Monsta X

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Monsta X
2017 Dream Concert in Pyeongchang
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 몬스타엑스
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2015 (2015)–այժմ (այժմ)
ԼեյբլStarship Entertainment
Պարգևներ
Կայքmonstax-e.com
Անդամներ
Շյո Նու
Վոն Հո
Մին Հյոկ
Կի Հյոն
Հյոնգ Վոն
Ջու Հոն
I.M
 Monsta X Վիքիպահեստում

Monsta X (հանգըլ՝ 몬스타엑스, կորեերենի նոր ռոմանականացում՝ Մոնսըթա Էքս), հարավկորեական հիփ-հոփ բոյ-բենդ, կազմված 7 տղաներից։ Ստեղծվել է 2015 թվականի սկզբին «Starship Entertainment»-ի կողմից՝ «NO.MERCY» գոյատևման շոուի արդյունքներով։ Խմբի անվանումը նշանակում է «Հրեշներ, որոնք կնվաճեն քեյ փոփ բեմը», ինչպես նաև գոյություն ունի ևս մեկ նշանակություն. «Իմ աստղ»՝ «Mon»- իմ և «Star»- աստղ բառերից, իսկ «X»- նշանակում է անհայտություն, անսահման ներուժ։ Խմբի պաշտոնական առաջնելույթը կայացել է 2015 թվականի մայիսի 14-ին, «Trespass» մինի-ալբոմով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ առաջնելույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե բոլոր փորձաշրջան անցնող մասնակիցները ընտրված են եղել «Starship Audition» լսումների միջոցով, որոնք «Starship Entertainment»-ը կազմակերպել է Հարավային Կորեայի բազմաթիվ քաղաքներում։

Շյո Նուն մինչև «Starship Ent.»-ում փորձաշրջան անցնող դառնալը, երկար ժամանակ եղել է թրեյնի «JYP Entertainment»-ում, 2009 թվականի լսումների ժամանակ զբաղեցնելով առաջին տեղը[1], պետք է առաջնելույթ ունենար GOT7 խմբի մասնակիցներ՝ JB-ի և Jr-ի հետ, բայց անհայտ պատճառներով լքել է գործակալությունը։ 2011 թվականին կատարել է «Protect The Boss» դորամայի սաունդթրեքը՝ «Now we know why»: 2013 թվականին նկարահանվել է D-UNIT («Talk to my Face») խմբի տեսահոլովակում, ինչպես նաև եղել է հարավկորեական երգչուհի՝ Լի Հյորիի պարային խմբի մեջ, նրա «Bad Girls» սինգլի պրոմոշրջագայության ժամանակ[2]։

Ջու Հոնը 7 տարի շարունակ եղել է թրեյնի «Starship Entertainment»-ում։ 2012 թվականին նկարահանվել է C-REAL խմբի երկու տեսահոլովակներում՝ «Sorry but I» և «Joma Joma», մասնակցություն է ունեցել Mad Clown-ի «깽값 » երգի ձայնագրման մեջ։

Հյոնգ Վոնը մինչ փորձաշրջան անցնող դառնալը, երկար ժամանակ զբաղվել է մոդելային բիզնեսով, ինչպես նաև Սընգ Ռիի (BIGBANG) հետ սովորել է պարային ակադեմիայում։

Վոն Հոն եղել է հանրաճանաչ ուլզզանգ-մոդել[3], աշխատել է «Big Pai» և «Bubble Style» բրենդների հետ, նկարահանվել է «Ulzzang Shidae» շոուում[4], եղել է Sistar-ի պարային խմբի մեջ և «Starship Entertainment»-ի նախկին փորձնակ՝ Փաք Սունհոի հետ նկարահանվել է «Ժառանգները» դորամայի կրկնօրինակման մեջ։

Կի Հյոնը «Alpha Music»-ում անցել է լսումների փուլը[5] և ելույթ է ունեցել տարբեր երաժշտական փառատոններում։

