Ադրբեջանի սահմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի քարտեզ
Կասպից ծովում որոշված և անորոշ ենթադրական ծովային սահմաններ

Ադրբեջանի սահմաններ, Ադրբեջանի ցամաքային և ծովային սահմանների ամբողջությունը։ Ադրբեջանը ցամաքից միջազգայնորեն սահմանակից է 5 պետությունների հետ։

Հարևան պետություններն են Ռուսաստանը հյուսիսում, Վրաստանը հյուսիս-արևմուտքում, Իրանը հարավում, Թուրքիան արևմուտքում (Ադրբեջանի էքսկլավի՝ Նախիջևանի միջոցով) և Հայաստանը արևմուտքում (Նախիջևանի կողմից հյուսիսում և արևելքում)։ Արևելքից Ադրբեջանը սահմանակից է Կասպից ծովից, որը համարվում է աշխարհի ամենամեծ լիճը, սակայն ելք չունի համաշխարհային օվկիանոս[1]։

Հայաստանում Ադրբեջանը միջազգայնորեն ունի նաև երեք անկլավ՝ Բարխուդարլուն, Վերին Ոսկեպար և Քյարքի (այժմ՝ Տիգրանաշեն, տեղակայված է Նախիջևանից հյուսիս), սակայն այս անկլավները փաստացիորեն վերահսկվում են Հայաստանի ԶՈՒ-ի կողմից։ Փոխադարձաբար Հայաստանը Ադրբեջանի տարածքում նույնպես ունի անկլավ՝ Արծվաշենը, որը գտնվում է Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում։

Չնայած նրան, որ Ադրբեջանը ցամաքային պետություն է և չունի ելք համաշխարհային օվկիանոս, Ադրբեջանը Կասպից ծովի հետ ունի 713 կմ սահման, որը լիճ կամ փակ ծով է՝ ըստ տարբեր մեկնաբանությունների։ Իր մեծության և 5 պետության սահմանակից լինելու պատճառով լիճը ունի ծովային սահմաններ, իսկ մերձկասպյան բոլոր 5 երկրները՝ ռազմածովային ուժեր։ Ադրբեջանի ծովային սահմանները որոշված են Ռուսաստանի և Ղազախստանի հետ, սակայն դեռևս վիճարկվելի են Իրանի և Թուրքմենստանի հետ սահմանները[2][3]։

Ցամաքային սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի միջազգայնորեն
ճանաչված ցամաքային սահմանները[4][5]
# Երկիր Երկարություն (կմ)
1 {{{2}}} Հայաստան 1007 (221 կմ Նախիջևանի միջոցով ունեցած սահմանը)
2 {{{2}}} Իրան 765 (179 կմ Նախիջևանի միջոցով ունեցած սահմանը)
3  Վրաստան 480
4  Ռուսաստան 390
5 {{{2}}} Թուրքիա 8 (ամբողջը Նախիջևանի միջոցով ունեցած սահմանն է)
Ընդհանուր 2650

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Land Boundaries». CIA, The World Factbook. 2009. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին..
  2. «Azerbaijan». CIA, The World Factbook. 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «Legal Status of Caspian Sea». Naturalgasworld.com. 2013 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին..
  4. Hasanli, Ilgar. «COUNTRY REPORT: AZERBAIJAN BORDERS». University of Eastern Finland. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «Ümumi coğrafiya». Azərbaycan Respublikasının Prezidenti yanında Dövlət Qulluğu Məsələləri üzrə Komissiya (ադրբեջաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.