«Ճշմարտություն կամ համարձակություն. Մադոննայի հետ ճանապարհին, հետնաբեմում և անկողնում»
Ալեք Գևորգի Քեշիշյան (1964, հուլիսի 30, Բեյրութ), ամերիկահայ կինոռեժիսոր։ Ճանաչվել է «Ճշմարտություն կամ համարձակություն. Մադոննայի հետ ճանապարհին, հետնաբեմում և անկողնում» ֆիլմով։
Ալեք Քեշիշյանը ծնվել է 1964 թվականին Բեյրութում, Գևորգ և Սեսիլ Քեշիշյանների ընտանիքում։ 1968 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Սովորել է Բոստոնի կոնսերվատորիայում, Հարվարդի և Սորբոնի համալսարաններում։ 12 տարեկանից հանդես է եկել Բոստոնի Լիրիկական օպերայի թատրոնում, մեծ հաջողության է հասել Ամալի դերերգով (Մենոտտիի «Ամալը և գիշերային այցելուները», 1976)[1][2]։ Խաղացել է նաև թատրոնում, նկարահանել երաժշտական տեսաժապավեններ։ «Փրոփագանդ ֆիլմ» կինոստուդիայի տնօրենն է։