Եղել է «Բուրգթեատրի» դերասան։ 1904 թ.-ից աշխատել է Մ. Ռայնհարդի ղեկավարությամբ, 1905-33 թթ.-ին՝ Գերմանական թատրոնում և «Կամերշպիլե»-ում (Բեռլին)։ Մոիսի պլաստիկան և ձայնի երանգների հարստությունը օգնել են ստեղծելու երազող, միայնակ մարդկանց կերպարներ (Օսվալդ, Իբսենի «Ուրվականներ»)։ Հիասթափված բուրժուական իրականությունից՝ ձգտել է ցույց տալ դաժան և անարդար կյանքից տառապող հերոսների ողբերգությունը՝ Համլետ (Շեքսպիրի «Համլետ»), Պրոտասով (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Իվանով (Անտոն Չեխովի «Իվանով»), Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»)։ Ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո 1933 թ.-ին հեռացել է Գերմանիայից և աշխատել Ավստրիայում, Իտալիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 673)։