Jump to content

Աբել Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբել Մխիթարյան
Ծնվել է1804[1]
Վաղարշապատ, Ղաջարական Պարսկաստան
Մահացել է1873[1]
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհայագետ և պատմաբան
Ալմա մատերԵրուսաղեմի ժառանգավորաց վարժարան[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն

Աբել Մխիթարյան (1804[1], Վաղարշապատ, Ղաջարական Պարսկաստան - 1873[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայագետ-պատմաբան, թարգմանիչ (հունարենից

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանում, ապա դարձել միաբանության անդամ, վարել հոգևոր ու կրթական պաշտոններ։ Եղել է Տրապիզոնի հոգևոր առաջնորդը, հիմնել «Թանգարան Հայկազյան» ընկերությունը։ Պաշտոնավարել է նաև Կոստանդնուպոլսում[2]։

Աշխատակցել է «Կռունկ Հայոց աշխարհին», «Բանասեր», «Արարատ» և այլ պարբերականների։ Առանձին գրքերով հրատարակել է «Ճանապարհորդություն յԱնի» (1855), «Պատմություն մենաստանին Հառիճո ի Շիրակ» (1856), «Վեպ գաղթականության հայոց Տրապիզոնու» (1857), «Անուշավան ի գերեվարս» (1860), «Ճանապարհորդություն ի Դավրեժ» (1861), «Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի» (1874) և այլ գործեր[3]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ճանապարհորդութիւն յԱնի (1855)
  • Պատմութիւն մենաստանին Հառիճոյ ի Շիրակ (1856)
  • Վէպ գաղթականութեան հայոց Տրապիզոնու (1857)
  • Անուշաւան ի գերեւարս» (1860)
  • Ճանապարհորդութիւն ի Դավրէժ (1861)
  • Հայոց ազգի քաղաքական վիճակը միջին դարերէն (1862)
  • Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ... (1874)
  • Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի... (1874)[4]
  • Կաթուղիկէ Մայր եկեղեցի Վաղարշապատայ... (1875)

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 634.
  2. «Zarkfoundation - Աբել Մխիթարյան».
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  4. Մխիթարյան, Աբել (1874). Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի։ Հանդերձ աշխարհագրութեամբ Այրարատեան նահանգի. տպ. սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբել Մխիթարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 634
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: