Ազգային կինոմրցանակ (Հնդկաստան)
Ազգային կինոմրցանակ (հինդի՝ राष्ट्रीय फ़िल्म पुरस्कार, անգլ.՝ State Award for Films, ավելի ուշ՝ National Film Awards), Հնդկաստանի ամենահայտնի համապետական կինոմրցանակներից մեկը և կարգավիճակով ամենաբարձրը։ Հիմնադրվել է 1954 թվականին։
Ամեն տարի կառավարության կողմից նշանակված ժյուրին ընտրում է հաղթողների յուրաքանչյուր կատեգորիայում։ Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունենում Նյու Դելիում, որտեղ Հնդկաստանի նախագահը մրցանակները հանձնում է հաղթողներին։ Ի տարբերություն Filmfare Awards-ի՝ Ազգային կինոմրցանակը շնորհվում է ոչ միայն հինդիով, այլև Հնդկաստանի մյուս լեզուներով (օրինակ՝ մարաթհի, բենգալի, մալայալամ, կաննադա, թելեգու, թամիլերեն) ֆիլմերի համար։ Filmfare-ի հետ միասին Ազգային կինոմրցանակը ամենահին կինոմրցանակն է Հնդկաստանում և իր նշանակությամբ համեմատելի է Կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ակադեմիայի (ԱՄՆ) մրցանակի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներն առաջին անգամ հանձնվել են 1954 թվականին։ Մրցանակաբաշխության արարողությունը կազմակերպել է Հնդկաստանի կառավարությունը՝ նպատակ ունենալով խրախուսել հնդկական կինոարվեստի ու մշակույթի զարգացումը։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի ազգայի կինոմրցանակը շնորհվում է բազմաթիվ անվանակարգերում, որոնք բաժանվում են մի քանի խոշոր կատեգորաների։
Հատուկ մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակ - շնորհվում է հնդկական կինոյի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար։
Գեղարվեստական կինոյի մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկե ջրաշուշան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն գեղարվեստական ֆիլմ
- Լավագույն ռեժիսորական աշխատանք
- Լավագույն ժամանցային ֆիլմ
- Լավագույն մանկական ֆիլմ
- Լավագույն անիմացիոն ֆիլմ
- Ռեժիսորի լավագույն նորամուտ
Արծաթե ջրաշուշան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տղամարդու լավագույն դեր
- Կնոջ լավագույն դեր
- Մանկական լավագույն դեր
- Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր
- Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր
- Կադրից դուրս տղամարդու լավագույն վոկալ
- Կադրից դուրս կնոջ լավագույն վոկալ
- Լավագույն երաժշտություն
- Երգերի լավագույն տեքստ
- Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք
- Հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք
- Լավագույն խորեոգրաֆիա
- Օպերատորի լավագույն աշխատանք
- Հագուստի լավագույն դիզայն
- Լավագույն մոնտաժ
- Լավագույն գրիմ
- Լավագույն սցենար
- Լավագույն հատուկ էֆեկտներ
Մրցանակներ Հնդկաստանի լեզուներով լավագույն ֆիլմերի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հնդկաստանի սահմանադրության ութերորդ հավելվածում թվարկված ազգային լեզուներով ֆիլմերի համար[1].
- Լավագույն ֆիլմ ասսամյան լեզվով
- Լավագույն ֆիլմ բենգալի լեզվով
- Լավագույն ֆիլմ բոդո լեզվով
- Լավագույն ֆիլմ հուջարաթի լեզվով
- Լավագույն ֆիլմ դոգրի լեզվով
- Լավագույն ֆիլմ կաննադա լեզվով
- Լավագույն ֆիլմ քաշմիրի լեզվով
- Լավագույն ֆիլմ կոնկանի լեզվով
- Լավագույն ֆիլմ մալայալամ լեզվով
- Լավագույն ֆիլմ մանիպուրի լեզվով
- Լավագույն ֆիլմ մարաթհի լեզվով
- Լավագույն ֆիլմ օրիա լեզվով
- Լավագույն ֆիլմ փանջաբի լեզվով
- Լավագույն ֆիլմ թամիլերեն լեզվով
- Լավագույն ֆիլմ թելուգու լեզվով
- Լավագույն ֆիլմ ուրդու լեզվով
- Լավագույն ֆիլմ հինդի լեզվով
- Լավագույն ֆիլմեր այլ տարածված լեզուներով.
- Լավագույն ֆիլմ անգլերեն լեզվով
- Լավագույն ֆիլմ մոնպա լեզվով
- Լավագույն ֆիլմ կհասի լեզվով
- Լավագույն ֆիլմ կոդագու լեզվով
- Լավագույն ֆիլմ կոկբորոկ լեզվով
- Լավագույն ֆիլմ թուլու լեզվով
Ոչ գեղարվեստական կինոյի մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկե ջրաշուշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծաթե ջրաշուշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանխակալության մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականին բենգալցի դերասանուհի Ռիտա Կայրալը (անգլ.՝ Reeta Kayral) հայտարարել է, որ կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակը Կիրոն Կխերին տալը անհիմն է, քանի որ նրա հերոսուհուն ամբողջությամբ կրկնօրինակել է Կայրալը, որովհետև դերակատարը չի կարող խոսել բենգալերեն։ Կինոմրցանակի ժյուրիի որոշ անդամներ ընդունել են, որ դա Կիրոնի սեփական ձայնը չէ, սակայն ստեղծողների կողմից ներկայացված հայտում նշված է, որ կրկնօրինակում չի եղել։ Կիրոնն ինքը հաստատել է, որ վեց ամիս է ծախսել նկարահանումների սկսվելուց առաջ բենգալերեն սովորելու վրա, և ավելացրել է, որ պատմության մեջ արդեն եղել են նախադեպեր, երբ մրցանակն ստացել է այլ դերասանուհու կողմից հնչյունավորված դերը մարմնավորողը[2][3]։
- 2001 թվականին ժյուրիի մի քանի անդամներ հրաժարվել են իրենց ստանձնած պարտականություններից՝ պնդելով, որ մրցանակակիրները նախապես որոշված են եղել։ Հայտարարվել է, որ Ռավինա Թանդոնի քեռին՝ Մակ Մոհանը, որը եղել է ժյուրիի նախկին անդամ, անմիջական կապ է ունեցել նրա՝ որպես լավագույն դերասանուհի ընտրվելու հետ։ Մոհանը, սակայն, պնդել է, որ ինքը զերծ է մնացել այդ կոնկրետ քվերակությունը կատարելուց[4]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ գլխավոր մրցակաները Ռավինային ու Անիլ Կապուրի տալը եղել է Բհարատա Ջանատա կուսակցության նախաձեռնությունը որպես պարգևատրում իրենց ագիտացիային մասնակցելու և ֆիլմում Կարգիլի պատերազմի մասին տեսարաններ ավելացնելու համար, որոնք առաջացնում են հայրենասիրական զգացմունքներ։ Որպես ընտրության ժամանակ տեղի ունեցած անհամապատասխանությունների դեմ բողոքի նշան՝ ռեժիսոր Գաուտամ Գհոշն ու դերասան Սաումիտրա Չատերջին հրաժարվել են ընդունել իրենց շնորհվող մրցանակները[5][6]։
- 2003 թվականին Ադուր Գոպալակրիշնանը քննադատել է ռեժիսոր Պրակաշ Ջհային նրա համար, որ վերջինս մնացել է որպես մրցանակի ժյուրիի ղեկավար այն բանից հետո, երբ որոշվել է տղամարդու լավագույն դերակատարման համար տրվող մրցանակը շնորհել Աջայ Դևգանին, որին Ջհան այդ ժամանակ նկարահանում էր իր «Գանգեսի ջրերը» ֆիլմում[7][8]։
- 2005 թվականին քննարկումների տեղիք է տվել որոշումը մրցանակ շնորհել Սաիֆ Ալի Խանին «Դու և ես» ֆիլմում կատարած դերի համար, որը շատերը չեն համարել ինչ-որ տեսանկյունից աչքի ընկնող։ Ենթադրվել է, որ ժյուրիի որոշման վրա ազդել է դերասանի մայրը՝ Շարմիլա Թագորը, որն այդ ժամանակ գլխավորում էր Կինոցենզուրայի հնդկական կենտրոնական հանձնաժողովը[9]։
- 2006 թվականին կինոքննադատ և ժյուրիի անդամ Շյամալի Բաներջին դիմում է ներկայացրել Դելիի գերագույն դատարան՝ պնդելով, որ մրցանակները կեղծվել են կառավարական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև հայտարարել է, որ Սանջայ Լիլա Բհանսալիի «Վերջին հույսը» դրաման պետք է զրկվի Ազգային կինոմրցանակից, քանի որ այն 1962 թվականի ամերիկյան «Իրականացած հրաշք» ֆիլմի ադապտացիան է, ինչը հակասում է կանոններին։ Մրցանակի հանձնումը, որը պետք է տեղի ունենար 2006 թվականի մայիսի 12-ին, հետաձգվել է մինչև 2007 թվականի օգոստոս, երբ դատարանը մերժել է դիմումը[10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ EIGHTH SCHEDULE [Articles 344 (1) and 351] Languages // The Constitution of India. — Government of India. Ministry of Law and Justice, 2007. — P. 330. — 443 p.
- ↑ S. Kalidas, Labonita Ghosh (2000 թ․ սեպտեմբերի 4). «Dub and be damned». India Today (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Rifat Jawaid (2001 թ․ ապրիլի 2). «'To say I am appalled is an understatement.'» (անգլերեն). Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Methil Renuka, Himanshi Dhawan (2001 թ․ ապրիլի 9). «The jury is out on this». India Today (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Shohini Ghosh (2001 թ․ ապրիլի 14). «Of awards and rewards». Frontline (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ Rifat Jawaid. «Soumitra Chatterjee: 'I don't want a consolation award!'» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Top 5 Controversies of National Film Awards: Kirron Kher, Raveena, Saif Ali Khan and More». International Business Times (անգլերեն). 2013 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Thilakan, Malayalam actor Thilakan» (անգլերեն). Kerals.com. 2003 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Onkar Singh (2005 թ․ հուլիսի 13). «Mom Sharmila helped Saif win award?» (անգլերեն). Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «HC nod for presentation of National Film Awards». The Indian Express (անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Stay on National Film Awards vacated». The Hindu (անգլերեն). 2007 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.