Մին Հյոկը նկարահանվել է «PLAY PASTAR 6»-ում[6]։

I.M-ը մինչև No.Mercy շոուում հայտնվելը եղել է «Nu'Bility» խմբի մասնակիցը, խմբից հեռացել է 2014 թվականի հունիսի 1-ին։ Խմբի առաջնելույթը այդպես էլ տեղի չի ունեցել։ Փորձաշրջան անցնող դառնալու սկզբնական շրջանում ելույթ է ունեցել «Starship X»-ի ընտանեկան համերգին։

Մինչ «No.Mercy» շոուն, «Starship Entertainment»-ում կար մի խումբ՝ «NuBoyz», կազմված չորս մասնակիցներից՝ երկու վոկալիստ՝ Շյո Նուն և Վոն Հոն (ներկայանում էր Շինո կեղծանունով) և երկու ռեփեր՝ Ջու Հոն և Գան։ 2014 թվականի հոկտեմբերին նրանք թողարկել են իրենց առաջին միքսթեյփը, որի մեջ ներառվում էր 5 երգ և ելույթ են ունեցել «Starship X»-ի միջոցառումների ժամանակ, այդ պատճառով էլ շատերը զարմացել էին, թե ինչու արդեն իսկ ձևավորված խումբը գոյատևման համար պետք է մրցակցի ընկերության մյուս փորձաշրջան անցնողների հետ։ Պատճառները չեն նշվել և «NuBoyz» խմբից երեք տղաներ ընդգրկվել են Monsta X-ի կազմի մեջ, խմբի անկման մասին նույնպես հայտարարություն չի եղել։

Շոու No.Mercy[խմբագրել | խմբագրել կոդը]

Monsta X խումբը կազմավորվել է «No.Mercy» գոյատևման շոուի ընթացքում[7], որի ժամանակ «Starship Entertainment»-ը, որը ներկայացնում է այնպիսի արտիստների, ինչպիսիք են ՝ SISTAR-ը, Boyfriend-ը, UNIQ-ը (Յու Սըն Վու, Մեդ Քլոուն, Ջունգգիգո, Ջույոնգ) միավորել է իր ուժերը «Mnet»[8] և «1theK»[9] հեռուստատեսությունների հետ, տղաների նոր հիփ-հոփ խումբ ձևավորելու համար[10]։

Շոուն անցկացվել է այնպիսի արտիստների համագործակցությամբ, ինչպիսիք են՝ Rhymer-ը, San E-ն, Giriboy-ին և Vasco-ն, և իրենից ներկայացնում էր գործակալության 12 փորձաշրջան անցնողների ունակությունների ճշգրտում՝ տարբեր համատեղ ելույթների միջոցով[11]։ «No Mercy» շոուին զուգահեռ ստեղծվեց «Deokspatch» շոուն՝ «1theK» հեռուստատեսության կողմից, որի ժամանակ հանդիստաեսը կարող էր ավելի մոտիկից ծանոթանալ փորձաշրջան անցնողների հետ։ Դրվագների թողարկումը սկսվել և ավարտվել է շոուի հիմնական դրվագներից մեկ շաբաթ ավելի ուշ։ No Mercy-ն սկսվել է 12 փորձաշրջան անցնողների մասնակցությամբ, որոնք զբաղեցրել էին 1-12 հորիզոնականները, կախված իրենց աշխատանքից և ժյուրիի գնահատականներից։ Յուրաքանչյուր ելույթից հետո, շաբաթը մեկ անգամ, փորձաշրջան անցնողները, որոնք ցուցաբերել էին ցածր արդյունք, դուրս էին մնում շոուից։ Եզրափակիչ դրվագում, որը եթեր հեռարձակվեց փետրվարի 11-ին, հայտարարվեցին նոր խմբի 7 մասնակիցները, ներառյալ նոր փորձաշրջան անցնողը, ով միացել էր շոուին ավելի ուշ, քան մնացած բոլորը։ Monsta X-ի վերջնական կազմի մեջ ընդգրկվեցին Ջու Հոնը, Շյո Նուն, Կի Հյոնը, Վոն Հոն, Հյուն Վոն, I.M-ը և Մին Հյոկը[12]։

