Ալբերտո Ակվիլանի
Ալբերտո Ակվիլանի իտալ.՝ Alberto Aquilani | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Փոքրիկ Իշխան (Il Principino) | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 7, 1984[1][2][3] (40 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 186 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սպորտինգ | ||||||||||||||||||||||||||
Համար | 6 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալբերտո Ակվիլանի (իտալ.՝ Alberto Aquilani, հուլիսի 7, 1984[1][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի ազգային հավաքականի և Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոմա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակվիլանին առաջին ֆուտբոլային քայլերը արել է «Սպես Մոնտեսակրո» ֆուտբոլային դպրոցում և հենց այնտեղ է առաջին անգամ նկատվել «Ռոմայի» սկաուտների կողմից։ Սկզբում հանդես է եկել «Ռոմայի» պատանեկան դպրոցում։ 2001 թվականի մարտին հեռանկարային ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը այնքան է աճում, որ նրան ցանկանում են ձեռք բերել անգլիական «Չելսին» և «Արսենալը», սակայն նա, նախընտրելով Իտալիան, մնում է «Ռոմայում»[4]։ 2002 թվականի դեկտեմբերի 17-ին Ակվիլանին խաղում է իտալական ակումբի հիմնական կազմում իր առաջին խաղը։ Նրա նորամուտային խաղն է դառնում Իտալիայի գավաթի մրցության շրջանակներում անցկացվող «Տրիեստինայի»[4] դեմ խաղը (1-1, 4-1 11 մետրանոցային՝ «Ռոմայի» համար հաղթական հաշիվ)։ 2003 թվականի[մայիսի 10-ին կատարում է իր նորամուտը Սերիա A-ում և առաջին խաղն է դառնում «Տորինոյի» դեմ տնային խաղը (3-1)։ 2003-04 ֆուտբոլային մրցաշրջանը Ակվիլանին մեկնարկում է «Տրիեստինայի» կազմը՝ վարձավճարային պայմանագրով համալրած։ Նա Սերիա B-ում համարվում էր միջակ և լինելով թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ (41 խաղ, 4 գոլ)՝ փորձագետների կողմից արժանացել էր բարձր գնահատականի[5]։ Վերադառնալով «Ռոմա»՝ նա սկսեց կանոնավոր կերպով համալրել թիմի հիմնական կազմը և ցուցադրել լավ խաղ, սակայն մրցաշրջանի ընթացքում նրա մոտ մի քանի անգամ նկատվեցին վնասվածքներ, ինչի պատճառով էլ նա բաց թողեց առաջնության խաղերի մեծամասնությունը։ Ակումբում անցկացրած ժամանակահատվածում նրանք հաղթեցին երկու Իտալիայի գավաթ, պայքարեցին Սերիա A-ում բարձր հորիզոնականների համար և մասնակցություն ունեցան եվրագավաթային մրցությունների։ Ընդհանուր արդյունքով Ակվիլանին «Ռոմայի» կազմում անց է կացրել 147 հանդիպում (նրանցից 102-ը Սերիա A-ում) և խփել է 15 գոլ (նրանցից 9-ը Սերիա A-ում)։
«Լիվերպուլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի ամռանը մամուլում տարածվում է հաղորդագրություն այն մասին, որ Ակվիլանին «Ռոմայից» կարող է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»։ Այդ ժամանակ «Լիվերպուլը» փոխարինող էր փնտրում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվող Խաբի Ալոնսոյին և նրանց համար Ակվիլանին ամենահարմար տարբերակն էր[6]։ Օգոստոսի 6-ին պաշտոնապես հրապարակվում է հաղորդագրություն այն մասին, որ երկու ակումբները եկել են համաձայնության և հերթը հասել է արդեն Ակվիլանիի հետ բանակացություններ վարելուն[7]։ Օգոստոսի 7-ին «Լիվերպուլի» տնօրինությունը հայտարարում է, որ ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննումը, և նրա հետ պայմանագիրը կնքված է[8]։ Օգոստոսի 13-ին հայտարարվում է, որ նոր ակումբում նա ստացել է չորս համարի մարզաշապիկը, որը մինչև նրա «Լիվերպուլ» տեղափոխվելը կրում էր Սամի Հյուպիյան[9]։
