The Last of Us

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է The Last of Us (տեսախաղ)ից)
The Last of Us
Изображение логотипа
Վերջինը մեզնից. պաշտոնական պաստառ
Վերջինը մեզնից. պաշտոնական պաստառ
ՄշակողNaughty Dog
ՆախագծողՋեյկոբ Մինկոֆ
ՀրատարակիչSony Interactive Entertainment
ԴիստրիբյուտորPlayStation Store և PlayStation Plus Premium[1]
Միջերեսի լեզուանգլերեն[2]
Բնօրինակ լեզուանգլերեն
ՍցենարիստՆիլ Դրակման
ԿոմպոզիտորԳուստավո Սանտաոլալյա
ԾրագրավորողԹրեվիս Մակինթոշ, Ջեյսոն Գրեգորի
ՊրոդյոսերՆիլ Դրակման
Սերիայի մասThe Last of Us
ՎայրԿոլորադո, Բոստոն, Սոլթ Լեյք Սիթի, Փիթսբուրգ, Օստին, Լեյքսայդ, Լինկոլն, Ջեքսոն և Բոուլդեր
Թողարկման թվականհունիսի 14, 2013, հուլիսի 29, 2014, հուլիսի 30, 2014 և օգոստոսի 1, 2014
ՊլատֆորմներPlayStation 3 և PlayStation 4
ՇարժիչHavok
Վերջին տարբերակPlayStation 3: 1.11[3] և PlayStation 4: 1.11[4]
Ժանրարկածային, սարսափ, թրիլեր, դրամա, ֆանտաստիկ, էքշն
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ[5] և միակառավարելի խաղ
PEGIPEGI 18[6]
USKUSK 18[7]
ESRB17+
CEROZ (միայն 18 տարեկան և բարձր անձնանց)
ԿրիչBlu-ray Disc և թվային բաշխում
Կառավարումգեյմփադ, Dualshock 3 և DualShock 4
🌐thelastofus.com(անգլ.)
 The Last of Us Վիքիպահեստում

«Մեզանից վերջինները» (անգլ.՝ The Last of Us) համակարգչային խաղ է ստեղծված Naughty Dog ստուդիայի և Sony Computers Entertainment հրատարակչության կողմից հատուկ PlayStation 3 -ի համար 2013 թվին։ 2014 թ. հուլիսի 29-ին ստեղծվեց խաղի թարմացված տարբերակը PlayStation 4 -ի համար, որը կոչվեց The Last of Us Remastered:

Խաղի գործողությունները տեղի են ունենում ապագայում՝ քսան տարի անց այն բանից հետո, երբ ողջ աշխարհը վարակվում է մի վիրուսով, որի աղբյուր դարձել է քորդիսեփս սունկը։ Խաղում կան երկու գլխավոր հերոսներ՝ Ջոելը և Էլին։ Ջոելը մաքսանենգ է, իսկ Էլին տասնչորս տարեկան դեռահաս։ Խաղի ընթացքում նրանք փորձում են մայրցամաքի մի մասից գնալ մյուսը։ Իհարկե, ճանապարհը լի է արկածներով, միջադեպերով, նոր ծանոթություններով, և, իհարկե, էքշնով։ Խաղն առանձնանում է նրանով, որ խաղացողը պետք է գործի առավելագույնս զգույշ և փորձի խնայողաբար օգտագործի զինամթերքը։

Այն ճանաչվել է 2013 թվականի լավագույն համակարգչային խաղը և ստացել բազմաթիվ պարգևներ։ Խաղի վաճառքի առաջին շաբաթում վաճառվել է 1,3 միլիոն կրկնօրինակ, իսկ մեկ տարի հետո կրկնօրինակների թիվը հասավ 7 միլիոնի։

Խաղի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ խաղի ընթացքում խաղացողը կարող է ղեկավարել միայն մեկ հերոսին(մնացածները ղեկավարվում են համակարգչի կողմից)։ Խաղը բաժանվում է մի քանի ընդարձակ մակարդակների, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ խաղացողի դիմաց առաքելություն է դրվում(հասնել տրված կետին, ոչնչացնել թշնամիներին և այլն)։

Հերոսների զենքերը փոխվում են խաղի ընթացքում՝ դառնալով ավելի հզոր և ֆունկցիոնալ։ Բացի զենքերից գոյություն ունեն նաև ապակե շշեր և քարեր, որոնց կարելի է նետել թշնամու վրա։

