Ալեն Կոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Կոլա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Alain Colas
Մասնագիտացում՝skipper
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 16, 1943(1943-09-16)[1][2][3]
Ծննդավայր՝Կլամսի
Մահվան ամսաթիվ՝նոյեմբերի 16, 1978(1978-11-16)[2] (35 տարեկան)
Մահվան վայր՝Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով

Ալեն Կոլա (ֆր.՝ Alain Colas, սեպտեմբերի 16, 1943(1943-09-16)[1][2][3], Կլամսի - նոյեմբերի 16, 1978(1978-11-16)[2], Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով), ֆրանսիացի առագաստանավորդ, գրող։ Լայնորեն ճանաչվել ու համբավի է արժանացել հատկապես «Անգլիական Տրանսսատ»-ի 1972 թվականի մրցումներում հաղթանակ տանելով[4] և 1973 թվականին առագաստանավով աշխարհի շուրջը ռեկորդային կարճ ժամանակում միայնակ նավարկելով[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Կոլան ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 16-ին Կլամսի քաղաքում։ Օսերում ավարտել է միջնակարգ դպրոցն ու Պոլ Բերտի անվան լիցեյը, ստացել փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Ուսումը շարունակել է Դիժոնի համալսարանի արվեստի ֆակուլտետում, այնուհետև՝ Փարիզի Սորբոնի համալսարանում, որտեղ խորացել է անգլիական բանասիրության ուսումնասիրության մեջ։ 1963 թվականին կանոեներով ու բայդարկաներով թիավարողների ակումբ է հիմնել հայրենի Կլամսիում։

1966 թվականի հունվարին մեկնել է Ավստրալիա, Սիդնեյի Սուրբ Հովհաննեսի անվան քոլեջում ֆրանսսիական գրականություն դասավանդել։ Միաժամանակ զբաղվել է առագաստանավային սպորտով, 1967 թվականի դեկտեմբերին դարձել նորզելանդական առագաստանավի անձնակազմի անդամ և մասնակցել Սիդնեյ-Հոբարթ նավարշավին։

Հոբարթում ծանոթացել ու մտերմացել է ճանաչված առագաստանավորդ Էրիկ Տաբառլիի հետ, միասին մասնակցել են առագաստանավային մի շարք մրցումների։ 1972 թվականին Ալեն Կոլան «Մանուրևու» տրիմարանով հաղթանակ է տարել English Transsat-ի մրցումներում, մարզական այդ նվաճման համար պարգևատրվել Պատվո լեգեոնի շքանշանով։ Միաժամանակ շարունակել է գրական գործունեությունը, պատմվածքներ հրատարակել տարբեր պարբերականներում։

«Մանուրևու» տրիմարանի կառուցվածքում որոշ բարեփոխումներ կատարելով՝ նա 1973 թ. սեպտեմբերի 8-ից մինչև 1974 թ. մարտի 28-ը, Whitbread Single Voyager Race-ի առաջին մրցարշավին զուգահեռ, շուրջերկրյա նավարկություն է կատարել, ընդ որում՝ այն ավարտել է 169 օրում՝ սըր Ֆրենսիս Չիչեստերի ռեկորդը գերազանցելով 32 օրով։

1975 թվականին Միշել Բիգուանի, Կլոդ Կոլարի և Ժիլբեր Տրիգանոյի ընկերակցությամբ նախագծել ու կառուցել է 72 մետր երկրարությամբ, քառակայմ մի առագաստանավ՝ «Club Méditerranée»-ն։ Այդ նույն տարում «Մանուրևու»-ով վթարի է ենթարկվել, կոտրվածքներ ստացել, 22 վիրահատություն տարել, տևական ժամանակ ծախսել ունակություններն ու ուժերը վերականգնելու համար։ 1976 թվականին Club Méditerranée առագաստանավով մասնակցել է English Transsat-ի մրցարշավին, եզրագիծը հատել երկրորդը։

Նորոգված «Մանուրևու»-ով 1978 թվականի նյեմբերի 5-ից մասնակցելով «Հռոմի ուղին» («Route du Rhum») մրցարշավին՝ դուրս է եկել Սեն Մալոյի նավահանգստից, 11 օրում հասել Ազորյան կղզիներ, որոնց մերձակայքում փոթորկի մեջ է ընկել և անհայտացել, թեև այդտեղից ուղարկած իր վերջին ռադիոհաղորդագրության մեջ հայտնել էր, որ ամեն ինչ կարգին է, ամեն բան լավ է ընթանում։ Որոնումներն այդպես էլ արդյունք չեն տվել. ոչ Ալեն Կոլայի մարմինը և ոչ էլ նրա առագաստանավը չեն հայտնաբերվել[7][8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (1972)
  • Սպորտի ակադեմիայի կողմից՝ Մարի-Քրիստին Յուբլադ-Բոկեի անվան մրցանակ (1972)[9]
  • Ֆրանսիական ակադեմիայի կողմից՝ Ժան-Վալտերի անվան մրցանա (1974)
  • Ֆրանսիական ակադեմիայի կողմից՝ Լուի-Կաստեի անվան մրցանակ՝ Cap Horn pour un homme seul գրքի համար (1977)
  • Սպորտի ակադեմիայի կողմից՝ Prix André-de-Saint-Sauveur մրցանակ (1975)[10]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Կոլայի կերպարը ոգեշնչել է երաժիշտ Սերժ Գենսբուրին, և նա գրել է «Մանուրևա» երգը, որի կատարմամբ հանդես է եկել երգիչ Ալեն Շամֆորը։

2006 թվականին Կլամսի քաղաքում բացվել է Ալեն Կոլայի հուշարձանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական կինոնկարներ Ալեն Կոլայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alain Colas, Rêves d’Océan։ ռեժիսոր՝ Էրիկ լը Սենեյ, 2013 թ., տևողությունը՝ 52 րոպե։ Արժանացել է Դիժոնի արկածային ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ժյուրիի մրցանակին[11] ·[12]։
  • Alain Colas, le marin magicien։ ռեժիսոր՝ Ֆիլիպ Աբալան, 2004 թ.։ Արժանացել է Ժակ-Անրի Բեի անվան մրցանակի[13]։
  • Alain Colas (ռեպորտաժ «Տալասա» ամենամսյա հեռուստաշոուի համար)։ ռեժիսոր՝ Բեռնար Դյուսոլ, 1988 թ., ցուցադրվել է հեռուստատեսությամբ[14]
  • Un navigateur exceptionnel։ Alain Colas, 1979 թ., TF1 հեռուստաալիքի ռեպորտաժը[15]
  • Tabarly Colas, vents contraires։ պրոդյուսեր՝ La Générale de Production/INA, ռեժիսոր՝ Գրեգորի Մանիե, 2013 թ., տևողությունը՝ 52 րոպե[16]

Ալեն Կոլայի երկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alain Colas, Un tour du monde pour une victoire, Arthaud, 1972, 312 p.
  • Alain Colas, Cap Horn pour un homme seul, Flammarion, 1977, 269 p.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. Colas, Alain (2003). Un tour du monde pour une victoire (Nouv. éd. ed.). Paris: Arthaud. ISBN 978-2700395969.
  5. Colas, Alain (1977). Cap Horn pour un homme seul. [Paris]: Flammarion. ISBN 978-2080650092.
  6. Colas, Alain (1977). Cap Horn pour un homme seul. ISBN 9782080650092. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  7. «Alain Colas, Rêves d'Océan». France 3 Bourgogne. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  8. Johnson, William Oscar (1979 թ․ հունվարի 8). «A Legend Lost At Sea». CNN. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  9. «Prix Marie-Christine Ubald-Bocquet». academie-sports.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին..
  10. «Prix André-de-Saint-Sauveur». academie-sports.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին..
  11. {{lien web |url=https://france3-regions.francetvinfo.fr/bourgogne/2013/01/22/un-documentaire-exceptionnel-sur-alain-colas-le-navigateur-de-manureva-185723.html |éditeur=France 3 Bourgogne |titre=Un documentaire exceptionnel sur Alain Colas le navigateur de Manureva |date=27 janvier 2013
  12. Mention spéciale du jury aux « Écrans de l'aventure » de Dijon ainsi qu'au festival « Mémoires de la Mer » de Rochefort.
  13. festival international du film maritine (ed.). «Tous les palmarès du festival». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին..
  14. Jean-Michel Dumay (14 novembre 1988). Le Monde (ed.). «Où es-tu Manureva ?»..
  15. Le Monde, ed. (12 novembre 1979). «Un navigateur exceptionnel Alain Colas, un an après - Samedi [[:Կաղապար:Date-]] TF 1, [[:Կաղապար:Heure]]». {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն).
  16. Ina |VDD14006859 |Tabarly Colas, vents contraires |date=17 avril 2014 .

Գրականություն Ալեն Կոլայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jean-Paul Aymon, Patrick Chapuis, Gilles Pernet, Colas Terlain Vidal Tiercé de la mer, Paris, Solar, 1972, 254 p.
  • Jean-Paul Aymon, Alain Colas la mer est son défi, Fernand Nathan, 1977, 96 p.
  • Alain Colas Manureva ne répond plus..., Paris, Sipe, 1978, 96 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Կոլա» հոդվածին։