Ալբորան
Ալբորան
իսպ.՝ Alborán | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ջրատարածություն | Միջերկրական ծով | |
Մակերես | 0,0712 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 15 մ | |
Բնակչություն (2006) | 0 մարդ | |
![]() ![]() | ||
Ալբորան (իսպ.՝ Alborán), փոքր հրաբխային կղզի Միջերկրական ծովի արևմտյան մասում Իսպանիայի և Մարոկկոյի միջև։ Իսպանիան կառավարում է կղզին 1540 թվականից։ Կղզին չունի մշտական բնակչություն՝ բացառությամբ Իսպանիայի զինվորական կայազորը։ Կղզու պատկանելության հարցը ներկայումս վեճի առարկա է Մարոկկոյի և Իսպանիայի միջև։
Բովանդակություն
Տեղեկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհագրական կոորդինատները 35°56′42″ հս․ լ. 3°02′12″ ամ. ե. / 35.94500° հս․. լ. 3.03667° ավ. ե.:
- Մակերեսը մոտավորապես 712000 մ²:
- Բարձրությունը ծովի մակերևույթից. կղզին ծովի մակերևույթից 15 մետր բարձրության վրա գտնվող գրեթե ամբողջովին հարթ ժայռեղեն հարթակ է:
- Դիրքը կղզին 90 կմ հեռավորության վրա է իսպանական Ալմերիայից և 50 կմ Տլետա-Մանդարիի հրվանդանից Մարոկկոյի ափից։
Կղզուց մոտավորապես 100 մ հյուսիս-արևելք գտնվում է Լա-Նուբե կղզին։
Կղզին գտնվում է սեյսմիկ գոտում՝ Աֆրիկյան և Եվրոպական երկրաբանական հարթակների խաչմերուկում և համարվում է տարբեր ուժգնության երկրաշարժերի էպիկենտրոն։ 1899 թվականին կղզում հայտնաբերվել է նոր հանածո և անվանվել է ալբորանիտ։
2003 թվականին Անդալուսիայի խորհրդարանը օրենք է ընդունել կղզին ու նրա շրջակա ջրերը ազգային բնական արգելոց հռչակելու մասին։
Վարչականորեն կղզին մտնում է Անդալուսիայի Ալմերիա պրովինցիայի նույնանուն համայնքի կազմի մեջ։
Կղզու բուսականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին կղզում հայտնաբերվել է կաղամբազգիների ընտանիքին պատկանող Diplotaxis siettiana բույսը, որը 1979 թվականից ի վեր համարվում էր վերջնականապես ոչնչացած[1][2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու անունը գալիս է թունիսեցի ծովահեն Ալ-Բորանիի անունից, ով օգտագործում էր կղզին որպես խարիսխային կայան, նավերի բազա հարձակումների համար, Ջիբրալթարի նեղուցը և Իսպանայի ափամերձ բնակելի տարածքներ անցնելու համար։ Ալբորանը գրավվել է 1540 թվականին Իսպանիայի կողմից, երբ մի Իսպանական գալլերի ջոկատ Բեռնարդինո Դե Մենդոսի հրամանատարությամբ խլեցին կղզին Բերբերի ծովահեններից, 16 նավակներից և 2500 մարդուց կազմված նավատորմով։ Նավատորմը սկզբում կառավարում էին Կառամանը և Ալի Խամետան, բայց հետո կառավարում էր հայտնի ծովահեն Բարբարոսին ով վերադարձել էր Ալժիրից: Երկար, դաժան կռվի ժամանակ մահացել է 650 մարդ, հաղթանակը եղել է Իսպանիայի կողմը և կղզին միացել է Իսպանիային։
Կղզու Առաջին մանրամասն նկարագրությունը 1898 թվականին տվել է Ավստրիայի դուքս Լյուդվիգ Սալվատորը։
Չնայած նրա մեծ չափերին կղզին արժեքավորվում է իր ստրատեգիական դիրքով հյուսիսային մուտքից Ջիբրալթարի նեղուցից: 1960 թվականի կեսերին մի քանի խորհրդային նավեր փորձել են մշտական բազա հաստատել հավանաբար հսկելու նեղուցի անցնող նավերին։ Իսպանացիները կայազոր են կանգնեցրել, որպեսզի այդպիսի փորձեր չլինեն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|