Jump to content

Ազեր Զեյնալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազեր Զեյնալով
Ծնվել էդեկտեմբերի 13, 1964(1964-12-13) (59 տարեկան)
Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ադրբեջան
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, օպերային երգիչ, ուսուցիչ, կինոռեժիսոր և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ, ֆորտեպիանո և հարվածային գործիք
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Պարգևներ
 Azer Zeynalov Վիքիպահեստում

Ազեր Զեյնալաբդին օղլի Զեյնալով (ադրբ.՝ Azər Zeynalabdin oğlu Zeynalov, դեկտեմբերի 13, 1964(1964-12-13), Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի օպերային երգիչ (տենոր), Ադրբեջանի և Դաղստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազեր Զեյնալովը ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 13-ին Նախիջևանի քաղաքում։ 1969 թվականին ընտանիքը տեղափոխվեց Բաքու։ Առաջին կրթությունն է ստացել թիվ 132 միջնակարգ դպրոցում։ 1972 թվականին ընդունվել է թիվ 12 երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը։ 1982 թվականին ընդունվել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան։ 1989 թվականին ավարտել է համալսարանը՝ դրամատիկական ռեժիսորի մասնագիտությամբ[2]։

Ազեր Զեյնալովն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1990 թվականին, 26 տարեկան հասակում՝ Ռաշիդ Բեհբութովի անվան Ադրբեջանի Երգի պետական թատրոնում։ 1992 թվականին ընդունվել է Բաքվի երաժշտական ակադեմիայի վոկալ բաժինը` երկրորդ կրթություն ստանալու համար։ 1994 թվականին ընդունվել է Իտալիայի պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը։ 1996 թվականին ավարտել է «Օպերայի երգիչ» մասնագիտությամբ և վերադարձել Ադրբեջան ու շարունակել կրթությունը Բաքվի երաժշտական ակադեմիայում։ 1996 թվականից հանդիսանում է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենակատար։ Նա Եվրոպայի և Ադրբեջանի դասական օպերաների առաջատար երգիչ է։ Ազեր Զեյնալովը 2001 թվականից հանդիսանում է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանում մանկավարժական աշխատող, որպես վոկալ բաժնի ղեկավար[3]։

Ներկայումս Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի ազգային վոկալ բաժնի ղեկավարն է։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1998 - Ադրբեջանի ժողովրդական արտիստ,
  • 2008 - Դաղստանի ժողովրդական արտիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ազեր Զեյնալաբդին օկլի Զեյնալով
  2. «Азер Зейналов - народный артист». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  3. modern.az