Ընդհանուր առմամբ, խումբը հետաքրքրություն է ունեցել դեռ առաջնելույթից առաջ, «No.Mercy» շոուում մասնակիցների թողարկած սինգլների և նրանց սոլո գործունեության շնորհիվ։ Այդ սինգլներից էր «Coach Me» երգը, որը թողարկվել է 2015 թվականի հունվարի 2-ին՝ San E-ի, Հյորինի (SISTAR) և Ջու Հոնի մասնակցությամբ[13]։

2015 թվականի հունվարի 15-ին թողարկվեց «Pillow» սինգլը՝ Սոյուի (SISTAR), Giriboy-ի և Կի Հյոնի կատարմամբ[14]։

2015 թվականի փետրվարի 4-ին, Ջու Հոնը, Կի Հյոնը, Վոն Հոն, I.M-ը և Սոկվոնը Giriboy-ի, MadClown-ի և Ջույունգի հետ համատեղ թողարկեցին «0 (YOUNG)» սինգլը[15]։

2015 թվականի փետրվարի 12-ին թողարկվեց «Interstellar» սինգլը[16], որի ձայնագրման մեջ իրենց մասնակցությունն են ունեցել I.M-ը, Ջու Հոնը, Հյուն Վոնը և Yella Diamond-ը։

2015 թվականի փետրվարի 26-ին թողարկվեց ևս մեկ սինգլ՝ «Hieut»[17], Շյո Նուի, Մին Հյոկի, Հյու Վոնի, Գանի, Յունոի ինչպես նաև Nochang-ի, Vasco-ի, Junggigo-ի կատարմամբ։

Մարտի 15-ին Հյուն Վոնը՝ Grace Shin-ի հետ, ելույթ ունեցավ «KPop Star 4»-ում։

Ապրիլի 27-ին I.M-ը՝ Քիսումի, Լիլչամի, Ջեյսի («Unpretty Rapstar» շոուի մասնակիցները) և Բորաի (SISTAR) հետ համատեղ, ներկայացրել է «Feedback» երգի տեսահոլովակը[18], Adoonga բեմական անունով։

Ապրիլի 28-ին Ջու Հոնը ներկայացրեց իր առաջին երգը՝ «No No», «Middle Finger» («JUNG JI») միքսթեյփից[19], այդ երգի կատարման մեջ մասնակցություն է ունեցել ռեփեր BlackNut-ը՝ «JustMusic Entertainment»-ից։

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Ջու Հոնը կմիանա «Show Me the Money 4»-ի մասնակիցներին[20]։

Ինչպես նաև, առաջնելույթից առաջ, Կի Հյոնը և Ջու Հոնը կատարել են «Orange Marmalade» դորամայի սաունդթրեքը՝ «Attracted Woman»[21](«끌리는 여자»)։

2015 թվականի ապրիլի 30-ից, «Starship Entertainment»-ը, ամեն օր, մասնակիցների մասնակցությամբ սկսեց թողարկել առաջնելույթային անհատական թեյզերները[22]։ Առաջին թեյզերը եղել է Ջու Հոնի մասնակցությամբ, այնուհետև Կի Հյոնի, Մին Հյոկի, Հյուն Վոնի, Վոն Հոյի, Շյո Նուի և մայիսի 6-ին թողարկվեց վերջին թեյզերը Այեմի մասնակցությամբ։

Առաջնելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի պաշտոնական առաջնելույթը կայացել է 2015 թվականի մայիսի 14-ին, «Trespass» («무단 침입») մինի-ալբոմի թողարկմամբ։ Նույն օրը թողարկվել է գլխավոր «Trespass» երգի տեսահոլովակն[23] ու անց է կացվել ելույթ «M!Countdown» շոուի բեմում։ Առաջնելույթից մեկ օր անց խումբը անց է կացնում իր առաջին շոուքեյսը «MelOn Premiere» անունով և այնտեղ ներկայացնում երկու երգ՝ «No Exit» և «Trespass»:

2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«KCON 2015»-ի բեմում ելույթի ժամանակ

«Trespass»-ի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտային ալբոմի թողարկմամբ խումբը սկսում է վարել ակտիվ պրոմոշրջագայություն ռադիոներում, տարբեր երաժշտական և ժամանցային հաղորդումներում։