«Յուվենտուս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի օգոստոսի 21-ին «Լիվերպուլը» և «Յուվենտուսը» համաձայնության են գալիս Ակվիլանիի մեկ ամյա վարձավճարային պայմանագրի շուրջ[10]։ Օգոստոսի 25-ին Ակվիլանին «Յուվենտուսի» հետ կնքում է մեկ տարի ժամկետով պայմանագիր՝ 2010-11 մրցաշրջանի ավարտից հետո 16 միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստի վերջնական գնման իրավունքով[11][12]։ 2011 թվականի հունիսի 24-ին ֆուտբոլիստի գործակալը հայտարարում է, որ Ակվիլանին կվերադառնա Անգլիա, քանի որ «Յուվենտուսը» չի պատրաստվում գնել Ակվիլանիին[13]։
«Միլան»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի օգոստոսի 24-ին Ակվիլանին մրցաշրջանի ավարտից հետո, 6 միլիոն եվրոյի դիմաց գնման հնարավորությամբ վարձավճարային պայամանգիր կնքելով, տեղափոխվում է իտալական «Միլան»[14][15][16][17][18]։
«Ֆիորենտինա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսի 3-ին Ալբերտոն երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Ֆիորենտինայի» հետ[19][20][21]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակվիլանին մեծ փորձ ունի Իտալիայի պատանեկան հավաքականների տարբեր տարիքայինների կազմում հանդես գալու մեջ։ 2003 թվականին հավաքականի հետ միասին դարձել է մինչև 19 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, մասնակցել է առաջնության եզրափակիչ փուլի հինգ խաղերին, խփել է մեկ գնդակ և եղել թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը[22]։ 2006 թվականի նոյեմբերի 15-ին Ակվիլանին կատարում է իր նորամուտը արդեն Իտալիայի ազգային հավաքականում։ Նրա նորամուտային խաղն է դառնում Թուրքիայի հավաքականի դեմ խաղը (1-1)[23]։ Եղել է երիտասարդական թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության շրջանակներնում և այդտեղ աչքի է ընկել հեղինակած երկու գոլով։ Ազգային հավաքականի հետ մասնակցություն է ունեցել 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, մասնակցել է հավաքականի չորս խաղերից երկուսին։ 2008 թվականի հոկտեմբերի 15-ին, ԱԱ-2010-ի ընտրական փուլում դուբլ հեղինակելով Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում (2-1)՝ բացել է հավաքականում իր գոլերի հաշիվը[24]։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակվիլանին ժամանակակից, աշխատասեր և շարժուն փլեյմեյքեր է, ով ընդունակ է կիսապաշտպանական մի շարք պաշտոններ կատարելու՝ սկսած հետ քաշված փլեյմեյքերից մինչև հարձակվողական ոճի կիսապաշտպանի[25][26][27]։ Նրա սիրելի դիրքը կենտրոնական կիսապաշտպանի կամ «հատվածից-հատված» անցում կատարող կիսապաշտպանի (գրոհող և պաշտպանվող կիսապաշտպան) դիրքն է (դիրք, որը թույլ է տալիս նրան չնայած իր ոչ հռչակավոր արագության կամ ֆիզիկական պատրաստվածության կատարել գրոհող արագացումներ կամ պահեր ստեղծել իր թիմակիցների համար)։ Նա երբմն հանդես է գալիս նաև եզրերում՝ մասնավորապես առանցքային պահերի ժամանակ եզր-հետ կարգով[28][29][30]։ Ակվիլանին ճանաչված է դաշտը լավ տեսնելու, խաղադաշտում ստեղծագործելու, տեխնիկական, առանցքային փոխանցումներ և հեռվից արդյունավետ հարվածներ կատարելու իր կարողություններով[25][29][31]։ Նա ճշգրիտ է նաև գլխով և ազատ հարվածներ կատարելիս, և այս կարողությունն էլ իր հերթին թույլ է տալիս Ակվիլանիին՝ թիմի արդյունավետ խաղը լրացուցիչ գոլերով «ողողելու»[29]։ Նա իր կարիերայի տարբեր ժամանակահատվածներում կրել է շատ տարբեր վնասվածքներ, ինչի պատճառով կրճատվել է նրա խաղաժամանակը և վատթարացել է նրա ֆիզիկական վիճակը և որպես այս ամենի արդյունք նա քննադատությունների է արժանացել, որպես իր սկզբնական ներուժին անհետևողական ֆուտբոլիստ[32]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի ապրիլի 20-ի դրությամբ[33]
