Աբել Մխիթարյան
Աբել Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | 1804[1] |
Ծննդավայր | Վաղարշապատ, Ղաջարական Պարսկաստան |
Մահացել է | 1873[1] |
Մահվան վայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հայագետ և պատմաբան |
Աբել Մխիթարյան (1804[1], Վաղարշապատ, Ղաջարական Պարսկաստան - 1873[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայագետ-պատմաբան, թարգմանիչ (հունարենից)։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանում, ապա դարձել միաբանության անդամ, վարել հոգևոր ու կրթական պաշտոններ։ Եղել է Տրապիզոնի հոգևոր առաջնորդը, հիմնել «Թանգարան Հայկազյան» ընկերությունը։ Պաշտոնավարել է նաև Կոստանդնուպոլսում[2]։
Աշխատակցել է «Կռունկ Հայոց աշխարհին», «Բանասեր», «Արարատ» և այլ պարբերականների։ Առանձին գրքերով հրատարակել է «Ճանապարհորդություն յԱնի» (1855), «Պատմություն մենաստանին Հառիճո ի Շիրակ» (1856), «Վեպ գաղթականության հայոց Տրապիզոնու» (1857), «Անուշավան ի գերեվարս» (1860), «Ճանապարհորդություն ի Դավրեժ» (1861), «Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի» (1874) և այլ գործեր[3]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճանապարհորդութիւն յԱնի (1855)
- Պատմութիւն մենաստանին Հառիճոյ ի Շիրակ (1856)
- Վէպ գաղթականութեան հայոց Տրապիզոնու (1857)
- Անուշաւան ի գերեւարս» (1860)
- Ճանապարհորդութիւն ի Դավրէժ (1861)
- Հայոց ազգի քաղաքական վիճակը միջին դարերէն (1862)
- Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ... (1874)
- Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի... (1874)[4]
- Կաթուղիկէ Մայր եկեղեցի Վաղարշապատայ... (1875)
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եզովպոս, Խոհարար եւ շուն; Նապաստակք եւ գորտք; Բու եւ գիշերահաւ; Աղուէս եւ շուն; Ոչխար եւ շուն։ «Արշալոյս Արարատեան», 1851, № 388:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 7. — էջ 634.
- ↑ «AV Production - Աբել Մխիթարյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-25
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-04-25
- ↑ Մխիթարյան Աբել (1874)։ Վաղարշապատ քաղաքամայր Հայաստանի։ Հանդերձ աշխարհագրութեամբ Այրարատեան նահանգի (հայերեն)։ տպ. սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «ՄԽԻԹԱՐՅԱՆ» հոդվածից (հ․ 7, էջ 634 ) (հեղինակ — Ա․ Տեր-Ստեփանյան)։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: ![]() |