Ալբորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբորան
Տեսակկղզի
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորԱլմերիա
Մասն էComarca Metropolitana de Almería?
Երկարություն0,66 կմ
Մակերես0,07 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Ալբորան (իսպ.՝ Alborán), փոքր հրաբխային կղզի Միջերկրական ծովի արևմտյան մասում Իսպանիայի և Մարոկկոյի միջև։ Իսպանիան կառավարում է կղզին 1540 թվականից։ Կղզին չունի մշտական բնակչություն՝ բացառությամբ Իսպանիայի զինվորական կայազորը։ Կղզու պատկանելության հարցը ներկայումս վեճի առարկա է Մարոկկոյի և Իսպանիայի միջև։

Տեղեկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհագրական կոորդինատները 35°56′42″ հս․ լ. 3°02′12″ ամ. ե.HGЯO:
  • Մակերեսը մոտավորապես 712000 մ²։
  • Բարձրությունը ծովի մակերևույթից. կղզին ծովի մակերևույթից 15 մետր բարձրության վրա գտնվող գրեթե ամբողջովին հարթ ժայռեղեն հարթակ է։
  • Դիրքը կղզին 90 կմ հեռավորության վրա է իսպանական Ալմերիայից և 50 կմ Տլետա-Մանդարիի հրվանդանից Մարոկկոյի ափից։

Կղզուց մոտավորապես 100 մ հյուսիս-արևելք գտնվում է Լա-Նուբե կղզին։

Կղզին գտնվում է սեյսմիկ գոտում՝ Աֆրիկյան և Եվրոպական երկրաբանական հարթակների խաչմերուկում և համարվում է տարբեր ուժգնության երկրաշարժերի էպիկենտրոն։ 1899 թվականին կղզում հայտնաբերվել է նոր հանածո և անվանվել է ալբորանիտ։

2003 թվականին Անդալուսիայի խորհրդարանը օրենք է ընդունել կղզին ու նրա շրջակա ջրերը ազգային բնական արգելոց հռչակելու մասին։

Վարչականորեն կղզին մտնում է Անդալուսիայի Ալմերիա պրովինցիայի նույնանուն համայնքի կազմի մեջ։

Կղզու բուսականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին կղզում հայտնաբերվել է կաղամբազգիների ընտանիքին պատկանող Diplotaxis siettiana բույսը, որը 1979 թվականից ի վեր համարվում էր վերջնականապես ոչնչացած[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու անունը գալիս է թունիսեցի ծովահեն Ալ-Բորանիի անունից, ով օգտագործում էր կղզին որպես խարիսխային կայան, նավերի բազա հարձակումների համար, Ջիբրալթարի նեղուցը և Իսպանայի ափամերձ բնակելի տարածքներ անցնելու համար։ Ալբորանը գրավվել է 1540 թվականին Իսպանիայի կողմից, երբ մի Իսպանական գալլերի ջոկատ Բեռնարդինո Դե Մենդոսի հրամանատարությամբ խլեցին կղզին Բերբերի ծովահեններից, 16 նավակներից և 2500 մարդուց կազմված նավատորմով։ Նավատորմը սկզբում կառավարում էին Կառամանը և Ալի Խամետան, բայց հետո կառավարում էր հայտնի ծովահեն Բարբարոսին ով վերադարձել էր Ալժիրից։ Երկար, դաժան կռվի ժամանակ մահացել է 650 մարդ, հաղթանակը եղել է Իսպանիայի կողմը և կղզին միացել է Իսպանիային։

Կղզու Առաջին մանրամասն նկարագրությունը 1898 թվականին տվել է Ավստրիայի դուքս Լյուդվիգ Սալվատորը։

Չնայած նրա մեծ չափերին կղզին արժեքավորվում է իր ստրատեգիական դիրքով հյուսիսային մուտքից Ջիբրալթարի նեղուցից։ 1960 թվականի կեսերին մի քանի խորհրդային նավեր փորձել են մշտական բազա հաստատել հավանաբար հսկելու նեղուցի անցնող նավերին։ Իսպանացիները կայազոր են կանգնեցրել, որպեսզի այդպիսի փորձեր չլինեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Diplotaxis siettiana Maire - Encyclopedia of Life
  2. «Diplotaxis siettiana». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբորան» հոդվածին։