Ակումբային ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ |
2002-03 | Ռոմա | Սերիա A | 1 | 0 | 1 | 0 | — | — | — | — | 2 | 0 |
2003-04 | Տրիեստինա (վարձ.) | Սերիա B | 41 | 4 | — | — | — | — | — | — | 41 | 4 |
2004-05 | Ռոմա | Սերիա A | 29 | 0 | 4 | 0 | 5 | 0 | — | — | 38 | 0 |
2005-06 | 24 | 3 | 4 | 2 | 8 | 1 | — | — | 36 | 6 | ||
2006-07 | 13 | 1 | 3 | 0 | 5 | 0 | 1 | 2 | 22 | 3 | ||
2007-08 | 21 | 3 | 4 | 1 | 5 | 0 | 1 | 0 | 31 | 4 | ||
2008-09 | 14 | 2 | 1 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 20 | 2 | ||
2009-10 | Լիվերպուլ | Պրեմիեր Լիգա | 18 | 1 | 2 | 0 | 5 | 1 | 1 | 0 | 26 | 2 |
2010-11 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
2010-11 | Յուվենտուս (վարձ.) | Սերիա A | 33 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 2 |
2011-12 | Միլան (վարձ.) | 23 | 1 | 1 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 31 | 1 | |
2012-13 | Ֆիորենտինա | 25 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 7 | |
2013-14 | 31 | 6 | 3 | 0 | 10 | 1 | 0 | 0 | 44 | 7 | ||
2014-15 | 25 | 0 | 2 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 34 | 1 | ||
2015-16 | Սպորտինգ | Պրիմեիրա Լիգա | 19 | 3 | 5 | 1 | 8 | 1 | 0 | 0 | 32 | 5 |
Ընդհանուր | Իտալիա | 280 | 29 | 26 | 3 | 51 | 3 | 3 | 2 | 360 | 37 | |
Անգլիա | 18 | 1 | 2 | 0 | 7 | 1 | 1 | 0 | 28 | 2 | ||
Ընդհանուրը կարիերայում | 312 | 32 | 32 | 4 | 63 | 4 | 4 | 2 | 411 | 42 |
- վարձ. - վարձավճար
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի ազգային հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2006 | 1 | 0 |
2007 | 2 | 0 |
2008 | 7 | 2 |
2009 | 1 | 0 |
2010 | 1 | 0 |
2011 | 9 | 1 |
2012 | 1 | 0 |
2013 | 11 | 2 |
2014 | 5 | 0 |
Ընդհանուր | 38 | 5 |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է իտալացի դերասանուհի Միկելա Կվատրոչոկկեի հետ[34]։ 2011 թվականի ապրիլի 18-ին զույգի մոտ ծնվել է առաջնեկը՝ դուստր Ավրորան[35]։ 2012 թվականի հուլիսի 4-ին Ալբերտոն և Միկելան ամուսնանում են[36][37]։ 2014 թվականի նոյեմբերի 3-ին զույգը ունենում է երկրորդ աղջիկը՝ Դիամանտեն։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռոմա»[38]
- 2-րդ հորիզոնական Իտալիայի առաջնությունում։ 2005-06, 2006-07, 2007-08
- Իտալիայի գավաթի դափնեկիր։ 2006-07, 2007-08
- Իտալիայի գավաթի մրցության ֆինալիստ։ 2002-03, 2004-05, 2005-06
- Իտալիայի սուպերգավաթի դափնեկիր։ 2007
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի ազգային հավաքական[38]
- ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթի մրցությունում երրորդ հորիզոնական։ 2013
Իտալիա մ-19[39]
- Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։ 2003
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 2003
- Ընդգրկվել է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության խորհրդանշական թիմի կազմում։ 2007[40]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 Информация об Аквилани на сайте о Примавере (իտալ.)