Գոյություն ունի թշնամիների մի քանի տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կռվի ժամանակ իրեն տարբեր ձևով է դրսևորում։ Ոչ վարակվածները ավելի ուժեղ են ֆիզիկապես, հաճախ խմբերով են հարձակվում, սակայն հնարավոր է, որ հանձնվել, քանի որ գիտակցում են իրենց անխուսափելի պարտությունը(հիմնականում դա ձևական բնույթ է կրում)։ Վարակվածը, տեսնելով թշնամու, սկսում է տհաճ ձայներ հանել, որպեսզի իր խմբին տեղյակ պահի ներխուժման մասին։ Նրանք ավելի թույլ են ոչ վարակվածներից, սակայն ավելի ագրեսիվ։ Վարակվածների մի մասը կույր է, բայց զարգացած լսողություն ունի, այդ պատճառով նրանց մոտ արագ քայլեր կատարելը արդյունավետ չէ։

Քարտեզի բազմաթիվ կետերում թաքնված են թղթի կտորներ, որտեղ այլ գոյատևողներ գրել են իրենց արկածների մասին։ Դրանք միավորելու դեպքում ստացվում է ամբողջական պատմություն։

Վիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսն առաջանում է քորդիցեփս սնկի մուտացիայի արդյունքում։ Նրա արձակած սպորները, մտնելով մարդու օրգանիզմ, ստիպում են վերջինիս նույնպես ենթարկվել մուտացիայի, որը կազմված է 3 մակարդակից։

Առաջին մակարդակում վարակվածի օրգանիզմը սկսում է փտել, կապույտ կամ կանաչ երանգներ են ի հայտ գալիս, զոհը նմանվում է «զոմբի»-ի։

Երկրորդ մակարդակում վարակվածի գլխին սկսում են աճել սնկանման ավելորդ մասեր, որոնք փակում են վարակվածի աչքերը և հիմք դառնում վերջինիս լսողության զարգացմանը։

Երրորդ մակարդակում սնկանման մասեր սկսում են աճել վարակվածի ամբողջ մարմնի վրա։ Որոշ ժամանակ անց զոհը փնտրում է լուռ մի անկյուն, որտեղ մահանում է, իսկ նրա վրայի սնկերը սպորներ են արտադրում։

Իրականում այդ սունկը գոյություն ունի, սակայն այն վարակում է միայն որոշ միջատների։

Լուսատտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լուսատտիկներ»-ը մի խմբավորում է, որի նպատակն է անել ամենինչ, վիրուսի դեմ պատվաստանյութ(վակցինա) գտնելու համար։ Սակայն վերջիններիս և կառավարության միջև բազմաթիվ միջադեպեր են տեղի ունեցել, քանի որ կառավարությունը կողմ է վարակվածների ոչնչացմանը, իսկ լուսատտիկները՝ ոչ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոլոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում վիրուսի սփռման ժամանակ։ Ջոլն ին իր աղջկա՝ Սարայի հետ բնակվում է ԱՄՆ - ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում։ Այն բանից հետո, երբ մի վարակված հարձակվում է իրենց տան վրա, նրանք Թոմիի(Ջոլի եղբայրը) հետ ավտոմեքենայով հեռանում են քաղաքից։ Ճանապարհին մեքենան վթարի է ենթարկվում։ Վթարի արդյունքում, Սարան վնասում է ոտքը, և Ջոլը վերցնում է նրան իր ձեռքերի վրա։ Վարակվածներից փախչելու ժամանակ նրանք հանդիպում են ԱՄՆ զինվորի, ով հրաման է ստանում երկուսի վրա էլ կրակ բացել։ Թոմին հասցնում է սպանել զինվորին, սակայն փամփուշտն արդեն խոցել էր Սարայի կրծքավանդակը։ Աղջիկը մահանում է հոր ձեռքերի վրա։

