Jump to content

Աբանոթուբանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբանոթուբանի
ԵրկիրՎրաստան Վրաստան
Կարգավիճակքաղաքի շրջան

Աբանոթուբանի, (վրաց.՝ აბანოთუბანი), թաղամաս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում, որ հայտնի է իր բաղնիքների համալիրով։ Դրանք կառուցվել են բնական աղբյուրների վրա՝ 17-19-րդ դարերում։

Թաղամասը իր անվանումը ստացել է երկու բառերից՝ բաղնիք (վրաց.՝ აბანო) և շրջան (վրաց.՝ უბანი):

Թիֆլիսի հայ բաղնիքպան, լուսանկարը՝ մինչև 1900 թվականը

Թաղամասի բաղնիքներն իրենց կազմում ունեն «աբանո» բառը՝

  • აბანო ფანტაზია - աբանո փանտազիա
  • დედოფლის აბანო - դիդոփլիս աբանո (թագուհու)
  • ჭრელი აბანო - ճռելո աբանո
  • სამეფო აბანო - սամեփո աբանո
  • ირაკლი მეფის აბანო - Իրակլի մեփոս աբանո (Հերակլ արքայի)

Թբիլիսի քաղաքը իր անվանումը ստացել է «թբիլի» (վրաց.՝ თბილი, կամ՝ հին տարբերակով՝ «թփիլի») բառից, որ նշանակում է «տաք»։ Այդ անվանումը առկա է նաև 4-րդ դարի հռոմեական մի քարտեզում (լատին․՝ Tbilado): Ավելի ուշ շրջանում այս վայրում կառուցվում են բաղնիքներ։ Այս համալիրը գործում է մինչև Աղա-Մահմեդ խանի արշավանքը (1795)[1], թեև կան նաև բաղնիքներ, որոնք թվագրվում են դեռ 16-րդ դարին[2]։

Աբանոթուբանիի հետ կապված է Թբիլիսիի հիմնադրման լեգենդը։ Դրա համաձայն, երբ Վիրքի արքա Վախթանգ Գորգասալը (վրաց.՝ ვახთანგ გორგასალი, 449-502) զբաղվում էր որսորդությամբ, սպանում է մի փասիան և իր բազեին ուղարկում նրա հետևից։ Բազեն նետվում է թռչունի հետևից։ Երբ թագավորը գտնում է փասիանին, տեսնում է, որ այն ընկել է եռման ջրով աղբյուրի մեջ ու վառվել։ Առասպելի որոշ տարբերակներում բազեն նույնպես մահանում է։ Հաշվի առնելով ժամանակակից հուշարձան-շատրվանը, որը դրված է այդ թաղամասի կենտրոնում, կարելի է հասկանալ, որ բազեն միայն տիրջն էր սպասում, և իրեն ոչինչ չէր պատահել։ Արքան հրամայում է աղբյուրի շուրջ կառուցել բաղնիք, որը հետագայում վերածվում է բնակելի թաղամասի, ապա՝ քաղաքի։ Աղբյուրի ջրերն իսկապես տաք են (ջրի ջերմաստիճանը հասնում է 37°[2]), և տեղացիների համար ծառայում են որպես լոգանքի վայր։

Աբանոթուբանիում հնագետները հայտնաբերել են բաղնիսներ, որոնք կառուցվել են 1-3-րդ դարերում։ Դրանք ունեին խճանկարներով ավազաններ, հանդերձարաններ ու կերամիկական խողովակների ցանց[3]։

Քաղաքի գոյության ընթացքում բաղնիքները կառուցվել ու քանդվել են, վերակառուցվել ու ձևավորվել։ Որոշները փոխել են իրենց անվանումները՝ կապված սեփականատերերի հետ։ Ամենահինը համարվում է Հերակլի բաղնիքը, որը հայտնի է 16-րդ դարից։ Ոչ պակաս հին են Բեհբութի, Գանձարանի ու Սմբատի բաղնիքները (17-րդ դարի սկիզբ)։

Բաղնիքները քաղաքի միայն լոգանքի ընդունման վայրեր չէին։ Նրանք նաև տեղացիների համար ակումբներ էին, որոնք բաց էին 24 ժամ։ Այդտեղ մարդիկ շփվում էին իրար հետ, հանգստանում, քննարկում կարևոր հարցեր, կազմակերպում ընթրիքներ[4]:Գեղարվեստական ստեղծագործություններում դրանք բնութագրվում էին որպես հանգստի ու ժամանցի կազմակերպման վայրեր։

Որպես կանոն, բաղնիքի օրերը հերթականորեն փոխվում էին՝ կանանց ու տղամարդկանց։ Այժմ այս ավանդույթը չի պահպանվել, փոխարենը կան առանձին սրահներ՝ կանանց ու տղամարդկանց համար, ինչպես նաև համարներ ու սենյակներ։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբանոթուբանի ժամանակակից թաղամասը գտնվում է Թբիլիսիի պատմական կենտրոնում՝ Կուր (վրաց.՝ მტკვარი` Մտկվարի) գետի ափին։ Գետի ափին զուգահեռ Իոսեբ Գրիշաշվիլիի անվան փողոցն է, որի վրա գտնվում է Հեյդար Ալիևի անվան հրապարակը։

Պուրակը գտնվում է № 5 բաղնիքի դիմաց, իսկ պուրակի հետևի մասում հուշարձան-շատրվանն է։ Այն խորհրդանշում է Վախթանգ որգասալ թագավորի մասին լեգենդը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղնիքների ճարտարապետական ոճը ավանդական արևելյան է, հիմնականում ունի պարսկական ձև։ Բաղնիքներն ունեն խորը ընդհատակյա սրահներ, և ըստ երևույթին, նկուղային են։ Արտաքինից երևում են միայն կլոր գմբեթարդ ելունները, ուստի մարդիկ քայլում են տանիքների վրայով։ Գմբեթների վերին մասում, որպես կանոն, գտնվում են փոքրիկ աշտարակներ, որոնց երդիկներից լույս է թափանցում ներս։

Բաղնիքների պատերն աղյուսից են, իսկ հատակը և լոգարանները՝ տեղական գորշ քարից։ Առավել թանկարժեք սրահները մարմարապատ են։

Համալիրում ընդգծվում է Օրբելիանի կամ Կապույտ բաղնիքը։ Դա առանձին կառուցված բարձր շինություն է, որը զարդարված է սլաքաձև դիմապատով ու ունի կողային մինարեթներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Здесь Пушкин мылся!». «Независимая газета». 18.04.2016.
  2. 2,0 2,1 «Тбилисские бани» на сайте tbilisi.ru
  3. «В Тбилиси археологи обнаружили руины царской резиденции». «Кавказский узел». 15.07.2011. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Тбилиси, «Энциклопедия банного дела»». steaman.ru. 16.04.2016.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]