Ալեքսանդր Սուիչմեզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սուիչմեզով
Ծնվել էօգոստոսի 16, 1911(1911-08-16)
ԾննդավայրԲելայա Կալիտվա, Ust'-Belokalitvenskaya Volost', Donetskiy Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 25, 1986(1986-01-25) (74 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
Գրական անունАл. Донецкий
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Ժանրերդրամա և ակնարկ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Ալեքսանդր Միխայլովիչ Սուիչմեզով (ռուս.՝ Александр Михайлович Суичмезов, օգոստոսի 16, 1911(1911-08-16), Բելայա Կալիտվա, Ust'-Belokalitvenskaya Volost', Donetskiy Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1986(1986-01-25), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրող, «Դոն» ամսագրի գլխավոր խմբագիր (1975-1986)։ ՌՍՖՍՀ-ի մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սուիչմեզովը ծնվել է 1911 թվականին, Ռոստովի մարզի Ուստ-Բելոկալիտվենսկի կայանում։ Մանկության ու պատանեկության տարիներն անցել են Հյուսիսային Դոնեց գետի ափի կայաններում։ Դպրոցն ավարտել է Կամենսկի կայանում[1], այնուհետև սովորել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտում։

Դպրոցը ավարտելուց հետո աշխատել է շինհրապարակներում, պետական դպրոցներում, զբաղվել է ինստիտուտի ընդունելության նախապատրաստական դասընթացներով։ Ավարտել է Մանկավարժական ինստիտուտը։

Ստեղծագործությունները սկսել է տպագրել 1924 թվականին «Կարմիր հանքագործ» թերթում։ 1930 թվականին տպագրվել է նրա «В талах» պատմությունը, որը վերաբերում է երկրում կոլեկտիվացման հետ կապված իրադարձություններին։

1931 թվականին հրատարակվել է Ա. Սուիչմեզով կեղծանվան տակ` կենտրոնական «Գյուղացիական թերթում», որտեղ աշխատել է որպես ճամփորդող թղթակից։ 1939 թվականին գրել է «Մենք չենք մոռացել» դրաման, որը 1918 թվականին Դոնի գերմանական օկուպացիայի մասին է։ Մինչև 1940 թվականն աշխատել է «Դոն» և «Կուբան» թերթերի խմբագրություններում։

1940 թվականից աշխատել է Ռոստովի գրքի հրատարակչությունում, որտեղ զբաղվել է գրքերի խմբագրմամբ։

1941-1944 թվականներին Մեծ հայրենական պատերազմի տարիներին եղել է խորհրդային բանակի քաղաշխատող, զբաղվել է հայրենիքը ֆաշիստներից պաշտպանող պաստառների, ալբոմների հրատարակմամբ։ Զորացրվելուց հետո աշխատել է «Իզվեստիա» թերթի խմբագրությունում, 1947 թվականից եղել է Ռոստովի մարզի «Մոլոտ» թերթի խմբագիր։

Սուիչմազովը պարգևատրվել է պետական շքանշաններով ու մեդալներով[2]։

Մահացել է 1986 թվականին Դոնի Ռոստովում։ Թաղված է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Միխայլովիչ Սուիչմեզովը «Վաղ գարնանը» (1959), «Ատենախոսություն» (1959), «Թարմ քամի» (1963) պիեսների հեղինակն է։

Տպագրվել են Սուիչմեզովի հետևյալ գրքերը` «Բարև, Դոն» (1964), «Խաղաղ Դոնի երկրամաս» (1965), «Դոնի հեռուներ» (1970), «Հայրենի Դոն» (1971)։

1981 թվականին «Ռոստիզդատ» հրատարակչությունը հրատարակել է Սուիչմեզովի «Ողջ կյանքի համար» ստեղծագործությունների հավաքածուն։ Հավաքածուում տպագրվել են «Բորիս Վելիկովի անձնական կյանքից» պատմությունը, պատմություններ, ակնարկներ Միխայիլ Շոլոխովի, Ալեքսանդր Սերաֆիմովիչի, Կոնստանտին Տրենյովի, Նիկոլայ Պոգոդինի, ֆոլկլորիստ, ազգագրագետ և երաժշտագետ Ալեքսանդր Լիստոպադովի հետ հանդիպումների մասին։ 1975 թվականից եղել է «Դոն» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան (կրկնակի)
  • Մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История гимназии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  2. Дон литературный

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Андриасов М. Слово о товарище / М. Андриасов // Молот. – 1971. -20 августа.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв. [Текст] / [авт. проекта, гл. ред. и сост. Г. Губанов]. – Ростов н/Д, 2006. – 511 с.
  • Закруткин В. Верность твоему краю / В. Закруткин // Молот. – 1981. – 16 августа.
  • Калинин А. Герои не умирают / А. Калинин // Правда. – 1968. — 15 мая.
  • Котовсков В. Спектакль о героях революции: [рец. на спектакли «Пусть цветут тюльпаны» в Ростове и Новочеркасске] / Котовсков // Советская Россия. – 1968. – 20 января.
  • Михайлов В. Воспитатель молодежи / В. Михайлов // Комсомолец. – 1971. – 20 августа.
  • Павловский К. Наша родная земля / К. Павловский // Вечерний Ростов. – 1965. – 13 сентября.
  • Топорков Л. Пламенеют тюльпаны / Л. Топорков // Известия. – 1967. – 20 апреля.
  • Тыртышный В. Всегда с молодежью/ В. Тыртышный // Комсомолец. – 1981. – 15 августа.
  • Юдович И. Журналист, драматург/ И. Юдович // Вечерний Ростов. – 1971. – 9 августа.
  • Юдович И. Зрелость / И. Юдович // Дон. – 1969. – № 4. – С. 182-187.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]