V Live (կայք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
V Live
VLive LOGO.png
vlive.tv
ՏեսակՀոսքային մուլտիմեդիա
Լեզու

Կորեերեն, անգլերեն, թաի, իսպաներեն,

վիետնամերեն, պորտուգալերեն, ինդոնեզերեն, չինարեն (պարզեցված), չինարեն (ավանդական), ճապոներեն
ՍեփականատերNAVER Corporation
Մայրական ընկերությունNAVER Corporation
Հեղինակhttps://www.vlive.tv/home/new
Բացված2015-ի օգոստոս

V Live (ոճավորված որպես՝ VLIVE), երբեմն կոչվում V App, հարավկորեական ուղիղ եթերի հոսքային ծառայություն, որը հնարավորություն է տալիս կորեացի հայտնի մարդկանց հեռարձակել ուղիղ եթեր ինտերնետում և զրույցներ ունենալ երկրպագուների հետ: Հոսքային հավելվածը հասանելի է առցանց կամ Android և iOS բջջային սարքերով[1]: Ընկերությունը պատկանում է Naver Corporation-ին և թողարկվել է 2015-ի օգոստոսի վերջին[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Naver Corporation-ը թողարկել է իրենց վիդեո հարթակի հավելվածը, սակայն մատչելիությունը շատ երկրներում սահմանափակ էր կամ անհասանելի[3]:

2015 թվականի օգոստոսի սկզբին Naver Corporation-ը թողարկել է ուղիղ եթերի հավելված՝ V Live-ը: Այն ի սկզբանե հասանելի է եղել միայն Google Play Store-ից ներբեռնել, բայց ավելի ուշ թողարկվել է iTunes-ում: Ծրագիրը նպատակ ուներ հասնել միջազգային երկրպագուների բազային[2]: Հետևաբար, տարածաշրջանային սահմանափակումներ չկային, և կայքը ուներ՝ անգլերեն, չինարեն և ճապոներեն լեզվական տարբերակներ:

Ըստ «Sensor Tower»-ի, հավելվածը ունեցել է 200,000 ներբեռնում և վաստակել է $600,000 դոլար 2017 թվականի օգոստոսին։ Մինչև 2018 թվականի մայիս, V Live ծրագիրը ունեցել է ավելի քան 1 միլիոն ներբեռնումներ Google Play Store-ում և iTunes-ում[4]:

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

V Live-ն ունի ավելի քան 700 ալիք՝ կապված տարբեր քեյ փոփ այդոլների հետ, ներառյալ՝ BIGBANG, Blackpink, WINNER, BTS, TXT, EXO, GOT7, Monsta X, BtoB, Astro, T-ara, NCT,Twice, Stray Kids, IZ*ONE, Infinite, Rocket Punch և Seventeen երաժշտության խմբերը ինչպես նաև մի շարք դերասաններ, ինչպիսիք են Լի Ջոնգ Սոկը, Լի Դոնգ Ուկը և Պակ Բո Յանգը[5]: V Live-ը կարող է հեռարձակել նաև հաղորդումներ, ներկայացումներ, շոուներ և մրցանակաբաշխություններ:

V Live-ը երկրպագուների համար հեշտացնում է կայքը օգտագործելը: Երկրպագուներին զգուշացնում է երբ են իրենց սիրած այդոլները ուղիղ եթերով հերառձակվում[6]: Օգտագործողները կարող են նաև մեկնաբանել այն տեսանյութերը, որոնք այդոլները կարող են տեսնել[3][7]:

V Live+ (Լրացուցիչ)[խմբագրել | խմբագրել կոդը]

«V Live+»-ը վճարովի ծառայություն է V Live-ի որը թողնում է գնողներին տեսնել իրենց սիրած այդոլների հետ կապված յուրահատուկ նկարներ կամ տեսահոովակներ[8]: «V Live+»-ի պարունակությունը կարելի է ձեռք բերել «V coin»-ներով, որոնք կազմում են 1 ԱՄՆ դոլար[9][10]:

CH+ (Ալիք+)[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ այդոլներ առաջարկում են նաև «CH+»՝ պրեմիում ալիք, որը գնելուց հետո հասանելի է հատուկ ալիք բաժանորդների համար: «CH+» ալիքները կարելի է ձեռք բերել «V coin»-ներով[11]: «CH+» ալիքները տարբերվում են սովորական ալիքներից, քանի որ ապահովում են թաքնված հաղորդումներ, տեսանյութեր և գրառումներ[12]:

V Fansubs[խմբագրել | խմբագրել կոդը]

«V Fansubs»-ը վերաբերում է ենթավերնագրային ծառայությանը, որը օգտվողներին թույլ է տալիս նայել տեսանութը իրենց սեփական օտարալեզու ենթավերնագիրներուվ: Այս ենթագրերը վերանայվում են թարգմանիչների կողմից նախքան դրանք վերբեռնելը V Live-ում[13]: Այս ենթագրերի առանձնահատկությունը V Live-ի աճի նշանակալի մասն է՝ ներգրավելով մեծ միջազգային երկրպագուներին Հարավային Կորեայից դուրս[14]:

