Ալեքսանդր Զաուերվեյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Զաուերվեյդ
գերմ.՝ Alexander Iwanowitsch Sauerweid
Sauerweid by Willewalde, beg. 1840s.jpg
Ծնվել էփետրվարի 19, 1783(1783-02-19)[1][2]
ԾննդավայրԿուրզեմե, Լատվիա
Վախճանվել էհոկտեմբերի 25, 1844(1844-10-25)[1][2] (61 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Ռուսական կայսրություն
ԿրթությունԴրեզդենի կերպարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի պրոֆեսոր
ԺանրՄարտանկարչություն
ԶավակներQ29032472?
Alexander Sauerweid Վիքիպահեստում

Ալեքսանդր Իվանովիչ Զաուերվեյդ (փետրվարի 19, 1783(1783-02-19)[1][2], Կուրզեմե, Լատվիա - հոկտեմբերի 25, 1844(1844-10-25)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), գերմանացի և ռուս նկարիչ, Կայսերական ակադեմիայի գեղանկարչության բաժնի մարտանկարչության պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Զեյերվերդ

Ալեքսանդր Զեյերվեյդը ծնվել է 1789 թվականին Կուրզեմեում: Կրթություն է ստացել Դրեզդենի ակադեմիայում (1806-1812) : Բավականին երիտասարդ նկարիչը արդեն հանրաճանաչ էր Գերմանիայում:1812 թվականին յուղաներկով արտացոլել էր ձիերի մի շարք նկարներ՝ Նապոլեոն Բոնապարտի պատվերով:

Երիտասարդ գեղանկարիչը մարտանկարչության բնագավառում բավականին մեծ հաջողություններ ունեցավ Փարիզում և Լոնդոնում, երբ նկարեց «Փարիզից վերցվածները», «Վաթեռլոյի ճակատամարտը», «Ալեքսանդր Առաջինի և կոմս Պլատովի քայլերթը Գայդ պուրակում» նկարները:

1814 թվականին Ալեքսանդր Զաուերվեյդը հրավիրված էր Ալեքսանդր I-ի կողմից Պետերբուրգ՝ ռազմանկարներ և ռուսական զորքի զգեստավորումը պատկերելու նպատակով:

1827 թվականին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան անդամագրեց նրան իր պատվավոր, անկախ շարքերը, որից հետո նա ստացավ մարտանկարչության բաժնի ղեկավարի հաստիքը, իսկ ավելի ուշ դարձավ պրոֆեսոր:

Հարկ է նշել, որ Նիկոլայ Առաջինի հետ մտերմությունը Զեյերվեյդին բերում էր նաև անախորժություններ: 1840 թվականին կայացած խորհրդում նախագահը և փոփոխություններ առաջարկող նախարարը գեղարվեստի ակադեմիան վերափոխելու և բաժանմունքում նոր հաստիք ստեղծելու շուրջ նախագիծ ներկայացրին, սակայն Զեյերվեյդը, անտեսելով առաջարկը, միանգամից փորձեց տեղեկացնել խորհրդին ՝ կայսրի որոշման մասին: Ենթակայության այսպիսի խախտում պալատական նախարարը չէր կարող հանդուրժել, այդ պատճառով նա գրեց. «Պրն. նախագահ, պրն Զաուերվեյդին տվեք խիստ նկատողություն այդպիսի վարմունքի համար և տեղեկացրեք նրան, որ գեղարվեստի ակադեմիայի գործերին ոչ ոք իրավունք չունի խառնվելու, բացի Լուսավորյալից (պալատական նախարարից), ոչ ոք իրավունք չունի հրապարակել բարձրակոչ հրամաններ, իսկ եթե անգամ ինքը կայսրն է հրահանգել Զաուերվեյդին անհատական հրամաններ, ապա պետք է նա պատշաճ զեկուցի այդ մասին Ձերդ գերազանցությանը» : Բացի այդ պալատական նախարարը հարկ էր համարել, որ նախագահը տեղեկացնի Զաուերվեյդին, որ «Գեղարվեստի ակադեմիայի ներկայիս կարևոր իրադարձությունները խորհրդում քննարկելու իրավասություն ունեն միայն պալատական նախարարի թույտվությամբ»: Ցանկացած հարցի քննարկում գեղարվեստի ակադեմիայի վերաբերյալ արգելվեց: Պալատական նախարարի դժգոհության պատճառով Զաուերվեյդի առաջարկը՝ նկարիչներին պատվերների համար տարեկան որոշակի գումար տրամադրելու մասին, մերժվում է: Իմանալով ռուս նկարիչների ֆինանսական ծանր կացությունը՝ Զաուերվեյդը մտածում էր, որ որոշակի գումարի հատկացումը կթեթևացնի վիճակը, և կարևորը չի լինի նախկին անորոշությունը: Բայց Զաուերվեյդի առաջարկը Նիկոլայ Պավլովիչին ներկայացվեց ոչ ցանկալի, քանի որ այս առաջարկին կայսրը բարեհաճեց պատասխանել. « Եթե պատկերային ստեղծագործությունները արժանանան կայսրի ուշադրությանը, ապա կգնի դրանք՝ նկարիչներին խրախուսելու նպատակով», այսինքն՝ նկարիչները մնացին նույն ողորմելի և անորոշ վիճակում: Գեղարվեստի ակադեմիայի ռեֆորմի հարցում Զեյերվեյդը հանդես եկավ որպես ընդդիմադիր՝ հիմնավորելով, որ նախկին Կայսերական ակադեմիան, որը ներկայիս դաստիարակչական դպրոցն էր, ուներ իր նկարչական հատուկ միտումները:

Նրա նկարների մեծամասնությունը գտնվում էր Սանկտ Պետերբուրգի իշխանական պալատներում: Նկարիչ-քննադատ Ա. Ի. Սոմովը 1894 թվականին «Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան»-ում նշում է, որ նկարներում կոմպոզիցիան «մի փոքր ձգված է, ձեռագիրը չոր է, եթերային չէ, բայց ընդհանուր նկարը այդքան էլ վատը չէ»: Զաուերվեյդի մոտ հատկապես լավ էին ստացվում ձիերի պատկերները: Բացի նկարներից, Զաուերվեյդը թողել է նաև բազմաթիվ գծանկարներ, որոնք նկարել էր ջրաներկով և փետուրով:

Վարպետորեն տիրապետելով ասեղով փորագրմանը՝ նրա բազմաթիվ կոմպոզիցաներ իրականացվեցին օֆորտ ոճով:

Ալեքսանդր Զաուերվեյդը մահացել է 1844 թվականի հոկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում :

Նրա որդիները՝ Ալեքսանդրը և Նիկոլայը, ավարտել են Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, ինչպես հայրը, նրանք նույնպես մեծ ուշադրություն էին դարձնում մարտանկարչությանը: Նրանց նկարներից շատերը արժանացել են պարգևատրման՝ գեղարվեստի ակադեմիայի կողմից: Եղբայրների վաղաժամ մահը անավարտ թողեց շատ գործեր, չբացահայտվեց նրանց ամբողջական տաղանդը[3][4]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1025086678 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. Столпянский П. Н. Зауервейд, Александр Александрович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
  4. Столпянский П. Н. Зауервейд, Николай Александрович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]