Jump to content

T-ara (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
T-ara
Ժանրերսինթիփոփ, քեյ փոփ և էլեկտրոփոփ
Գործունեություն2009
ԼեյբլDingo?
 T-ara Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

T-ara (կորեերեն՝ 티아라, ճապ.՝ ティアラ), հարավկորեական երաժշտական խումբ՝ բաղկացած միայն աղջիկներից[1][2]։ Խմբի դեբյուտը կայացել է 2009 թվականին՝ Core Contents Media լեյբլով[3]։

Նախքան դեբյուտը խումբը հայտնի էր «Super Rookies» անունով։ Ամենասկզբում խումբը բաղկացած էր հինգ հոգուց՝ Jiae (Ջիե), Jiwon (Ջիվոն), Eunjung (Ընչժոն), Hyomin (Հյոմին) և Jiyeon (Ջիյոն)[4]։

2009 թվականի ապրիլին նրանք թողարկեցին իրենց առաջին երգը՝ «Joheun Saram» (좋은 사람, «Good Person»)[5]: Այն թողարկվեց որպես սաունդթրեք կորեական «Cinderella Man» դրամայում հնչելու համար[6]։ 2009 թվականի հուլիսին Ջիեի և Ջիվոնի խմբից գնալուց հետո T-ara խմբում իրենց դեբյուտն արեցին Boram (Բորամ), Soyeon (Սոյոն) և Qri (Քրայ) նոր անդամները[7]։ Նրանց դեբյուտային ալբոմը դարձավ «Absolute First Album»[8], որը լույս ընծայվեց 2009 թվականի նոյեմբերի 27-ին։ Այդ ալբոմի մեջ ներառված էին այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Geojitmal (Lies)», «TTL (Time to Love)», «TTL Listen 2», «Bo Peep Bo Peep», «Cheoeum Cheoreom (Like the first time)» և «Neo Ttaemune Michyeo (I Go Crazy Because of You)[9]։ Հաջորդ ալբոմը՝ «Temptastic»[10] (2010), ներառում էր թվով հինգ սինգլ, որոնց թվում էին՝ «Wae Ireoni (Why Are You Being Like This?)» և «Yayaya»: Վեց ամիս հետո խումբը թողարկեց իր երրորդ ալբոմը՝ «Black Eyes» (2011), որում ներառվեց երեք հիթ՝ «Cry Cry», «Uri Saranghaetjanha (We were in love)» և «Lovey-Dovey»։ Գլխավոր սինգլը՝ «Cry Cry»-ը, խմբին բերեց առաջին հորզոնական Billboard Korea K-Pop Hot 100 մրցույթում։

2011 թվականին T-ara խումբը $ 4,3 միլիոն արժողությամբ պայմանագիր կնքեց J-ROCK ընկերության հետ՝ ճապոնական դեբյուտի նպատակով։ Նրանց լեյբլը դարձավ EMI Music Japan-ը[11]։ Առաջին սինգլը «Bo Peep Bo Peep» հիթի ռեմեյքն էր[12]։ Երգը դարձավ առաջինը «Oricon» չարթում՝ 49,712 վաճառված օրինակով։ 2012 թվականին խումբը թողարկում է ճապոնական անդրանիկ ալբոմը՝ «Jewelry Box»[13], որը գրավեց երկրորդ հորիզոնականը «Oricon» չարթում։ 2010 թվականին խմբին միացավ՝ Hwayoung (Հվայոն)[14][15], 2012 թվականի հունիսին՝ Areum (Արըմ)[16] և 2012 թվականի դեկտեմբերին պետք է միանար Դենին (չնայած որ ցայսօր էլ չի միացել)։ Հվայոնը խումբը լքեց 2012 թվականի սկանդալից հետո։ 2013 թվականի հուլիսի սկզբին խումբը լքեց Արըմը՝ մեկնաբանելով, որ ուզում է միայնակ հանդես գալ։ Դրանից հետո խումբը կրկին մնաց այն կազմով, ինչ ձևավորվել էր 2009 թվականին։

Խմբի փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում T-ara խումբն ուներ հինգ անդամ, սակայն Ջիվոնի և Ջիեի հեռանալով նրանց փոխարեն ավելացան երեք աղջիկ՝ Բորամը, Կյուրին, և Սոյոնը։ Ավելի ուշ խմբին միացաավ Հվայոնը, որպես ռեփեր (այսինքն խմբի անդամների քանակը հասավ յոթի)։ 2012 թվականին «Day By Day» ալբոմը թողարկելուց հետո խմբին միացավ Արըմը, ինչպես նաև հայտարարվեց, որը շուտով կմիանա Դենին։ 2012 թվականին օգոստոսին Հվայոնը հեռացավ խմբից։ 2013 թվականին հուլիսին Արըմը որոշեց անհատական գործունեություն ծավալել։ Դրանից հետո «Core Contents» հայտարարեց, որ խումբը վերադառնում է 2009 թվականի կազմին։

  • Քրայ (Qri, իսկական անունը Լի Ջին Հյոն (կորեերեն՝ 이지현), ծնվել է 1986 թվականին դեկտեմբերի 12-ին Կոյանում) - սուբ-ոկալիստ, առաջնորդ։
  • Ընչժոն (Eunjung, իսկական անունը Համ Ըն Ջոն (կորեերեն՝ 함은정), ծնվել է 1988 թվականին դեկտեմբերի 12-ին Սեուլում) - գլխավոր վոկալիստ, առաջատար ռեփեր և գլխավոր պարող։
  • Հյոմին (Hyomin, իսկական անունը Պակ Սոն Յոն (կորեերեն՝ 박선영), ծնվել է 1989 թվականի մարտի 30-ին Բուսանում) - առաջատար վոկալիստ, գլխավոր պարող, գլխավոր ռեփեր։
  • Ջիեն (Jiyeon, իսկական անունը Պակ Ջին Յոն (կորեերեն՝ 박지연), ծնվել է 1993 թվականի հունիսի 7-ին Սեուլում) - գլխավոր պարող, վոկալիստ, մակնե, խմբի դեմքը։

Նախկին մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջիե (Jiae, իսկական անունը Լի Ջի ե (կորեերեն՝ 이지애), ծնվել է 1987 թվականի օգոստոսի 6-ին) - առաջնորդ, գլխավոր վոկալիստ։
  • Ջիվոն (Jiwon, իսկական անունը Յան ՋԻ Վոն (կորեերեն՝ 양지원), ծնվել է 1988 թվականի ապրիլի 5-ին) - վոկալիստ։
  • Հվայոն (Hwayoung, իսկական անունը Րու Հվան Յոն (կորեերեն՝ 류화영, ծնվել է 1993 թվականի ապրիլի 22-ին ) - ռեփեր։
  • Արըմ (Areum, իսկական անունը Լի Ա Րըմ (Կոր. 리아름, ծնվել է 1994 թվականի ապրիլի 19-ին ) - վոկալիստ, ռեփեր, մակնե։
  • Դենի (Dani, իսկական անունը Կիմ Դե Նի (կորեերեն՝ 김다니), ծնվել է 1999 թվականի դեկտեմբերի 23-ին Սեուլում) - ռեփեր
  • Բորամ (Boram, իսկական անունը Չոն Բո Րամ (Կոր. 전보람), ծնվել է 1986 թվականի մարտի 22-ին Սեուլում) - վիցե-վոկալիստ, սուբ-ռեփեր։
  • Սոյոն (Soyeon, իսկական անունը Պակ Ին Չժոն (Կոր. 박인정), ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 5-ին Անյանում) - գլխավոր վոկալիստ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Absolute First Album (2009)

Վերահրատարակված ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Breaking Heart (2010)
  • Temptastic (2010)
  • John Travolta Wannabe (2011)
  • Black Eyes (2011)
  • Day by Day (2012)

Վերահրատարակված EP

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Roly-Poly in Copacabana (2011) (John Travolta Wannabe)
  • Funky Town (2012) (Black Eyes)
  • Mirage (2012) (Day By Day)
  • Good Person (2009)
  • SeeYa & Davichi & T-ara (Ji Yeon) - Women’s Generation (2009)
  • Wanna Play (2009)
  • Lies (2009)
  • T-ara with Supernova - TTL (Time to love) (2009)
  • Hwang Jung Eum - N-Time (Ft. T-ara) (2009)
  • T-ara & Supernova - TTL Listen.2 (2009)
  • Seeya, Davichi, T-ara - Wonder Woman (2010)
  • T-ara & Supernova - Time to Love 3 (2010)
  • We Are The One (2010)
  • T-ara & Yoon Si Yoon - Bubi Bubi (2010)
  • TWENTYth Urban (2010)
  • Little Apple (2014)
  • So crazy (2015)

Soyeon, Yangpa and Lee Boram — I Know (2012)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Number 9 (2013)
  • Do You Know Me? (2013)
  • Cry-Cry
  • Sugar Free (2014)

Ճապոնական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jewelry Box (2012)
  • Sexy Love (2012)
  • Bunny Style (Banisuta!) (2013)

Համերգային շրջագայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • T-ara Xmas Premium Live (2011)
  • T-ara Japan Tour 2012: Jewelry Box (2012)
  • T-ara «Sexy Love» Premium Live (2012)
  • T-ara Japan Tour 2013: Treasure Box (2013)
  • T-ara «My dear family» (2014)
  • T-ara Great China Tour (2015)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «T-ara Storms The K-pop Charts With Comeback Single, "No. 9"». Popdust (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. Herman, Tamar (2017 թ․ մայիսի 8). «T-ara Delays Album Release as Two Members Bow Out». Billboard. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. Jeon, Hyung-hwa (2009 թ․ հուլիսի 9). 티아라, 코어컨텐츠로 소속사 이전..양파와 한솥밥. StarNews (Korean). Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «화제의 그룹 `티아라`, 26일 얼굴 공개». Hankyung. 2009 թ․ ապրիլի 26. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «ĆźžĆśó, Ăš CF 3žď´ë °Ąąîżî °łˇąĆź ş¸Ŕĺ šŢžĆ». Bntnews.hankyung.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  6. «[포토엔]깜찍 발랄 티아라 지연, 상큼한 브이~». Newsen. 2009 թ․ ապրիլի 27. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «티아라 소연 "소녀시대는 과거일뿐, 선의의 경쟁 펼칠터"(단독 인터뷰)». Newsen. 2009 թ․ հուլիսի 5. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «티아라 'Bo Peep Bo Peep' 뮤비, 정지아 파격 노출 "클럽녀"로 활약!». JKSTARS.COM. 2009 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. (կոր.) '립싱크야? 더빙이야?' 티아라 데뷔무대 '혹평' (Is it Lipsynched? Is it Dubbing?" T-ara's Debut Receives "Harsh Criticism"). Segye. July 31, 2009. Retrieved August 3, 2009.
  10. «7인조 컴백 티아라, 문구류도 '대박났네' - 연예 - 스포츠서울닷컴». Sports Seoul. 2010 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  11. (կոր.) 티아라, 50억 근접 역대 최고가 전속계약..일본 J-ROCK과 47억 Newsen. September 7, 2011.
  12. «티아라, 타이틀곡은 '처음처럼' 활동은 '보핍보핍'». Sports Chosun. 2010 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «Oricon Style». Oricon.co.jp. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «T-ara Member's Firing Reveals Culture of Catfights». The Chosun Ilbo. 2012 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  15. Hong, Grace Danbi (2012 թ․ հուլիսի 30). «Netizen Dig Up 'Proof' of T-ara Members Bullying Hwa Young in the Past». enewsWorld. Mwave. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  16. «Core Contents Media explains Areum's solo prospects are different from Hwayoung's». allkpop.com. 2013 թ․ հուլիսի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «T-ara (խումբ)» հոդվածին։