Ալեքսանդր Զաուերվեյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Զաուերվեյդ
գերմ.՝ Gottlob Alexander Sauerweid[1]
Ծնվել էփետրվարի 19 (մարտի 2), 1783[2]
ԾննդավայրԿուրզեմե, Լատվիա
Վախճանվել էհոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1844[2] (61 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
ՔաղաքացիությունԳերմանիա և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԴրեզդենի կերպարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
ԺանրՄարտանկարչություն
ԱշակերտներԲոգդան Վիլևալդե
ԶավակներAlexander Sauerweid? և Nikolay Sauerweid?[4]
 Alexander Sauerweid Վիքիպահեստում

Ալեքսանդր Իվանովիչ Զաուերվեյդ (փետրվարի 19 (մարտի 2), 1783[2], Կուրզեմե, Լատվիա - հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1844[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), գերմանացի և ռուս նկարիչ, Կայսերական ակադեմիայի գեղանկարչության բաժնի մարտանկարչության պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Զեյերվերդ

Ալեքսանդր Զեյերվեյդը ծնվել է 1789 թվականին Կուրզեմեում։ Կրթություն է ստացել Դրեզդենի ակադեմիայում (1806-1812) ։ Բավականին երիտասարդ նկարիչը արդեն հանրաճանաչ էր Գերմանիայում:1812 թվականին յուղաներկով արտացոլել էր ձիերի մի շարք նկարներ՝ Նապոլեոն Բոնապարտի պատվերով։

Երիտասարդ գեղանկարիչը մարտանկարչության բնագավառում բավականին մեծ հաջողություններ ունեցավ Փարիզում և Լոնդոնում, երբ նկարեց «Փարիզից վերցվածները», «Վաթեռլոյի ճակատամարտը», «Ալեքսանդր Առաջինի և կոմս Պլատովի քայլերթը Գայդ պուրակում» նկարները։

1814 թվականին Ալեքսանդր Զաուերվեյդը հրավիրված էր Ալեքսանդր I-ի կողմից Պետերբուրգ՝ ռազմանկարներ և ռուսական զորքի զգեստավորումը պատկերելու նպատակով։

1827 թվականին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան անդամագրեց նրան իր պատվավոր, անկախ շարքերը, որից հետո նա ստացավ մարտանկարչության բաժնի ղեկավարի հաստիքը, իսկ ավելի ուշ դարձավ պրոֆեսոր։

Հարկ է նշել, որ Նիկոլայ Առաջինի հետ մտերմությունը Զեյերվեյդին բերում էր նաև անախորժություններ։ 1840 թվականին կայացած խորհրդում նախագահը և փոփոխություններ առաջարկող նախարարը գեղարվեստի ակադեմիան վերափոխելու և բաժանմունքում նոր հաստիք ստեղծելու շուրջ նախագիծ ներկայացրին, սակայն Զեյերվեյդը, անտեսելով առաջարկը, միանգամից փորձեց տեղեկացնել խորհրդին ՝ կայսրի որոշման մասին։ Ենթակայության այսպիսի խախտում պալատական նախարարը չէր կարող հանդուրժել, այդ պատճառով նա գրեց. «Պրն. նախագահ, պրն Զաուերվեյդին տվեք խիստ նկատողություն այդպիսի վարմունքի համար և տեղեկացրեք նրան, որ գեղարվեստի ակադեմիայի գործերին ոչ ոք իրավունք չունի խառնվելու, բացի Լուսավորյալից (պալատական նախարարից), ոչ ոք իրավունք չունի հրապարակել բարձրակոչ հրամաններ, իսկ եթե անգամ ինքը կայսրն է հրահանգել Զաուերվեյդին անհատական հրամաններ, ապա պետք է նա պատշաճ զեկուցի այդ մասին Ձերդ գերազանցությանը» ։ Բացի այդ պալատական նախարարը հարկ էր համարել, որ նախագահը տեղեկացնի Զաուերվեյդին, որ «Գեղարվեստի ակադեմիայի ներկայիս կարևոր իրադարձությունները խորհրդում քննարկելու իրավասություն ունեն միայն պալատական նախարարի թույտվությամբ»։ Ցանկացած հարցի քննարկում գեղարվեստի ակադեմիայի վերաբերյալ արգելվեց։ Պալատական նախարարի դժգոհության պատճառով Զաուերվեյդի առաջարկը՝ նկարիչներին պատվերների համար տարեկան որոշակի գումար տրամադրելու մասին, մերժվում է։ Իմանալով ռուս նկարիչների ֆինանսական ծանր կացությունը՝ Զաուերվեյդը մտածում էր, որ որոշակի գումարի հատկացումը կթեթևացնի վիճակը, և կարևորը չի լինի նախկին անորոշությունը։ Բայց Զաուերվեյդի առաջարկը Նիկոլայ Պավլովիչին ներկայացվեց ոչ ցանկալի, քանի որ այս առաջարկին կայսրը բարեհաճեց պատասխանել. « Եթե պատկերային ստեղծագործությունները արժանանան կայսրի ուշադրությանը, ապա կգնի դրանք՝ նկարիչներին խրախուսելու նպատակով», այսինքն՝ նկարիչները մնացին նույն ողորմելի և անորոշ վիճակում։ Գեղարվեստի ակադեմիայի ռեֆորմի հարցում Զեյերվեյդը հանդես եկավ որպես ընդդիմադիր՝ հիմնավորելով, որ նախկին Կայսերական ակադեմիան, որը ներկայիս դաստիարակչական դպրոցն էր, ուներ իր նկարչական հատուկ միտումները։

Նրա նկարների մեծամասնությունը գտնվում էր Սանկտ Պետերբուրգի իշխանական պալատներում։ Նկարիչ-քննադատ Ա. Ի. Սոմովը 1894 թվականին «Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան»-ում նշում է, որ նկարներում կոմպոզիցիան «մի փոքր ձգված է, ձեռագիրը չոր է, եթերային չէ, բայց ընդհանուր նկարը այդքան էլ վատը չէ»։ Զաուերվեյդի մոտ հատկապես լավ էին ստացվում ձիերի պատկերները։ Բացի նկարներից, Զաուերվեյդը թողել է նաև բազմաթիվ գծանկարներ, որոնք նկարել էր ջրաներկով և փետուրով։

Վարպետորեն տիրապետելով ասեղով փորագրմանը՝ նրա բազմաթիվ կոմպոզիցաներ իրականացվեցին օֆորտ ոճով։

Ալեքսանդր Զաուերվեյդը մահացել է 1844 թվականի հոկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ։

Նրա որդիները՝ Ալեքսանդրը և Նիկոլայը, ավարտել են Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, ինչպես հայրը, նրանք նույնպես մեծ ուշադրություն էին դարձնում մարտանկարչությանը։ Նրանց նկարներից շատերը արժանացել են պարգևատրման՝ գեղարվեստի ակադեմիայի կողմից։ Եղբայրների վաղաժամ մահը անավարտ թողեց շատ գործեր, չբացահայտվեց նրանց ամբողջական տաղանդը[5][6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BBLD - Baltisches biografisches Lexikon digital (գերմ.) — 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1025086678 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Union List of Artist Names — 2022.
  5. Столпянский П. Н. Зауервейд, Александр Александрович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
  6. Столпянский П. Н. Зауервейд, Николай Александрович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Зауервейд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 73. — 459 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Զաուերվեյդ» հոդվածին։