Jump to content

Լի Ջոնգ Սոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Ջոնգ Սոկ
կորեերեն՝ 이종석
Հասակը1.85
Ծնվել էսեպտեմբերի 14, 1989(1989-09-14)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՍուվոն, Հարավային Կորեա[2]
ԿրթությունYongdong Middle School?, Yangjae High School? և Կոնկուկ Համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտությունմոդել, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2005 ― ներկա
Համատեղ ապրող(ներ)IU[3]
lee-jongsuk.com
Լի Ջոնգ Սոկ՝ Վիքիպահեստ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Լի Ջոնգ Սոկ (հանգըլ՝ 이종석, անգլ.՝ Lee Jong Suk, սեպտեմբերի 14, 1989(1989-09-14)[1], Սուվոն, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի հանրահայտ դերասան և մոդել։ Նկարահանվել է մի շարք հայտնի դորամաներում (հեռուստասերիալներում), ինչպիսիք են «Ես լսում եմ քո ձայնը», «Դպրոց 2013», «Խորհրդավոր այգի» և «Պինոկիո»-ն, «W»-ն և «Մինչ դու քնած ես»-ը։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Ջոնգ Սոկը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին Հարավային Կորեայի Յոնգին քաղաքում։

Մասնակցել է SBS ընկերության՝ դերասանների համար նախատեսված քաստինգին միջին դպրոցում սովորելու տարիներին։ Մասնակցել է ընթացիկ տեսանկարահանումներին՝ որպես SBS ընկերության յոթ ազատ դերասաններից մեկը։ Մոդելային կարիերայում Լի Ջոնգ Սոկը դարձավ սեուլյան Collection ծրագրի ամենաերիտասարդ մոդելը։

2010 թվականին նկարահանվում է հարավկորեական հանրահայտ «Խորհրդավոր այգի» և «Արքայազն դատախազը» դորամաներում (հեռուստասերիալ)։ 2012 թվականին Ջոնգ Սոկը հայտնվել է MBC հեռուստաընկերության «Ուժեղ հարված» դորամայում։ «Ghost» սարսափ ֆիլմում իր առաջին դերը խաղալուց հետո․ նրան բաժին է հասնում «Սոար․ Դեպի երկինք» հեռուստասերիալի գլխավոր դերը։

Լի Ջոնգ Սոկը հետագայում նկարահանվում է նաև «Դպրոց 2013» դորամայում՝ դասարանի ավագի դերում։

Դերասանին հեռուստադիտողների շրջանում էլ ավելի հայտնի դարձրեց «Ես լսում եմ քո ձայնը» հեռուստասերիալում Փակ Սու Հայի դերը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վերնագիր Դեր Ալիք
2010Արքայազն դատախազըԼի Վու ՀյունSBS
Խորհրդավոր այգիՀան Տե Սուն
2011Ուժեղ հարված․ Շորթ Լեգեդի վրեժըԱհն Ջոնգ ՍոկMBC
2012Երբ ես հրաշալի տեսք ունեիՅուն Ջունգ ՀյուկKBS
Դպրոց 2013Գո Նամ Սուն
2013Ես լսում եմ քո ձայնըՓակ Սու ՀաSBS[4]
2014Օտարերկրացի բժիշկըՓակ Հուն
ՊինոկիոՉոի Դալ Պո /
Չհվե Դալ Պո
2016 W Կանգ Չոլ MBC
2017 Մինչ դու քնած ես Ջոնգ Ջե Չան

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Հեռուստասերիալ Արդյունք
2012KBS դորամայի մրցանակաբաշխությունԼավագույն նոր դերասանԴպրոց 2013Հաղթանակ
201320֊ականների 7֊րդ դորամայի աստղ մրցանակաբաշխություն20֊ականների դորամա աստղ ֊ տղամարդԱռաջադրված
Կորեական դորամայի 6֊րդ մրցանակաբաշխությունԳերազանցության մրցանակ, դերասանԵս լսում եմ քո ձայնըՀաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ Լի Բո Յունգի հետՀաղթանակ
Ոճային իկոն 6֊րդ մրցանակաբաշխություն21֊րդ դարի ջենթլմենՀաղթանակ
21֊րդ դարի կորեական արվեստի և գերազանցության մրցանակաբաշխությունԼավագույն դերասանՀաղթանակ
Ապանի աստղերի 2֊րդ մրցանակաբաշխությունԳերազանցության մրցանակ, դերասանՀաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ Լի Բո Յունգի հետՀաղթանակ
SBS դորամաների մրցանակաբաշխությունԳերազանցության մրցանակ, մինիսերիալների դերասանՀաղթանակ
Աստղերի թոփ 10Հաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ՝ Լի Բո Յունգի հետԱռաջադրված
2014Ասիայի մոդելների մրցանակաբաշխությունԱստղ֊մոդելի մրցանակՉկա տվյալՀաղթանակ
Բեկսանգի արվեստի մրցանակաբաշխություն(TV) լավագույն դերասանԵս լսում եմ քո ձայնըԱռաջադրված
(TV) ամենահայտնի դերասանԱռաջադրված
Կորեական դորամայի 7֊րդ մրցանակաբաշխությունԳերազանցության մրցանակ, դերասանՕտարերկրացի բժիշկըԱռաջադրված
Ոճային իկոնի 7֊րդ մրցանակաբաշխությունՈճային երիտասարդ տղամարդՉկա տվյալՍպասվող

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.highziumstudio.com/%EC%95%84%ED%8B%B0%EC%8A%A4%ED%8A%B8/%EC%9D%B4%EC%A2%85%EC%84%9D/
  2. 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
  3. ↑ https://www.lifestyleasia.com/bk/entertainment/celebrities/iu-and-lee-jong-suk-love-story-everything-to-know/
  4. ↑ «이종석, '너의 목소리가 들려' 출연..초능력 소년» (Korean). star.mt.co.kr. 2013 թ․ ապրիլի 24.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Լի Ջոնգ Սոկ

Խորհրդավոր այգի (2010-2011) • Դպրոց 2013 (2012) • Ես լսում եմ քո ձայնը (2013) • Օտարերկրացի բժիշկը (2014) • Պինոկիո (2014)  • W (2016)  • Մինչ դու քնած ես (2017)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ջոնգ Սոկ» հոդվածին։