Ալեքսանդր Սուիչմեզով
Ալեքսանդր Սուիչմեզով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1911 |
Ծննդավայր | Բելայա Կալիտվա, Ust'-Belokalitvenskaya Volost', Donetskiy Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 25, 1986 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնի Ռոստովի հյուսիսային գերեզման |
Գրական անուն | Ал. Донецкий |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ռոստովի պետական մանկավարժական համալսարան |
Ժանրեր | դրամա և ակնարկ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Ալեքսանդր Միխայլովիչ Սուիչմեզով (ռուս.՝ Александр Михайлович Суичмезов, օգոստոսի 16, 1911, Բելայա Կալիտվա, Ust'-Belokalitvenskaya Volost', Donetskiy Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1986, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրող, «Դոն» ամսագրի գլխավոր խմբագիր (1975-1986)։ ՌՍՖՍՀ-ի մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Սուիչմեզովը ծնվել է 1911 թվականին, Ռոստովի մարզի Ուստ-Բելոկալիտվենսկի կայանում։ Մանկության ու պատանեկության տարիներն անցել են Հյուսիսային Դոնեց գետի ափի կայաններում։ Դպրոցն ավարտել է Կամենսկի կայանում[1], այնուհետև սովորել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտում։
Դպրոցը ավարտելուց հետո աշխատել է շինհրապարակներում, պետական դպրոցներում, զբաղվել է ինստիտուտի ընդունելության նախապատրաստական դասընթացներով։ Ավարտել է Մանկավարժական ինստիտուտը։
Ստեղծագործությունները սկսել է տպագրել 1924 թվականին «Կարմիր հանքագործ» թերթում։ 1930 թվականին տպագրվել է նրա «В талах» պատմությունը, որը վերաբերում է երկրում կոլեկտիվացման հետ կապված իրադարձություններին։
1931 թվականին հրատարակվել է Ա. Սուիչմեզով կեղծանվան տակ` կենտրոնական «Գյուղացիական թերթում», որտեղ աշխատել է որպես ճամփորդող թղթակից։ 1939 թվականին գրել է «Մենք չենք մոռացել» դրաման, որը 1918 թվականին Դոնի գերմանական օկուպացիայի մասին է։ Մինչև 1940 թվականն աշխատել է «Դոն» և «Կուբան» թերթերի խմբագրություններում։
1940 թվականից աշխատել է Ռոստովի գրքի հրատարակչությունում, որտեղ զբաղվել է գրքերի խմբագրմամբ։
1941-1944 թվականներին Մեծ հայրենական պատերազմի տարիներին եղել է խորհրդային բանակի քաղաշխատող, զբաղվել է հայրենիքը ֆաշիստներից պաշտպանող պաստառների, ալբոմների հրատարակմամբ։ Զորացրվելուց հետո աշխատել է «Իզվեստիա» թերթի խմբագրությունում, 1947 թվականից եղել է Ռոստովի մարզի «Մոլոտ» թերթի խմբագիր։
Սուիչմազովը պարգևատրվել է պետական շքանշաններով ու մեդալներով[2]։
Մահացել է 1986 թվականին Դոնի Ռոստովում։ Թաղված է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Միխայլովիչ Սուիչմեզովը «Վաղ գարնանը» (1959), «Ատենախոսություն» (1959), «Թարմ քամի» (1963) պիեսների հեղինակն է։
Տպագրվել են Սուիչմեզովի հետևյալ գրքերը` «Բարև, Դոն» (1964), «Խաղաղ Դոնի երկրամաս» (1965), «Դոնի հեռուներ» (1970), «Հայրենի Դոն» (1971)։
1981 թվականին «Ռոստիզդատ» հրատարակչությունը հրատարակել է Սուիչմեզովի «Ողջ կյանքի համար» ստեղծագործությունների հավաքածուն։ Հավաքածուում տպագրվել են «Բորիս Վելիկովի անձնական կյանքից» պատմությունը, պատմություններ, ակնարկներ Միխայիլ Շոլոխովի, Ալեքսանդր Սերաֆիմովիչի, Կոնստանտին Տրենյովի, Նիկոլայ Պոգոդինի, ֆոլկլորիստ, ազգագրագետ և երաժշտագետ Ալեքսանդր Լիստոպադովի հետ հանդիպումների մասին։ 1975 թվականից եղել է «Դոն» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Պատվո նշան» շքանշան (կրկնակի)
- Մեդալներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «История гимназии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Дон литературный
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Андриасов М. Слово о товарище / М. Андриасов // Молот. – 1971. -20 августа.
- Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв. [Текст] / [авт. проекта, гл. ред. и сост. Г. Губанов]. – Ростов н/Д, 2006. – 511 с.
- Закруткин В. Верность твоему краю / В. Закруткин // Молот. – 1981. – 16 августа.
- Калинин А. Герои не умирают / А. Калинин // Правда. – 1968. — 15 мая.
- Котовсков В. Спектакль о героях революции: [рец. на спектакли «Пусть цветут тюльпаны» в Ростове и Новочеркасске] / Котовсков // Советская Россия. – 1968. – 20 января.
- Михайлов В. Воспитатель молодежи / В. Михайлов // Комсомолец. – 1971. – 20 августа.
- Павловский К. Наша родная земля / К. Павловский // Вечерний Ростов. – 1965. – 13 сентября.
- Топорков Л. Пламенеют тюльпаны / Л. Топорков // Известия. – 1967. – 20 апреля.
- Тыртышный В. Всегда с молодежью/ В. Тыртышный // Комсомолец. – 1981. – 15 августа.
- Юдович И. Журналист, драматург/ И. Юдович // Вечерний Ростов. – 1971. – 9 августа.
- Юдович И. Зрелость / И. Юдович // Дон. – 1969. – № 4. – С. 182-187.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 25 մահեր
- 1986 մահեր
- Դոնի Ռոստով քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս լրագրողներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