Ալագիր
Արտաքին տեսք
Քաղաք | ||
---|---|---|
Ալագիր | ||
Алагир | ||
Եկեղեցի Ալագիրում | ||
Երկիր | Ռուսաստան | |
Հանրապետություն | Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա | |
Շրջան | Ալագիրի շրջան | |
Համայնք | Q19835661? | |
Քաղաքապետ | Ռուսլան Խադարցև | |
Հիմնադրված է | 1850 թ. | |
Տվյալ կարգավիճակում | 1938 թվականից | |
Մակերես | 23 կմ² | |
ԲԾՄ | 600 մետր | |
Պաշտոնական լեզու | Օսերեն, Ռուսերեն | |
Բնակչություն | ▼ 19 442 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Օսեր - 91,07%, Ռուսներ - 6,19%, այլ - 2,74% | |
Կրոնական կազմ | Ուղղափառություն | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | (+7) 86731 | |
Փոստային ինդեքս | 363240 | |
Փոստային դասիչ | 363240 | |
Պաշտոնական կայք | alagir.ru | |
| ||
Ալագիր (օսերեն՝ Алагир), քաղաք Ռուսաստանում, Հյուսիսային Օսիայի Ալագիրի շրջանի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Արդոն գետի ափին, Վլադիկավկազից 54 կմ դեպի արևելք հեռավորությամբ։ Քաղաքն ունի 19 442 բնակիչ[1], ազգային կազմը․ օսեր՝ 91,07%, ռուսներ՝ 6,19%, այլ ազգեր՝ 2,74%։
Քաղաքի անվանումը առաջացել է օսերեն «Уæллаг Ир» (ուըլլագ իր) բառերից (уæллаг "վերին", Ир - օսեր)[2]։
Ալագիրի հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասլան Դուդիև (ծնվ. 1990) - ռուս ֆուտբոլիստ։
- Թամերլան Չելոխսաև (1961-1993) - Աբխազ ազատամարտիկ, պատերազմի հերոս։ Վրաց-աբխազական 1992-1993 թթ. պատերազմի մասնակից։
- Իգոր Կուպեև (ծնվ. 1974) - ռուս ազատ ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (1994, 2001), Աշխարհի գավաթի մրցանակակիր (1996), Ասիայի կրկնակի չեմպիոն (1999, 2000), միջազգային կարգի սպորտի վարպետ։
- Հասան Զանգիև (1954-2000) - խորհրդային ազատ ոճի ըմբշամարտիկ, 1979 թ. Աշխարհի գավաթի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ։
- Մախար Վազիև (ծնվ. 1961) - բալետի արտիստ, Միլանի Լա Սկալա թատրոնի գլխավոր բալետմեյստեր։ Ռուսաստանի պատվավոր արտիստ (2002)։
- Մաքսիմ Ցագառաև (1916 - 1990) - օս գրող։
- Սավելի Ագուզարով (ծնվ. 1946) - Ռուսաստանի պատվավոր մարզիչ, ազատ ոճի ըմբշամարտի վարպետ։
- Սաֆոն Ուռումով (1872-1922) - Առաջին աշխարհամարտի հերոս։
- Սերգեյ Մենյայլո (ծնվ. 1960) - ՌԴ Ռազմական նավատորմի նախկին գլխավոր հրամանատար։ Փոխ-ծովակալ։
- Սոսլան Տոմաև (ծնվ. 1979) - ուս ազատ ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի չեմպիոն (2001)։
- Ստանիսլավ Չերչեսով (ծնվ. 1963) - ռուս ֆուտբոլային մարզիչ, նախկինում՝ խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ։ ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ։
- Ֆատիմա Բութաևա (1907-1992) - խորհրդային ֆիզիկոս. Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1.01.2010 г.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Алагир
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալագիռի տեղեկատվական կայք Արխիվացված 2013-03-31 Wayback Machine
- Ալագիռը Հյուսիսային Օսիայի տեղեկատվական կայքում Արխիվացված 2008-04-04 Wayback Machine
- Ալագիռը «Мой город» (Իմ քաղաքը) հանրագիտարանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 133)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալագիր» հոդվածին։ |
|