- ↑ Информация об Аквилани на sports.ru
- ↑ Слухи: Аквилани может переехать в Англию // Liverbird.ru
- ↑ Срочно: Переговоры по Аквилани завершены // Liverbird.ru
- ↑ Официально: Аквилани — игрок «Ливерпуля» // Liverbird.ru
- ↑ «По стопам Никола и Хююпия или Сонга и Мактира» // Liverbird.ru
- ↑ Aquilani loan deal agreed (անգլ.) // Официальный сайт ФК «Ливерпуль»
- ↑ «Ювентус» объявил о подписании контракта с Аквилани Արխիվացված 2010-08-27 Wayback Machine // Чемпионат.ру
- ↑ Alberto Aquilani è bianconero (իտալ.) // Официальный сайт ФК «Ювентус»
- ↑ Аквилани возвращается в «Ливерпуль»
- ↑ «Милан» арендовал Аквилани
- ↑ «Reds agree Aquilani deal» (անգլերեն). Official site of Liverpool FC. 25.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Aquilani leihweise zum AC Milan» (գերմաներեն). transfermarkt.de. 25.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «AC Milan comunicato ufficiale» (իտալերեն). Sito ufficiale dell'AC Milan. 26.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Benvenuto Alberto!» (իտալերեն). Sito ufficiale dell'AC Milan. 26.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «LFC confirm Aquilani transfer» (անգլերեն). Official site of Liverpool FC. 3.08.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Borja Valero, Gonzalo Rodriguez e Aquilani alla Fiorentina» (իտալերեն). Sito ufficiale dell'ACF Fiorentina. 3.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Mediaset, Aquilani a titolo gratuito: triennale e per le prime due stagioni» (իտալերեն). Fiorentina.it. 3.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Italy turn to Biondini». UEFA.com. 2006 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Italy 1–1 Turkey: Materazzi mistake». ESPN.com. 2006 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Aquilani's crucial brace». ESPN.com. 2008 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2008-10-17-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 25,0 25,1 «Da Aquilani a Pepe: mezza Juventus gioca fuori ruolo» (Italian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Massimiliano Nerozzi (2010 թ․ սեպտեմբերի 6). «La Stampa - Aquilani, la Juve scopre il suo jolly: "Tiro, corsa e assist: fa ogni ruolo"» (Italian). La Stampa. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Alberto Polverosi (2013 թ․ մայիսի 29). «Aquilani: Allegri a Roma? È l'uomo giusto VIDEO» (Italian). Il Corriere dello Sport. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ «Milan, torna l'idea Aquilani per il ruolo di mezz'ala» (Italian). Il Corriere dello Sport. 2011 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 29,0 29,1 29,2 Irene Delfino (2012 թ․ օգոստոսի 31). «Sorpresa viola, torna Toni Ecco la Fiorentina che verrà» [Viola surprise, Toni returns Here is the Fiorentina that will come] (Italian). Il Corriere della Sera. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jeremy Lim (2014 թ․ մայիսի 6). «World Cup Squad Selector: Aquilani». Football Italia. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Ufficiale, Aquilani è un giocatore del Milan. Contratto e scheda tecnica» (Italian). SportLive.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ David Prentice (2015 թ․ հուլիսի 9). «Whatever happened to Alberto Aquilani? The Liverpool £17million flop remembered». The Mirror. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Alberto Aquilani». Soccernet.espn.go.com. 1984 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Ливерпуль ждёт Микелу» // Liverbird.ru
- ↑ «E' nata Aurora Aquilani. Congratulazioni ad Alberto e Michela» (իտալերեն). Sito Ufficiale della Juventus FC. 18.04.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Michela Quattrociocche e Alberto Aquilani, nozze da favola» (իտալերեն). Oggi. 5.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Alberto Aquilani & Michela Quattrociocche Are Married!» (անգլերեն). Mr. Sport. 6.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 38,0 38,1 «A. Aquilani». Soccerway. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «2003: Alberto Aquilani» (Italian). UEFA. 2003 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Andrew Haslam (2007 թ․ հունիսի 29). «Il dream team Under 21» (Italian). UEFA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը «Միլանի» պաշտոնական կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը «Լիվերպուլի» պաշտոնական կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում Արխիվացված 2011-10-14 Wayback Machine (իտալ.)
- Ֆուտբոլիստի էջը Liverbird.ru կայքում (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտո Ակվիլանի» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Սասուոլոյի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