Ալեսսիո Բոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսսիո Բոնի
իտալ.՝ Alessio Boni
Ծնվել էհուլիսի 4, 1966(1966-07-04)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՍարնիկո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
alessioboni.it

Ալեսսիո Բոնի (անգլ.՝ Alessio Boni, հուլիսի 4, 1966(1966-07-04)[1], Սարնիկո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի հուլիսի 4-ին։ Ալեսսիոն ընտանիքի երեք երեխաներից երկրորդն է։ Մեծ եղբոր անունը Մարկո է, իսկ փոքրինը՝ Անդրեա։ Ալեսսիո Բոնին կիսատ է թողել կրթությունը դպրոցում և 14 տարի հոր հետ միասին որպես սալարկող աշխատել է Վիլլոնգոյում։ 1986-1988 թվականներին գնացել է Սան Դիեգո (ԱՄՆ), որտեղ աշխատել է որպես մատուցող, պատրաստել է պիցցա, եղել է լրագրավաճառ, դաստիարակ։ 1988 թվականին սկսել է դերասանական կարիերան Իտալիայում, իսկ 1990 թվականից՝ թատերական կարիերան։ Աշխատել է թատերական ռեժիսոր Ջորջո Ստրելլերայի մոտ։ Նույն տարում խաղացել է առաջին դերը Միքելե հեռուստատեսությունում՝ նկարահանվելով «Հրաշագործը» հեռուստաֆիլմում, 1991 թվականին՝ «Gioco perverso» ֆիլմում։ Ավարտել է Սիլվիո Դ'Ամիկոյի անվան դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան։ Դերասանական վարպետություն է սովորել Լոս Անջելեսում, ԱՄՆ (1995 թվական)։ Առաջին հաջողությունը հայտնի իտալացի ռեժիսոր Կարլո Լիդզանիի «Կինը գնացքից» մինիսերիալում գլխավոր դեր խաղալուց հետո է եղել։ Հայտնիության գագաթնակետը եղել է «Incantesimo» հեռուստատսերիալը (1998-2001 թվականներ), որտեղ դերասանը խաղացել է բժիշկ Մարկո Օբերոնայի դերը։ Լավագույն դերերը՝ Մատտեո Գարատին «Երիտասարդներից լավագույնները» ֆիլմում (La meglio gioventù, 2003 թվականին, ռեժիսոր Մարկո Տուլլիո Ջորդանա), Բրունոյի դերը «Եթե ծնվել ես, էլ չես թաքնվի» (2005 թվական), Ջորջո Պելլեգրինի «Հաջողություն, սիրելիս» (Arrivederci amore, 2006 թվական), Անդրեյ Բոլկոնսկին Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա նկարահանված հեռուստատարբերակում (2007 թվական), Միքելանջելո Մերիզի դա Կարավաջո 2007 թվականի սերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Բոլոր օրերը Tutti i giorni si
1992 ֆ Որտե՞ղ ես դու։ Ես այստեղ եմ Dove siete? Io sono qui
1992 ֆ Հրաշագործ Il mago Michele
1993 ֆ Իմ երեխան Il bambino è mio
1993 ֆ Վիրահատություն L'operazione
1993 ֆ Կողոպուտ La rapina
1994 ֆ Սրահի տեսուչը L'ispettore Sarti
1995 ֆ Փոթորիկից հետո Dopo la tempesta
1995 ֆ Իտալացիները գնում են Ha-Italkim Ba'im Roberto
1996 ֆ Քահանան մեր մեջտեղում Un prete tra noi
1999 ֆ Մարիա, նրա որդու աղջիկը Maria, figlia del suo figlio
1999-2000 ֆ Իտալական կիրք Incantesimo Marco Oberona
2000 ֆ Առանց վախի Senza paura Marco
2000 ֆ Անեծք 3 Incantesimo 3
2000 ֆ Կինը գնացքից La donna del treno
2001 ֆ Մարդ-քամին L'uomo del vento Massimo Poggio
2002 ֆ Մատիլդա Մանզոնիի օրագիրը Il diario di Matilde Manzoni Giovanni Battista Giorgini
2002 ֆ Դրակուլա Dracula Quincy
2002 ֆ Ուրիշ կին L'altra donna Simone
2003 ֆ Լավագույն տարիները երիտասարդության La meglio gioventù Matteo Carati
2004 ֆ Ամպրոպային անցում Cime tempestose Հիթքլիֆ
2004 ֆ Մի վախեցեք Non aver paura Franco
2004 ֆ Որս La Caccia Lorenzo
2005 ֆ Եթե ծնվել ես, էլ չես թաքնվի Quando sei nato non puoi più nasconderti Bruno
2005 ֆ Սրտում գազան La bestia nel cuore Franco
2006 ֆ Հաջողություն, սիրելիս Arrivederci amore, ciao Giorgio Pellegrini
2006 ֆ Գաղտնի ուղևորություն Viaggio segreto Leo Ferri
2007 ֆ Պատերազմ և խաղաղություն Անդրեյ Բալկոնսկի
2007 ֆ Կարավաջո Caravaggio Կարավաջո
2007 ֆ Լռության հանցակից Complici del silenzio Maurizio Gallo
2008 ֆ Ռեբեկա Rebecca, la prima moglie Maxime De Winter
2008 ֆ Կատաղի արյուն Sanguepazzo Golfiero Goffredi / Taylor
2008 ֆ Պուչինի Puccini Puccini
2009 ֆ Սինեստեզիա Sinestesia Alan
2009 ֆ Քրիստինա Քրիստինա Christine Cristina Gerson
2009 ֆ Բոլորը խելքահան են եղել սիրուց 2 Tutti pazzi per amore 2 Adriano Ventoni
2010 ֆ Ինչպես շնչել Come un soffio
2010 ֆ Զբոսաշրջիկ The Tourist Սերժանտ Սերատո
2010 ֆ Ջրի շուրջը I cerchi nell'acqua
2011 ֆ Վոլտեր Walter Chiari Walter Chiari
2013 ֆ Աբսենտ խմողները The Absinthe Drinkers Լուկա Ռսետի
2013 ֆ Օդեսիաների Օդեսիա Բնօրինակ անունը հայտնի չէ
2017 ֆ Աղջիկը մառախուղի մեջ La ragazza nella nebbia պրոֆեսոր Մարտինի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսսիո Բոնի» հոդվածին։