Մայիսի 20-ին թողարկվում է հատուկ տեսահոլովակ «Trespass» երգի համար (Prison Break տարբերակ), իսկ մայիսի 31-ին «Honestly» երգի հատուկ տեսահոլովակը։

«Trespass»-ի պրոմոշրջագայությանը զուգահեռ 1theK-ը սկսում է «Deokspatch» շոուի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, սակայն ժամանակից շուտ այն վերանվանվում է «Deokspatch X»[24] և այս անգամ այնտեղ նկարահանվում են միայն խմբի անդամները։

Հունիսի 15-ին «Starship Entertainment»-ը հայտարարում է, որ Monsta X-ը ելույթ է ունենալու ԱՄՆ-ում կայացող մեծամասշտաբ համերգին՝ «KCON 2015», որն անց է կացվելու Լոս Անջելեսում։

Հունիսի 22-ին Վոն Հոն ու Շյո Նուն մասնակցություն են ունենում SISTAR խմբի «Shake it» երգի տեսահոլովակի նկարահանումներին։

Հուլիսին սկսվում է «SMTM4» հաղորդման հեռարձակումը, որտեղ մասնակցում է Ջու Հոնը։ Նա նկարահանվում է 4 դրվագներում։

Հուլիսի 15-ին Monsta X-ը վերադառնում է բեմ, որպեսզի շարունակի «Honestly» երգի պրոմոշրջագայությունը։

Հուլիսի 16-ին Ջու Հոնն ու Mad Clown-ը թողարկում են «Get Low» թրեքի տեսահոլովակը։

Հուլիսի 29-ին Կի Հյոնը մասնակցում է Յու Սընգ Ուի «Youre beautiful» տեսահոլովակի նկարահանումներին, իսկ հուլիսի 31-ին թողարկվում է տեսահոլովակի ակուստիկ տարբերակը։

Օգոստոսի 1-ին Monsta X-ը ելույթ է ունենում «KCON 2015»-ի ժամանակ և ունենում համատեղ ելույթ GOT7 խմբի հետ, որը ունենում է շատ դրական արձագանքներ։

«Rush»-ի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճաժամկետ դադարից հետո «Starship Entertainment»-ը հայտարարում է սեպտեմբերին կայանալիք Monsta X-ի վերադարձի մասին[25] և օգոստոսի 25-ից մինչև օգոստոսի 30-ը թողարկվում են թեյզեր լուսանկարներ։ Առաջին թեյզեր լուսանկարը Այ Էմինն էր, հետո թողարկվեցին Կի Հյոնի, Վոն Հոյի, Շյո Նուի, Հյոնգ Վոնի, Մին Հյոկի և վերջում Ջու Հոնի լուսանկարները։ Vapp-ում հեռարձակման ժամանակ, օգոստոսի 30-ին Monsta X-ը բացահայտում է նոր մինի-ալբոմի անվանումն ու հայտնում ռելիզի ճշգրիտ օրը։ Սեպտեմբերի 7-ին խումբը վերադառնում է բեմ, թողարկելով իր երկրորդ մինի ալբոմը «Rush» անունով և նույնանուն գլխավոր երգով։ Նույն օրը նրանք անց են կանցնում քամբեք-շոուքեյս «MelOn Premiere»-ում։ «Rush» ալբոմը թողարկվում է երկու տարբերակներով՝ «Official ver.» և «Secret ver.»: Սեպտեմբերի 12-ին թողարկվում է երգի պարային տարբերակի տեսահոլովակը։ Սեպտեմբերի 19-ին խումբը թողարկում է «Amen» երգի հատուկ տեսահոլովակը։ Սեպտեմբերի 26-ին Monsta X-ը հայտնում է, որ իր ֆանդոմի պաշտոնական անունն է «Monbebe» (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «իմ փոքրիկ»)։

«Hero»-ի ժամակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rush» ալբոմի պրոմոշրջագայության ավարտով՝ հոկտեմբերի 1-ին, Monsta X-ը թողարկում է երկրորդ մինի ալբոմից շատ հայտնի դարձած երգերից մեկի՝ «Hero» երգի տեսահոլովակի հատուկ տարբերակը և հոկտեմբերի 14-ին հայտարարում են այդ երգով պրոմոշրջագայության շարունակությունը։ Հոկտեմբերի 15-ից սկսած «Starship Entertainment»-ը ամեն շաբաթ թողարկում է յուրաքանչյուր անդամի երկու կոնցեպտային լուսանկար։ Առաջինը Կի Հյոնն էր, այնուհետև Մին Հյոկը, I.M-ը, Վոն Հոն, Հյոնգ Վոնը, Ջու Հոնը և Շյո Նուն։ Հոկտեմբերի 22-ին թողարկվում է «Rush» ալբոմի թվային տարբերակը, որի մեջ ներառվում է «Hero» երգի նոր տարբերակը, որի երաժշտական փոփոխություններին զուգահեռ, խումբը փոփոխում է նաև խորեոգրաֆիան ելույթների համար, ինչպես նաև վերադառնում է նոր կոնցեպտով, որը էապես տարբերվում էր առաջին մինի ալբոմի կոնցեպտից։

2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Monsta X-ը պետք է ելույթ ունենա KCON 2016-ի բեմում, որը անց է կացվելու Լոս Անջելեսում օգոստոսի 1-ին, Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) մարտի 25-ին և Չիբայում (Ճապոնիա) ապրիլի 9-ին[26][27]։

2016 թվականի մայիսի 18-ին խումբը թողարկում է իր երրորդ մինի ալբոմը «The Clan Part. 1 Lost» անունով, որի գլխավոր երգը «All in»-ը[28]։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական անուն Իրական անուն Ծննդյան ամսաթիվ Տեղը խմբում
Ռոմանականացում Հայերեն Հանգըլ Ռոմանականացում Հայերեն Հանգըլ
Shownoo Շյո Նու 셔누 Son Hyun Woo Սոն Հյոն Ու 손현우 18.06.1992 Ավագ, առաջնորդող վոկալիստ, հիմնական պարող
Wonho Վոն Հո 원호 Shin Ho Seok Շին Հո Սոկ 신호석 01.03.1993 Վոկալիստ, պարող, վիզուալ
Minhyuk Մին Հյոկ 민혁 Lee Min Hyuk Լի Մին Հյոկ 이민혁 03.11.1993 Վոկալիստ, տրամադրություն ապահովող, վիզուալ
Kihyun Կի Հյոն 기현 Yoo Ki Hyun Յու Կի Հյոն 유기현 22.11.1993 Գլխավոր վոկալիստ
Hyungwon Հյոնգ Վոն 형원 Chae Hyung Won Չհվե Հյոնգ Վոն 채형원 15.01.1994 Գլխավոր պարող, վոկալիստ, խմբի դեմք
Jooheon Ջու Հոն 주헌 Lee Joo Heon Լի Ջու Հոն 이주헌 06.10.1994 Գլխավոր ռեփեր, լիրիկ
I.M Այ Էմ 아이엠 Im Chang Kyun Իմ Չանգ Կյուն 임창균 26.01.1996 Ռեփեր, լիրիկ, մակնե

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Թրեքների ցանկ Ամենաբարձր հորիզոնականը
հիթ-շքերթներում
Վաճառք
KOR
[29]
Trespass
  • Թողարկում։ Մայիսի 14, 2015
  • Լեյբլ։ Starship Entertainment, LOEN Entertainment
  • Ձևաչափ։ CD, թվային ներբեռնում

Թրեքների ցանկ

  1. 무단침입 (Trespass)
  2. 출구는 없어 (No Exit)
  3. One Love
  4. 솔직히 말할까 (Honestly)
    (Sistar-ի Դասոմի հետ)
  5. 훔쳐 (Steal Your Heart)
  6. Blue Moon
  7. 인터스텔라 (Interstellar)
    (Yella Diamond-ի հետ և պարը Ջու Հոնի, Հյոնգ Վոնի և I.M-ի)
5
Rush
  • Թողարկում։ Սեպտեմբերի 7, 2015
  • Լեյբլ։ Starship Entertainment, LOEN Entertainment
  • Ձևաչափ։ CD, թվային ներբեռնում

