Vivo
Vivo | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2020 |
Հիմնադիր | Shen Wei? |
Վայր | Դունգուան, Գուանդուն, Չինաստան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | electronics manufacturing? |
Կայք | vivoglobal.com(չին.) |
Մասնակից է | Wireless Power Consortium?[1] |
![]() |
Vivo, չինական տեխնոլոգիական ընկերություն է, որում մշակվում և արտադրում են սմարթֆոններ, սմարթֆոնների աքսեսուարներ, ծրագրային ապահովում և առցանց ծառայություններ։ Այն հիմնադրվել է 2009 թվականին Գուանդոնգ նահանգի Դոնգուան քաղաքում։ Բրենդը օգտագործում է Hi-Fi չիպեր իրենց սմարթֆոններում[2]։ Կազմակերպության ծրագրային ապահովումը ներառում է Vivo App Store-ը, iManager-ը և ֆիրմային Funtouch OS-ը հիմնված Android օպերացիոն համակարգի վրա։
2012 թվականին դուրս է եկել Vivo Х1 սմարթֆոնը[3]։ Х1 հանդիսանում էր կազմակերպության առաջին հեռախոսը, որում օգտագործել էր Hi-Fi չիպը, որը մշակվել էր ամերիկյան կիսահաղորդչային արտադրությամբ զբաղվող Cirrus Logic ընկերության կողմից։ Vivo շարունակեց աշխատանքը և 2013 թվականին թողարկեց աշխարհում առաջին 2K-էկրանով սմարտֆոնը՝ Xplay3s[4]։ Կազմակերպության ստեղծած այլ հայտնի սմարտֆոններ են x5pro-ն, X5Max-ը և Xshot-ը։
2015 թվականի առաջին եռամսյակում Vivo-ն մտել է աշխարհի թոփ-10 սմարտֆոն արտադրող կազմակերպությունների ցանկի մեջ և համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը կազմել է 2,7%[5]։ 2016 թվականի հունվար ամսի տվյալներով կազմակերպության միայն Շենչժենի և Նանկինի զարգացման կենտրոններում աշխատում են ավելի քան 1600 աշխատակիցներ[6]։ Vivo սմարթֆոնների այժմ հանդիսանում են Հնդկական Պրեմիեր Լիգայի հովանավորները 2016-2017 թվականների ընթացքում։
Բրենդի աճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրանցված լինելով առաջին անգամ 2009 թվականին՝ Vivo ներկայումս գրանցվել է ավելի քան 100 երկրներում։ Vivo-ն սկսել է իր միջազգային էքսպանսիան 2014 թվականին, երբ նա մուտք է գործել թայլանդական շուկա[7]։Դրանից հետո ընկերությունն արագ շարունակել է իր աճը՝ իր գործունեությունը մեկնարկելով Հնդկաստանում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Վիետնամում, Մյանմարում և Ֆիլիպիններում[8][9][10][11]։
Գովազդային արշավներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսին, Vivo-ն դարձել է Հնդկական Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավոր և շարունակելու է հովանավորությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ մեծացնելով իր ներդրումների քանակը՝ 2,199 ռուփփի, որը 500%-ով գերազանցում էր նախորդ հովանավորչական պայմանագիրը։ [12]
2015 թվականի հոկտեմբերին դրանից հետո Vivo-ն դարձավ Հնդկաստանի Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավորը․ երկամյա պայմանագիրը ուժի մեջ էր մտնում 2016 թվականի մրցաշրջանից[13][14]։
2017 թվականի հունիսին Vivo-ն հովանավորչական պայմանագիր ստորագրեց ՖԻՖԱ-ի հետ և դարձավ 2018 և 2022 թվականների Աշխարհի Առաջնության ժամանակ սմարթֆոնների պաշտոնական բրենդը[15]։
2017 թվականի հուլիսին, Vivo-ն նորից դառնում է Հնդկաստանի Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավոր՝ կնքելով քառամյա պայմանագիր, որը ուժի մեջ է մտնելու 2018 թվականից[16]։
Բրենդի դեսպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդոնեզիայում Vivo պաշտոնական դեմքերն են Ագնես Մոնիկան, Աֆգան Սյահրեզան, Պևիտա Պիրսը, Պրիլլի Լատուկոնսինան և Ալ Ղազալին։
Մալայզիայում կազմակերպությունը վարձել է Դաթո Սիթի Նուրհալիզային, որը ներկայացնում է կազմակերպության շահերը։
Ֆիլիպիններում Լեոն դե ՄաքՔոյը Vivo-ի առաջին ֆիլիպինցի դեսպանն է, իսկ Հնդկաստանում գովազդային դեմքն է Ռանվեեր Սինգը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.wirelesspowerconsortium.com/members/19269
- ↑ Soomal作品 – vivo X6 Plus智能手机音质测评报告.
- ↑ Vivo X1 arrives: world's new thinnest smartphone is also a joy for Hi-Fi enthusiasts Phonearena.com.
- ↑ Vivo officially unveils the Xplay 3S, the world’s first ‘2K’ smartphone.
- ↑ Top 10 smartphone makers in Q1 2015: Sony and Microsoft drop out of the picture, Chinese phone makers take over.
- ↑ Vivo Global Website About Page Archived 2019-12-15 at the Wayback Machine..
- ↑ Vivo Enters Thailand, Gunning for Overseas Markets.
- ↑ Vivo Mobile enters Myanmar market.
- ↑ Chinese smartphone maker Vivo Mobile set to enter India, to launch X5Max on Dec 15.
- ↑ Vivo Officially Launches Brand and X5Pro in Malaysia Archived 2016-03-10 at the Wayback Machine..
- ↑ Meet Vivo X5 Max - the world's slimmest smartphone at 4.75mm Archived 2017-12-23 at the Wayback Machine..
- ↑ «VIVO bags Rs. 2,199 crore Indian Premier League sponsorship for next five years»։ Times Now։ June 27, 2017
- ↑ VIVO bags IPL title sponsorship for two years.
- ↑ Vivo Formally Announces Partnership With BCCI as IPL Sponsor.
- ↑ «Vivo wants you to know its name so much it's sponsoring the World Cup»։ The Verge։ Վերցված է հունիսի 4, 2017
- ↑ «Vivo retains IPL title rights till 2022 after massive bid»։ Cricinfo (անգլերեն)։ Վերցված է 2017-06-27
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Vivo կատեգորիայում։ |
|