Աբդու Դիուֆ
Աբդու Դիուֆ ֆր.՝ Abdou Diouf և վոլոֆ՝ Abdu Juuf | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1935[1][2][3][…] (89 տարեկան) |
Ծննդավայր | Լուգա, Սենեգալ |
Քաղաքացիություն | Սենեգալ և Ֆրանսիա |
Կրոն | սուննի իսլամ |
Կրթություն | Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան և Շեյխ Անտա Դիոպի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ամուսին | Elisabeth Diouf?[4][5] |
Զբաղեցրած պաշտոններ | President of Senegal?, Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ, Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ և Prime Minister of Senegal? |
Կուսակցություն | Socialist Party of Senegal? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արտաքին գիտությունների ակադեմիա և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա |
Abdou Diouf Վիքիպահեստում |
Աբդու Դիուֆ (ֆր.՝ Abdou Diouf, վոլոֆ լեզվով՝ Abdu Juuf, սեպտեմբերի 7, 1935[1][2][3][…], Լուգա, Սենեգալ), սենեգալցի քաղաքական գործիչ, Սենագալի նախագահ (1981-2000), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2-րդ քարտուղարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է փոստատարի ընտանիքում։ Միջնակարգ կրթություն է ստացել Սեն Լուիում, ապա սովորել է Դակարի և Փարիզի համալսարանների իրավունքի բաժնում, որտեղից էլ 1959 թվականին ստացել է իրավագետի դիպլոմ։ Հետո ավարտել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ադմինիստրատիվ աշխաատողների վերապատրաստման ֆրանսիական դպրոցը։
Վերադառնալով հայրենիք՝ անցնում է պետական ծառայության՝ զբաղեցնելով կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ 1961 թվականի հունիսին դառնում է Սենեգալի պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար։ Նույն թվականին անդամակցել է Սենեգալի առաջադեմ միությանը (ՍԱՄ)։ 1961-1962 թվականներին եղել է Սինե Սալում տարածաշրջանի մարզպետ, 1962-1963 թվականներին՝ արտաքին գործերի նախարարության կաբինետի ղեկավար, 1963-1965 թվականներին՝ կաբինետի ղեկավար և առաջին քարտուղար նախագահի գրասենյակում, 1968-1970 թվականներին՝ Սենեգալի արտադրության և պլանավորման նախարար[23]։
Սկսած 1968 թվականից եղել է ՍԱՄ քաղաքական բյուրոյի անդամ, 1978 թվականից՝ ՍԱՄ գլխավոր քարտուղարի տեղակալ։ 1970 թվականի փետրվարին նորից նշանակվել է վարչապետի պաշտոնին, ունենալով զուտ տեխնիկական գործառույթներ, ապա երկրի առաջին նախագահի՝ Լեոպոլդ Սեդար Սենգորի հրաժարականից հետո, 1981 հունվարի 1-ից ավտոմատ կերպով զբաղեցրել է նրա պաշտոնը։ 1983, 1988 և 1993 թվականներին վերընտրվել է համընդհանուր ընտրություններում։
Աբդու Դիուֆ կառավարման ընթացքում ամենանշանակալից իրադարձություններն էին զինված միջամտությունները Գամբիայում, երբ հուլիսի 30-ի գիշերը անարյուն զինվորական հեղաշրջում տեղի ունեցավ, որի կազմակերպիչներն էին ձախ թևի սպաները և ընդհատակյա մարքսիստական հեղափոխական կուսակցության անդամները (արդյունքում զոհվեց ավելի քան 500 մարդ), 1982 թվականին հարևանԳամբիայի հետ ստեղծվեց Սենեգամբիայի համադաշնությունը և 1989 թվականին Մավրիտանիայի սահմանային կոնֆլիկտի պատճարով համադաշնությունը կործանվեց։
2000 թվականին պարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության առաջնորդ Աբդուլայ Վադին։ 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը զբաղեցրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահի պաշտոնը[24], 2006 թվականին ընտրվել է երկրորդ անգամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ https://www.xalimasn.com/epouses-des-presidents-senegalais-les-premieres-dames-en-roue-libre/
- ↑ Le Maitron (ֆր.) — 1964.
- ↑ http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=2337
- ↑ https://www.nationaalarchief.nl/onderzoeken/index/nt00435
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1989. — P. 3324. — ISSN 0242-6773
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1998. — ISSN 0242-6773
- ↑ https://actu.univ-fcomte.fr/article/abdou-diouf-docteur-honoris-causa-de-lufc-00598
- ↑ https://www.univ-lyon3.fr/medias/fichier/docteurs-honoris-causa-depuis-1973_1351869110106.pdf
- ↑ https://www.univ-paris8.fr/Docteurs-honoris-causa
- ↑ http://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/histoire-d-universite.html
- ↑ https://www.univ-st-etienne.fr/fr/universite/presentation/historique/les-docteurs-honoris-causa.html
- ↑ https://www.lenouvelafrique.net/news/2011/12/07/remise-de-docteur-honoris-causa-a-la-rentree-academique-2011-2012-l-universite-de-liege-honore-abdou-diouf-10-2011
- ↑ https://www.uliege.be/cms/c_9266244/fr/docteurs-honoris-causa-sur-proposition-des-autorites-de-l-uliege
- ↑ https://www.lindependant.fr/2018/06/21/perpignan-peter-mcphee-le-plus-catalan-des-historiens-australiens-honore-par-luniversite,4165850.php
- ↑ https://books.openedition.org/pupvd/3681
- ↑ https://www.cipina.org/portraits.html
- ↑ https://www.liege.be/fr/vie-communale/protocole/les-citoyens-dhonneur/les-citoyens-dhonneur-2014
- ↑ Rake, African Leaders: Guiding the New Millinium, p. 193. Scarecrow Press, Inc, 2001
- ↑ "Francophone summit adopts declaration, elects new OIF head", Radio France Internationale, October 20, 2002.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդու Դիուֆ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Սենեգալի նախագահներ
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարներ
- Սենեգալի քաղաքական գործիչներ
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Սենեգալցի իրավագետներ