Թրեքների ցանկ

  1. 신속히 (Rush)
  2. Hero
  3. Perfect Girl
  4. Amen
  5. 삐뚤어질래 (Gone Bad)
  6. Broken Heart
3
The Clan, Pt. 1 – Lost
  • Թողարկում։ Մայիսի 18, 2016
  • Լեյբլ։ Starship Entertainment, LOEN Entertainment
  • Ձևաչափ։ CD, թվային ներբեռնում

Թրեքների ցանկ

  1. Ex Girl
    (Mamamoo խմբի Հվիինի հետ)
  2. 걸어 (All In)
  3. 네게만 집착해 (Focus on Me)
  4. 백설탕 (White Sugar)
  5. 반칙이야 (That's Cheating)
  6. Because of U
-
  • KOR: -

Կոլաբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Կատարող
2014 깽값 Mad Clown (Ջու Հոնի հետ)
2015 Coach Me Հյորին և San E (Ջու Հոնի հետ)
Pillow Սոյու և Giriboy (Կի Հյոնի հետ)
0 (Young) Giriboy, Mad Clown և Ջու Յոնգ (No.Mercy-ի Վոն Հոյի, Կի Հյոնի, Ջու Հոնի, Սոկ Վոնի և I.M-ի հետ)
Hieut Jungigo, Vasco և Nochang (No.Mercy-ի Շյո Նուի, Մին Հյոկի, #Gun-ի, Յուն Հոյի և Հյոնգ Վոնի հետ)
Interstellar Ջու Հոն, Հյոնգ Վոն և I.M (Yella Diamond-ի հետ)
Feedback Բորա (Sistar), Kisum, LilCham, Jace, Adoonga (I.M)
Bad X J’Kyun (Lucky J) (Ջու Հոնի և Konsoul-ի հետ)
Get Low Mad Clown և Ջու Հոն
Softly Starship Planet

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Երգ Արտիստ
2011 «Protect the Boss» OST Now I Know Շյո Նու
2015 «Orange Marmalade» OST Attracted Woman Ջու Հոն և Կի Հյոն
2015 «Mask» OST A Similar Junggigo և Ջու Հոն
2015 «She Was Pretty» OST One More Step[32] Կի Հյոն
2016 «Good Night, Teacher» OST My Love Monsta X

Joohyun 1st Mixtape «Middle Finger» («JUNG JI»)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Կատարող
2015 No No Ջու Հոն և BlackNut
Stay Strong Ջու Հոն և Flowsik
Flower Cafe Ջու Հոն, I.M, Sam Ock
Rappin Ջու Հոն

NuBoyz «1st Mixtape»[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում
2014 우리가NEW구게
깽값
Spotlight
S.O.S
Problems

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ MV
14.05.2015 Trespass[33]
20.05.2015 Trespass (Prison Break տարբերակ)[34]
31.05.2015 Honestly (Հատուկ տեսահոլովակ)[35]
07.09.2015 Rush[36]
12.09.2015 Rush (Պարային տարբերակ)[37]
19.09.2015 Amen (Հատուկ տեսահոլովակ)[38]
01.10.2015 Hero (Rooftop ver.)[39]
17.05.2016 Ամբողջ խումբը

Կոլաբներ և մենակատարային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Տեսահոլովակ Արտիստ
02.01.2015 Coach Me[40] San E, Հյորին, Ջու Հոն
15.01.2015 Pillow[41] Սոյու, Giriboy, Կի Հյոն
04.02.2015 0 (YOUNG)[42] Giriboy, Mad Clown, Jooyoung (NO.MERCY-ի Ջու Հոյի, I.M-ի, Կի Հյոնի, Վոն Հոյի և Սեկ վոնի հետ)
12.02.2015 Interstellar[43] Ջու Հոն, Հյոնգ Վոն, I.M (Yella Diamond-ի հետ)
27.02.2015 Hieut[44] Nochang, Vasco, Junggigo (NO.MERCY-ի Շյո Նուի, Հյոնգ Վոնի, Մին Հյոկի, Յուն Հոյի և #Gun-ի հետ)
27.04.2015 Feedback[45] Kisum, LilCham, Jace, Բորա, Adoonga (I.M)
16.07.2015 Get Low[46] Mad Clown և Ջու Հոն
31.07.2015 You’re beautiful (acoustic ver.)[47] Յու Սընգ Ու, Ջոնգ Մին (Boyfriend), Կի Հյոն
02.12.2015 Softly[48] Starship Planet
10.11.2015 Flower Cafe[49] Ջու Հոն, I.M, Sam Ock
23.12.2015 Rappin[50] Ջու Հոն

