանուհի։ Նա մանկուց հետաքրքրվում էր տիկնիկային թատրոնի հագուստների և դեկորացիաների ստեղծմամբ։ Վատ առաջադիմության պատճառով անգլիական հատուկ դպրոցից տեղափոխվեց համար 127 դպրոցը[2]: 1981 թվականին Վասիլևը ավարտել է МХАТ դպրոց- ստուդիայի պրոդյուսերական ֆակուլտետում, իսկ ավելի ուշ աշխատել է Մոսկվայի Բրոննոյի Փոքր թատրոնում որպես հագուստների մոդելավորող[3]: 1982 թվականին Ալեքսանդր Վասիլևը տեղափոխվեց Փարիզ, որտեղ աշխատում էր ֆրանսիական թատրոնների և փառատոնների ձևավորող։

1994 թվականից սկսած Ալեքսանդր Վասիլևը վարպետության դասեր դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր քոլեջներում և համալսարաններում։ 2000 թվականին իր ղեկավարությամբ Սամարայում անցկացվոմ էր մոդայի և թատերական կոստյումների Փառատոն «Ալեքասնդր Վասիլևի պովոժոլյան սեզոն» անվանումով։ 2002 թվականին Ալեքսանդր Վասիլևը աշխատում է «Կուլտուրա» հեռուստաընկերությունում «Դունովենիյե վեկա» («Дуновение века») հաղորդման վարող։

Թատերական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վասիլևը օպերայի դեկորացիաների ստեղծող է։ Նա բեմադրել է «Ռոմեո և Ջուլիետ», «Կարապի լիճ», «Աննա Կարենինա» բալետները։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլևը մասնավոր հավաքածուի ղեկավար է որոնք ցուցադրվել են Ավստրիալայում, Եվրոպական երկրներում, Ասիայում և Ամերիկայում։ Հավաքածուն, որը պահված է Ֆրանսիայում, լրացվում է արդեն երեսուն տարի և կազմված է 15000-ից ավելի ցուցանմուշներով 17-րդ դարի ժամանակներից, որոնց մեջ կան մեծ նորաձևության գլուխգործոցներ։ Հավաքածուի հիմնական մասում ընդգրկված են ֆոտոnնկարներ և գեղանկարներ, կապված նորաձևության պատմության հետ։ Հավաքածուն պարունակում է կոստյումներ, որոնք պատկանել են հնում Մարիա Ցերբատովային, կոմսուհի Օլգա ֆոն Կրեիցեյին։ Նրա ստեղծած նորաձևությամբ համալրվեցին Լյուդմիլա Գուրչենկոյի, Իրինա Պոնորավսկայաի, Ալլա Դեմիդովայի, Նատալիա Դուռովայի, Լյուբով Օռլովայի, Լիդիա Սմիռնովայի և ռուս այլ աստղերի զգեստապահարանները։ Մայա Պլիսեցկային տվեց յուրահատուկ նմուշներ իր զգեստապահարանից, որոնց մեջ կար՝

• Հավաքածու, կազմված հիտոնից և կամբինեզոնից։ Մոդայի տուն «Պիեռ Կարդեն»- Փարիզ 1973 թ. • Հավաքածու՝ մետաքսից, ավարտված կտրվածքներով։Մոդայի տուն «Պիեռ Կարդեն»- Փարիզ 1980 թ. վերջերին։

Ալեքսանդր Վասիլևի լիլյաները[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ալեքսանդր Վասիլևը ստացավ առաջին միջազգային մրցանակը ինտերյերի համար՝ «Ալեքսանդր Վասիլևի լիլյաներ»[4]: Հաղթողին տրվում է կերամիկական ձեռքի սարքած լիլյա ֆիրմային նշանով։ Յուրաքանչյուր լիլյան պարունակում է իր համարը, իր անհատական անձնագիրը, որը երաշխավորվում է։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում «Տոբաբ» մրցանակի կրկնակի դափնեկիր է հանդիսանում։ Ներկայացվել է «Նորաձևության լեգենդ» մրցանակաբաշխությանը 2010 թվականին World Fashion Awards:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վասիլևը հանդիսանում է 30 տասնյակ գրքերի հեղինակ։ Նրա գրքերից են «Գեղեցկություն և աքսոր», «Ռուսական մոդա նկարներում 150 տարի»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Высокая мода пребывает в агонии
  2. http://www.ogoniok.com/archive/2001/4711/36-46-51/ НАСТОЯЩИЙ ДЕНДИЗМ САНИ ВАСИЛЬЕВА
  3. Александр Васильев: «Рим — самый красивый город на земле»
  4. Состоялась презентация проекта «Лилии Александра Васильева