Ամառ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի իրադարձություններից անցնում է 20 տարի։ Ջոլը տեղափոխվում է Բոստոն, որտեղ հանդիպում է Թեսին, ով հետագայում դառնում է իր օգնականը։ Նրանց առաքելությունն է դառնում սպանել իրենց խաբած կոնտրաբանդիստին՝ Ռոբերտին, ով վաճառել էր իրենց զենքերը լուսատտիկներին։ Վերջինիս սպանելուց հետո Ջոլն ու Թեսը հանդիպում են Մարլինին, ով հանդիսանում էր լուսատտիկների առաջնորդը։ Նա համաձայնվում է վերադարձնել զենքերը միայն այն դեպքում, երբ Ջոլն ու Թեսը կարանտինից դուրս հանեն Էլիին և տանեն կապիտոլիում։ Փոքր - ինչ ուշ պարզվում է, որ Էլին վարակված է, սակայն քորդիցեփսը չի կարողանում ազդել աղջկա մարմնի վրա։ Հենց այս փաստն է ստիպում զույգին էլ ավելի լուրջ մոտենալ առաքելությանը։ Հասնելով կապիտոլիում խումբը հայտնաբերում է, որ լուսատտիկներին սպանել են զինվորականները։ Թեսն իր վրա վերցնում զինվորականների նոր խմբին, քանի որ վարակվել էր մեկ ժամ առաջ, իսկ Ջոլն ու Էլին լքում են կապիտոլիումը։ Թեսին սպանում են, իսկ Ջոլը որոշում է Էլիին տանել դեպի արևմուտք Թոմիի մոտ, ով որոշել էր դառնալ լուսատտիկներից մեկը։

Ճանապարհին նրանք հանդիպում են Բիլին, ում Ջոլը վաղուց ճանաչում էր։ Վերջինս օգնում է զույգին ավտոմեքենա գտնել, առանց որի ճանապարհ շարունակելն ուղակի անհնար էր։

Պիտսբուրգում Ջոլն ու Էլին խնդիրներ են ունենում այլ գոյատևողների հետ և փրկվում են ի շնորհիվ երկու եղբայրների՝ Հենրիի ու Սեմի։ Միասին ճանապարհորդելու ընթացքում Սեմը վարակվում է և սպանվում է սեփական եղբոր ձեռքով, իսկ Հենրին, չդիմանալով իր եղբոր կորուստին, ինքնասպան է լինում։

Աշուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոլն ու Էլին ուղևորվում են Վայոմինգ նահանագի Ջեքսոն շրջան, որպեսզի գտնեն Թոմիին։ Դա նրանց հաջողվում է։ Պարզվում է, որ Թոմին ամուսնացել է ոմն Մարիայի հետ։ Էլին, լսելով, որ Ջոլը ուզում է իրեն հանձնել Թոմիին, հեռանում է ձիու վրա։ Ջոլին հաջողվում է գտնել Էլիին։ Նա խոստանում է, որ չի լքի աղջկան, և երկուսով ուղևորվում են լուսատտիկների բազա, սակայն պարզվում է, որ վերջիններս լքել են այն և հեռացել Սոլթ - Լեյք - Սիթի։ Ջոլն ու Էլին նույնպես որոշում են ուղևորվել այնտեղ։ Սակայն բազայից դուրս գալու ժամանակ Ջոլի վրա հարձակվում է մի ավազակ և Ջոլը ընկնում է վեր ցցված երկաթե ձողի վրա և շատ ծանր վիրավորվում։ Էլիի հետ միասին նա հասնում է ձիու մոտ։ Որոշ ժամանակ անց Ջոլն ուշաթափվում է։

Ձմեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլին, որսորդություն անելիս, հանդիպում է ևս երկու որսորդի՝ Դեվիդին ու Ջեյմսին, ովքեր համաձայնվում են Էլիին տալ պենիցիլին Ջոլին բուժելու համար։ Դեվիդը միանագամից հետաքրքրվում է Էլիով և առաջարկում իրեն, որ միանա իր խմբին։ Էլին, բնականաբար, չի համաձայնվում։ Դեվիդն ու Ջեյմսը նրան գերի են վերցնում, իսկ Ջոլը, նկատելով Էլիի բացակայությունը, Դուրս է գալիս նրան փնտրելու։ Էլիին հաջողվում է հայտնաբերել, որ Դեվիդը խմբում մարդակերներ են գոյատևում, երբ վերջիններս փորձում են կտրատել աղջկան։ Էլին փախչում է գերությունից և թաքնվում մի խրճիթում։ Դեվիդը գտնում է իրեն։ Աղջիկը սպանում է մարդակերին դանակի 11 հարվածով։ Ջոլը հասնում է Էլիին։

Գարուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսները հասնում են Սոլթ - Լեյք - Սիթի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
  2. NZ Register of Classification Decisions
  3. The Last of Us Patch 1.11 and 1.06 - New MP Add-Ons — 2014.
  4. Самитов А. Для ремастера The Last of Us вышло обновление, уменьшающее время загрузок в несколько раз (ռուս.): «Новая игра +», к примеру, запускается примерно втрое быстрее // DTF — 2020.
  5. The Last of Us multiplayer revealed — 2013.
  6. The Last of Us
  7. USK Classification Database (գերմ.)