Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան (Երևան)
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/131 |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1976 |
Գտնվում է | Գրիգոր Լուսավորչի փողոցում |
Բարձրություն | 8,6 մ |
Քանդակագործ(ներ) | Արա Շիրազ |
Ճարտարապետ(ներ) | Ջիմ Թորոսյան |
Հիմնադրում | 1976 |
Նյութ | գրանիտ, բազալտ |
Շինարարության ավարտ | նոյեմբերի 25, 1980 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1980-ին, ի պատիվ հայ կուսակցական, քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետ՝ ակադեմիկոս Ջիմ Թորոսյան
- Քանդակագործ՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Արա Շիրազ[1]
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է գրանիտից ու բազալտից, բարձրությունը 8,6 մետր է[1]։
Արձանի հետնամասում գտնվող պատերից մեկի վրա փորագրված է Եղիշե Չարենցի Մյասնիկյանի հիշատակին 1936 թվականի ապրիլի 16-ին գրված քառատողի առաջին տողը. «Նայիրյան արևն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած»[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականի փետրվարի 10-ին Երևանում տեղադրվել է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը կառուցելու մասին հուշաքար։
Հուշարձանի բացումը կայացել է 1980 թվականի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ 60-ամյակի տոնակատարության օրերին, Կարմիր բանակի (այժմ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի) փողոցում[1][2]։
2020-2022 թվականներին, Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, իրականացվել են վթարային կարգավիճակում գտնվող հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եղիշե Չարենցի խոսքերով պատը
-
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը և Երևանի քաղաքապետարանի շենքը մայրամուտին
-
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի առջև տեղադրված QR-կոդով տախտակ-ուղեցույցը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 hushardzantest. «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ (1886-1925ԹԹ.)». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
- ↑ «Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը». news.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարան(չաշխատող հղում)