Beyond LIVE[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի ապրիլին հայտարարվել է որ հարավկորեական խոշորագույն ընկերություն՝ SM Entertainment-ը և Naver-ը ստորագրեցին «MOU»՝ նպատակ ունենալով ընդլայնել համերգների հասանելիությունը համաշխարհային լսարանին: Համատեղ ջանքերը բերում են «Beyond LIVE»-ի ստեղծմանը, առցանց համերգների շարք, որոնք, ըստ SM ներկայացուցչի, ստեղծվել են «SM-ի բովանդակության զարգացման հնարավորությունները Naver-ի պլատֆորմի տեխնոլոգիայի հետ համատեղելու համար»[15]: Համերգները հեռարձակվում են V Live հավելվածով:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատֆորմը տարեկան կտրվածքով պարգևներ է տալիս, որոնք կոչվում են «V Live Awards», որպեսզի հարգեն կայքի ամենատարածված մարդկանց և բովանդակությունը[16][17]: Լրացուցիչ ժողովրդականության մրցանակներն ընտրվում են առցանց քվեարկությունների[18]: Սկզբնապես, տասնհինգ ալիքներն անցկացնում էին ​​հեռարձակում, որտեղ նրանք ստանում էին մրցանակը[18][19]:

Ազդեցությունը Հալյուի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

V Live-ն այն միջոցն է, որով կորեացի հայտնի մարդիկ կարող են համաշխարհային լսարան ունենալ և աշխարհի ոչ կորեախոս երկրպագուների հետ շփվել[20]: Ենթագրման գործընթացը կատարվում է օգտագործողի համար հարմարավետ, որպեսզի երկրպագուներին հատուկ տեխնիկական հմտությունների կարիք չլինի[6]: Երկրպագուների համար անցկացվում են մրցույթներ և միջոցառումներ: Օրինակ՝ նախկինում երկրպագուների թարգմանիչները շահել են «V coin»-ներ[21] և զանգեր` իրենց նախընտրած այդոլի հետ[22]: Երկրպագուների թարգմանությունների պատճառով որոշ տեսանյութեր ունեն 17 ենթավերնագրի տարբերակներ[23][24][25]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About V LIVE» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-07 
  2. 2,0 2,1 Herald The Korea (2015-07-29)։ «Naver to launch global streaming app for K-pop» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  3. 3,0 3,1 «Linking You to Hallyu: The V Live Broadcasting App»։ seoulbeats (en-US)։ 2015-09-07։ Վերցված է 2018-03-14 
  4. Tower Sensor։ «Sensor Tower - Mobile App Store Marketing Intelligence»։ Sensor Tower։ Վերցված է 2018-05-01 
  5. «Channels : V LIVE» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  6. 6,0 6,1 Aisyah Aznur, Jin Nam Yun (2017-12-28)։ «K-Pop V Fansubs, V LIVE and NAVER Dictionary: Fansubbers’ Synergy in Minimising Language Barriers»։ 3L: Language, Linguistics, Literature (անգլերեն) 23 (4)։ ISSN 2550-2247 
  7. «What is a chemi-beat?»։ help.naver.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  8. «What is V Live +(PLUS)?»։ help.naver.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  9. «What are coins and how can I buy them?»։ help.naver.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  10. «GOT7 <Present: YOU> Voice Thanks To»։ www.vlive.tv (անգլերեն)։ Վերցված է 2019-02-02 
  11. «[V LIVE] TWICE+» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  12. «The difference between regular channels and CHANNEL+»։ help.naver.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  13. «Guidelines»։ subtitle.vlive.tv (անգլերեն)։ Վերցված է 2019-02-02 
  14. «vlive.tv Traffic Statistics»։ www.alexa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-02 
  15. «K-pop stars look to online platforms to fill gap left by canceled performances»։ The Hankyoreh (english.hani.co.kr)։ Վերցված է 2020-04-30 
  16. «[V Report] Roundup of BTS, GOT7, WJSN’s V Live award party»։ The Korea Herald։ February 18, 2019։ Վերցված է July 18, 2019 
  17. Glasby Taylor (June 5, 2019)։ «The A-Z of K-pop: know your sasaengs from your monster rookies»։ The Guardian։ Վերցված է July 18, 2019 
  18. 18,0 18,1 «[V Report Plus] Vote for ‘Special Award’ winner via V app»։ The Korea Herald։ January 24, 2018։ Վերցված է July 18, 2019 
  19. Lee Ha-na (November 16, 2019)։ 방탄소년단·몬스타엑스, 2관왕 영예‥ITZY→CIX 루키 도약(종합)[V하트비트] [BTS, Monsta X, honors of two daesangs... ITZY → CIX Rookie Take Off (General) [V Heartbeat]]։ Newsen (կորեերեն)։ Վերցված է December 25, 2019 – via Naver 
  20. «홈 :: V LIVE Fansubs»։ subtitle.vlive.tv (ko-KR)։ Վերցված է 2018-04-26 
  21. «NOTICE :: V LIVE Fansubs»։ subtitle.vlive.tv (ko-KR)։ Վերցված է 2018-04-26 
  22. «NOTICE :: V LIVE Fansubs»։ subtitle.vlive.tv (ko-KR)։ Վերցված է 2018-04-26 
  23. «[V LIVE] Run BTS! 2018 - EP.50» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-28 
  24. «Vlive.tv Traffic, Demographics and Competitors - Alexa»։ www.alexa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  25. «V Live V Heartbeat Opening Show With WINNER» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-08