Ալեսսիո Բոնի
Ալեսսիո Բոնի իտալ.՝ Alessio Boni | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Սարնիկո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա |
Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
alessioboni.it | |
Ալեսսիո Բոնի (անգլ.՝ Alessio Boni, հուլիսի 4, 1966[1], Սարնիկո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1966 թվականի հուլիսի 4-ին։ Ալեսսիոն ընտանիքի երեք երեխաներից երկրորդն է։ Մեծ եղբոր անունը Մարկո է, իսկ փոքրինը՝ Անդրեա։ Ալեսսիո Բոնին կիսատ է թողել կրթությունը դպրոցում և 14 տարի հոր հետ միասին որպես սալարկող աշխատել է Վիլլոնգոյում։ 1986-1988 թվականներին գնացել է Սան Դիեգո (ԱՄՆ), որտեղ աշխատել է որպես մատուցող, պատրաստել է պիցցա, եղել է լրագրավաճառ, դաստիարակ։ 1988 թվականին սկսել է դերասանական կարիերան Իտալիայում, իսկ 1990 թվականից՝ թատերական կարիերան։ Աշխատել է թատերական ռեժիսոր Ջորջո Ստրելլերայի մոտ։ Նույն տարում խաղացել է առաջին դերը Միքելե հեռուստատեսությունում՝ նկարահանվելով «Հրաշագործը» հեռուստաֆիլմում, 1991 թվականին՝ «Gioco perverso» ֆիլմում։ Ավարտել է Սիլվիո Դ'Ամիկոյի անվան դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան։ Դերասանական վարպետություն է սովորել Լոս Անջելեսում, ԱՄՆ (1995 թվական)։ Առաջին հաջողությունը հայտնի իտալացի ռեժիսոր Կարլո Լիդզանիի «Կինը գնացքից» մինիսերիալում գլխավոր դեր խաղալուց հետո է եղել։ Հայտնիության գագաթնակետը եղել է «Incantesimo» հեռուստատսերիալը (1998-2001 թվականներ), որտեղ դերասանը խաղացել է բժիշկ Մարկո Օբերոնայի դերը։ Լավագույն դերերը՝ Մատտեո Գարատին «Երիտասարդներից լավագույնները» ֆիլմում (La meglio gioventù, 2003 թվականին, ռեժիսոր Մարկո Տուլլիո Ջորդանա), Բրունոյի դերը «Եթե ծնվել ես, էլ չես թաքնվի» (2005 թվական), Ջորջո Պելլեգրինի «Հաջողություն, սիրելիս» (Arrivederci amore, 2006 թվական), Անդրեյ Բոլկոնսկին Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա նկարահանված հեռուստատարբերակում (2007 թվական), Միքելանջելո Մերիզի դա Կարավաջո 2007 թվականի սերիալում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | Բոլոր օրերը | Tutti i giorni si | |
1992 | ֆ | Որտե՞ղ ես դու։ Ես այստեղ եմ | Dove siete? Io sono qui | |
1992 | ֆ | Հրաշագործ | Il mago | Michele |
1993 | ֆ | Իմ երեխան | Il bambino è mio | |
1993 | ֆ | Վիրահատություն | L'operazione | |
1993 | ֆ | Կողոպուտ | La rapina | |
1994 | ֆ | Սրահի տեսուչը | L'ispettore Sarti | |
1995 | ֆ | Փոթորիկից հետո | Dopo la tempesta | |
1995 | ֆ | Իտալացիները գնում են | Ha-Italkim Ba'im | Roberto |
1996 | ֆ | Քահանան մեր մեջտեղում | Un prete tra noi | |
1999 | ֆ | Մարիա, նրա որդու աղջիկը | Maria, figlia del suo figlio | |
1999-2000 | ֆ | Իտալական կիրք | Incantesimo | Marco Oberona |
2000 | ֆ | Առանց վախի | Senza paura | Marco |
2000 | ֆ | Անեծք 3 | Incantesimo 3 | |
2000 | ֆ | Կինը գնացքից | La donna del treno | |
2001 | ֆ | Մարդ-քամին | L'uomo del vento | Massimo Poggio |
2002 | ֆ | Մատիլդա Մանզոնիի օրագիրը | Il diario di Matilde Manzoni | Giovanni Battista Giorgini |
2002 | ֆ | Դրակուլա | Dracula | Quincy |
2002 | ֆ | Ուրիշ կին | L'altra donna | Simone |
2003 | ֆ | Լավագույն տարիները երիտասարդության | La meglio gioventù | Matteo Carati |
2004 | ֆ | Ամպրոպային անցում | Cime tempestose | Հիթքլիֆ |
2004 | ֆ | Մի վախեցեք | Non aver paura | Franco |
2004 | ֆ | Որս | La Caccia | Lorenzo |
2005 | ֆ | Եթե ծնվել ես, էլ չես թաքնվի | Quando sei nato non puoi più nasconderti | Bruno |
2005 | ֆ | Սրտում գազան | La bestia nel cuore | Franco |
2006 | ֆ | Հաջողություն, սիրելիս | Arrivederci amore, ciao | Giorgio Pellegrini |
2006 | ֆ | Գաղտնի ուղևորություն | Viaggio segreto | Leo Ferri |
2007 | ֆ | Պատերազմ և խաղաղություն | Անդրեյ Բալկոնսկի | |
2007 | ֆ | Կարավաջո | Caravaggio | Կարավաջո |
2007 | ֆ | Լռության հանցակից | Complici del silenzio | Maurizio Gallo |
2008 | ֆ | Ռեբեկա | Rebecca, la prima moglie | Maxime De Winter |
2008 | ֆ | Կատաղի արյուն | Sanguepazzo | Golfiero Goffredi / Taylor |
2008 | ֆ | Պուչինի | Puccini | Puccini |
2009 | ֆ | Սինեստեզիա | Sinestesia | Alan |
2009 | ֆ | Քրիստինա Քրիստինա | Christine Cristina | Gerson |
2009 | ֆ | Բոլորը խելքահան են եղել սիրուց 2 | Tutti pazzi per amore 2 | Adriano Ventoni |
2010 | ֆ | Ինչպես շնչել | Come un soffio | |
2010 | ֆ | Զբոսաշրջիկ | The Tourist | Սերժանտ Սերատո |
2010 | ֆ | Ջրի շուրջը | I cerchi nell'acqua | |
2011 | ֆ | Վոլտեր | Walter Chiari | Walter Chiari |
2013 | ֆ | Աբսենտ խմողները | The Absinthe Drinkers | Լուկա Ռսետի |
2013 | ֆ | Օդեսիաների Օդեսիա | Բնօրինակ անունը հայտնի չէ | |
2017 | ֆ | Աղջիկը մառախուղի մեջ | La ragazza nella nebbia | պրոֆեսոր Մարտինի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Ալեսսիո Բոնի (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսսիո Բոնի» հոդվածին։ |
|