Մասնակցությունն այլ արտիստների տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Տեսահոլովակ Արտիստ Անդամ
06.03.2012 Joma Joma[51] C-REAL Ջու Հոն
15.05.2012 Sorry But I[52] C-REAL Ջու Հոն
03.03.2013 Talk to my face[53] D-UNIT Շյո Նու
22.06.2015 Shake It[54] SISTAR Վոն Հո, Շյո Նու
29.07.2015 You’re beautiful[55] Yu Seung Woo Կի Հյոն
06.01.2016 You call it romance[56] K.will Հյոնգ Վոն

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Հեռուստաընկերություն Անդամ Դրվագ
2014 NO.MERCY Mnet Ամբողջ խումբը 1-10
Deokspatch 1theK Ամբողջ խումբը 1-10
2015 After School Club Arirang TV Ամբողջ խումբը 161, 177
4 Things Show Mnet Ամբողջ խումբը 17 (2-րդ եթերաշրջան)
Afreeca TV Afreeca TV Ամբողջ խումբը 1-3
Weekly Idol MBC Every1 Ամբողջ խումբը 200, 201, 216
Yaman TV Mnet Ամբողջ խումբը 19
SMTM4 Mnet Ջու Հոն 1-4
Hello Counselor KBS2 Ջու Հոն 242
Naver Starcast Naver TV Cast I.M, Կի Հյոն
The ICON tv The ICON tv Ջու Հոն
Cool Kiz On the Block KBS2 Շյո Նու 114
Radio Star MBC Ջու Հոն 437
EYEDOLLS 5DUCKS Ամբողջ խումբը 1-4
K-POP STAR 4 SBS Հյոնգ Վոն 4-րդ եթերաշրջան
1 VS 100 KBS2 Հյոնգ Վոն, I.M
Today′s Room PlayMnet Ամբողջ խումբը 7
Meet & Greet M-wave Ամբողջ խումբը
ISAC MBC Ամբողջ խումբը
Idol Futsal Championship MBC Ջու Հոն, Հյոնգ Վոն
The Qmentary 1theK Ամբողջ խումբը
DeokspatchX 1theK Ամբողջ խումբը 1-10
DeokspatchX² 1theK Ամբողջ խումբը 1-8
Monsta X-File (V app) Naver Ամբողջ խումբը
MV Bank Stardust 2 KBS2 Կի Հյոն
2015-2016 King of masked singer MBC Կի Հյոն
Monsta X Right Now Mnet Ամբողջ խումբը 6

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Հեռուստաալիք Անդամ Ծնթ.
2015 Dorama «Producer» KBS2 Ամբողջ խումբը Կամեո
2015 Web Drama «High End Crush» Sohu Ամբողջ խումբը
2016 Վեբ դրամա «Good Night, Teacher / Hello Mr. Right» iQIYI Ամբողջ խումբը

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Melon Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

[57]

Թվական Անվանակարգ Արդյունք
2015 Best New Rookie Group Առաջադրված
1theK Performance Award Հաղթանակ

Mnet Asian Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2015 Best New Male Artist Առաջադրված
Artist of the Year Առաջադրված
Next Generation Asian Artist Հաղթանակ

Seoul Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2016 Rookie of the year Առաջադրված
Best Male Dance Performance Հաղթանակ

Golden Disk Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2015 New Artist Award Առաջադրված
Next Generation Artist Հաղթանակ

Simply K-pop[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2015 Best Rising Star Boy Group Հաղթանակ

Daum Fancafe Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանակարգ Արդյունք
2015 Rising Star Award Հաղթանակ

Երաժշտական հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ամսաթիվ Շոու Երգ Արդյունք
2015 Հունիսի 2 The Show Trespass 2-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 15 The Show Rush 3-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 18 Music Bank Rush 3-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 22 The Show Rush 4-րդ հորիզոնական
Սեպտեմբերի 27 The Show Hero 5-րդ հորիզոնական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Predebut Շյո Նու». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «Lee Hyori - Bad Girls @SBS Inkigayo». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Shin Hoseok predebut». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «Wonho predebut Ulzzang Shidae». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. «Monsta X's Կի Հյոն predebut». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «Minhyuk predebut PLAY PASTAR 6». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «엠넷 TV». Mnet. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. «Mnet (K-Pop)». YouTube. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «1theK (원더케이)». YouTube. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. «Mnet and Starship to Launch Survival Program 'No Mercy' to Debut New Hip-Hop Boy Group». www.mnetamerica.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «New Artist NO.MERCY intro». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. «"NO. MERCY" Survivors to Debut as MONSTA X This Year». Soompi. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. «Coach Me Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. «Pillow Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  15. «0 (YOUNG) Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. «Interstellar Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Hieut Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. «Feedback Official MV (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  19. «Ջու Հոն feat. BlackNut - No no (starshipTV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. խումբըkpop.com/article/2015/04/monsta-xs-Ջու Հոն-reported-to-also-join-show-me-the-money-4-lineup-releases-mixtape «MONSTA X's Ջու Հոն reported to also join 'Show Me the Money 4'». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  21. «곡 정보>멜론». www.melon.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  22. խումբըkpop.com/article/2015/05/monsta-x-releases-group-teaser-photos-and-remaining-individual-images-for-their-upcoming-debut «Individual debut teasers Trespass». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  23. «MONSTA X Drops Debut Album and Edgy "Trespass" MV». Soompi. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  24. «DeokspatchX». www.youtube.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  25. «MONSTA X Returns With "Rush" Second Mini Album». Soompi. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  26. «KCON 2016 Abu Dhabi Sells Out First Round of Concert Tickets». mwave.interest.me. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  27. orionight. «MONSTA X, TWICE, 2PM, Block B and More Join KCON Japan Line Up». Soompi. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  28. ehk38. «Watch: MONSTA X Goes "All In" For Their Comeback MV». Soompi. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  29. Gaon Weekly Album Chart
  30. Total sales for Trespass:
  31. Total sales for Rush:
  32. խումբըkpop.com/article/2015/10/monsta-xs-Կի Հյոն-takes-one-more-step-in-mv-for-she-was-pretty-ost «MONSTA X Կի Հյոն 'One More Step' MV for 'She Was Pretty' OST». {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  33. «Monsta X - Trespass (Official MV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  34. «Monsta X - Trespass (ver.Prison Break)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  35. «Monsta X - Honestly (Special Clip)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  36. «Monsta X - Rush (Official MV)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  37. «Monsta X - Rush (Performance ver.)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  38. «Monsta X - Amen (Special Clip)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  39. «Monsta X - Hero (Rooftop ver.)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  40. «San E, Hyolyn, Jooheon - Coach Me». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  41. «Soyou, Giriboy, Kihyun - Pillow». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  42. «Giriboy, Mad Clown, Jooyoung - 0 (YOUNG) (Feat. NO.MERCY)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  43. «Jooheon, Hyungwon, I.M (feat. Yella Diamond) - Interstellar». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  44. «Nochang, Junggigo, Vasco - Hieut (Feat. NO.MERCY)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  45. «Kisum, LilCham, Jace, Bora, Adoonga (I.M) - Feedback». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  46. «Mad Clown & Jooheon - Get Low». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  47. «Yu Seung Woo, Jeongmin (Boyfriend), Kihyun - You're beautiful (acoustic ver.)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  48. «Starship Planet - Softly». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  49. «Jooheon - Flower Cafe Feat. Sam Ock, I.M (Prod. by A June & J Beat)». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  50. «Jooheon - Rappin». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  51. «C-REAL - Joma Joma». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  52. «C-REAL - Sorry But I». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  53. «D-UNIT - Talk to my face». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  54. «SISTAR - Shake It». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  55. «Yu Seung Woo - You're beautiful». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  56. starshipTV (2016 թ․ հունվարի 5). «[MV] 케이윌(K.will)_니가 하면 로맨스(You call it romance) (feat. 다비치 Davichi)». Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  57. «MelOn Music Awards». awards.melon.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]