Կռունկ հայոց աշխարհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կռունկ հայոց աշխարհին», գրական, բանասիրական, վիճակագրական, բարոյախոսական և տեղեկատու ամսօրյա հանդես։ Լույս է տեսել 1860-1863 թվականներին Թիֆլիսում։ Խմբագիրն էր Մ. Աղաբեկյանը, հրատարակիչը՝ Համբարձում Էնֆիաճյանը։ Հանդեսը հայ ժողովրդի լուսավորության հիմնական գործոնները համարել է լեզուն, պատմությունը և կրոնը։ Կարևոր դեր է կատարել աշխարհաբար գրական հայերենի ձևավորման գործում՝ տպագրելով Խ. Աբովյանի («Օվսանա»), Պերճ Պռոշյանի («Սոս և Վարդիթեր», «Աղասի»), Դ. Շերմազանյանի, Ռ. Պատկանյանի, Ե. Սահակյանի, Հ. Ամիրբեկյանի և ուրիշների գեղարվեստական երկերը, Մ. Մամուրյանի «Անգլիական նամականի»-ի առաջին բաժինը։ Թարգմանաբար ներկայացրել է Պուշկինի և Հաֆեգի ստեղծագործություններից, բազմաթիվ գլուխներ Ռուսթավելու «Վագրենավորից»։ Ամսագիրն ավանդ ունի նաև հայ բանասիրության զարգացման բնագավառում (Մ. Տեր-Ազարյանցի, Մ. Աղաբեկյանի ուսումնասիրությունները, Հովսեփ կաթողիկոսի «Հիշատակարանք»-ը և այլ գործեր)։ Անդրադարձել է արևմտահայ քաղաքական կյանքի իրադարձություններին, Զեյթունի ապստամբությանը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԿՌՈՒՆԿ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 668