Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Լի Դոնգ Ուկը իր դերասանական առաջնաելույթը կատարել է 1999 թվականին, և շարունակել է հայտնվել մի շարք հեռուստասերիալներում, մինչ «Իմ աղջիկը» ռոմանտիկ կատակերգական հեռուստասերիալում նկարահանվելը, որը նրան մեծ ճանաչում բերեց: Դրամատիկ սերիալը իր թողարկման ժամանակ դարձավ հիթ ինչպես երկրում, այնպես էլ ամբողջ Ասիայում, դարձնելով Լիին կորեական ալիքի աստղ: Այդ օրվանից նա նկարահանվել է «La Dolce Vita» (2008) հեռուստասերիալում,[1] «Գործընկեր» (2009) դատական դրամայում,[2][3] «Կնոջ բույրը» (2011) մելոդրամայում,[4]«Վայրի ռոմանտիկա» (2012) հեռուստասերիալում,[5][6]«The Fugitive of Joseon» (2013) պատմական թրիլերում, և վրեժի մասին պատմող «Հյուրանոցի թագավորը» (2014) դրամայում[7][8]։
2011 թվականի նոյեմբերին, Լին պայմանագիր է ստորագրել King Kong Entertainment տաղանդավոր գործակալության հետ, որը ղեկավարում է նաև այլ դերասանների, որոնցիցեն՝ Լի Քվանգ Սուն, Պակ Մին Յանգը, Լի Չունգ Ան և Կիմ Սուն Ան[9]։
2011 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի հունվարը Լին և կատակերգու դերասան Շին Դոնգ Յուպը զբաղեցրել են հաղորդավարների դերը «Strong Heart» հեռուստահաղորդումում[10][11][12][13][14][15]։ Լին նաև միացել է «Roommate» ռեալիթի շոուին, որը ցուցադրվել է 2014 թվականից մինչև 2015 թվականը[16][17]։
2016 թվականից մինչ 2017 թվականը, Լին նկարահանվել է Գոնգ Յուի հետ, Կիմ Յուն Սուկի ֆանտաստիկա և ռոմանտիկա ժանրում նկարահանված «Պահապան: Միայնակ և Մեծ Աստվածը» դրամայի գլխավոր դերում: Դրաման դարձել է հիթ, և նրա հաջողության հետ մեկտեղ, օգնել է Լիի դերասանական կարիերայի վերածնունդին: