The Guess Who

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
The Guess Who
The Guess Who.png
Ժանրերջազ-ֆյուժն[1][2][3], բլյուզ ռոք[4], classic rock?[5][6], ռոք[7][8], փսիխոդելիկ ռոք[9][10], գարաժ ռոք[11][12], հարդ ռոք[13][14], ֆոլկ ռոք[15][16][17], փոփ երաժշտություն[18][14][19] և պրոգրեսիվ ռոք[20][21]
Գործունեություն1965
ԼեյբլScepter?, Buddah Records?, Quality Records?, RCA Records և Sundazed Records?
Կայքtheguesswho.com

The Guess Who (հայ․՝ Գուշակիր՝ ով է), կանադական առաջին աստղային ռոք խումբը, որը ձևավորվել է 1962 թվականին Վինիպեգում և պատմության մեջ է մնացել իր «American Woman» (1970) հիթի շնորհիվ, որը ամիսներ շարունակ ամերիկյան չարթեր է գլխավորել։

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ստեղծողները համարվում են Չադ Ալանը և Ռենդի Բախմանը, ովքեր Chad Allan and the Expressions խմբի անդամներն էին։ Այդ խումբը հայտնի դարձավ 1965 թվականին, երբ կատարեցին Ջոնի Քիդի և the Pirates խմբի «Shakin' All Over» երգի քավեր տարբերակը։ Այն ներառվեց ամերկյան Top 40-ում։ Դրանից հետո Expressions-ը ձայնագրեցին ալբոմ իրենց անունով և Quality լեյբլը պատկերի վրա որպես կատակ գրեց «Գուշակիր՝ ով է»։ Այդտեղից առաջացավ խմբի անվանումը[22]։

1970 թվականին The Guess Who-ն դարձավ առաջին կանադական խումբը, որը բարձր հորիզոնականներ զբաղեցրեց ամերիկյան Billboard Hot 100 չարթում[23]։ Ճակատագրի հեգնանքով այդ հաջողությունը «American Woman» երգի պատճառով համարվեց հակաամերիկյան և հակապատերազմական[22]։ 1970 թվականին խմբին հրավիրեցին Ռիչարդ Նիքսոնի Սպիտակ տուն, սակայն նախագահի կինը խմբին խնդրեց չկատարել «American Woman» երգը[24]։

Երաժշտական քննադատներից մեկը նշել է, որ կանադացի վոկալիստը երգում է Ջիմ Մորիսոնի նման[25]։

Դրանից որոշ ժամանակ անց խումբը լքում է կիթառահար Ռենդի Բեքմենը (ավելի ուշ դառնում է Bachman-Turner Overdrive-ի հիմանդիր)։ Նա գտնում էր, որ ռոքնռոլը անհամատեղելի է իր կրոնական համոզմունքների հետ[26]։ Նրա օրինակին են հետևում մի քանի այլ երաժիշտներ, որի պատճառով The Guess Who-ն շուտով դադարում է գոյություն ունենալ։

The Guess Who-ն ֆիլմագրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Shakin' All Over» երգը «Factory Girl» ֆիլմի սաունդթրեքն է։
  • «American Woman» երգը հնչում է «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում։ Ֆիլմի գլխավոր հերոսը Լեստեր Բյորնեմն է, ով այդ երգը մեքենայի մեջ է լսում այն բանից հետո, երբ թողնում է իր աշխատանքը և «նոր կյանք» է սկսում։
  • «No Time» երգը հնչում է «Սիլիկոնային հովտի ծովահենները» ֆիլմում, երբ Սթիվ Ջոբսը բանկերում ներդրումներ է փնտրում, որից հետո Hewlett-Packard-ի ներկայացուցիչները անհատական համակարգիչների գաղափարը անիմաստ են համարում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ:

1965 - Shakin' All Over

1965 - Hey Ho (What You Do To Me)

1966 - It's Time

1968 - Wheatfield Soul

1969 - Canned Wheat

1970 - Share The Land

1970 - American Woman

1971 - So Long Bannatyne

1972 - Rockin'

1973 - Artificial Paradise

1973 - #10

1974 - Road Food

1975 - Power In The Music

1975 - Flavours

1978 - The Guess Who's Back

1979 - All This For A Song

1995 - Lonely One

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://fandalism.com/melaniejodrums/R4p
  2. http://fandalism.com/007javiercito/bXox
  3. http://www.fye.com/s/product/916847/Chicago-Heart-of-Chicago-1967-1981-Remastered
  4. http://www.chicagonow.com/eye-tunes/2013/02/the-guess-who-live-in-st-charles-il-on-february-16-2013/
  5. http://rocksmith.ubi.com/rocksmith/it-it/music/
  6. http://theseconddisc.com/release/the-best-of-the-guess-who-quadraphonic/
  7. http://www.winnipegfreepress.com/local/guess-who-will-get-a-stamp-city-rock-icons-178052821.html
  8. http://www.artistdirect.com/nad/store/artist/album/0,,224431,00.html
  9. http://www.discogs.com/Guess-Who-Born-In-Canada/release/787564
  10. http://www.discogs.com/Guess-Who-Shakin-All-Over-Till-We-Kissed/release/2041486
  11. http://www.bjsclassicrock.co.uk/guess-who.html
  12. http://www.allmusic.com/style/garage-rock-ma0000004458/albums
  13. http://www.nationwidekaraokerentals.com/PROe1000songlist.xls
  14. 14,0 14,1 http://www.maniadb.com/artist/122384?o=g
  15. http://www.cduniverse.com/productinfo.asp?pid=7008839
  16. http://www.cduniverse.com/search/xx/music/pid/6709273/a/extended+versions.htm
  17. https://fandalism.com/zman12/kLe
  18. http://www.contactmusic.com/alex-miller/video
  19. http://www.mtv.com/artists/the-guess-who-1/
  20. http://soundsfromthedarkside.com/tag/video-art/
  21. http://www.fandalism.com/marisenta/cnJw
  22. 22,0 22,1 www.allmusic.com
  23. American Woman // superseventies.com (անգլ.)
  24. American Woman — Guess Who на songfacts.com (անգլ.)
  25. M.C. Strong, The Great Rock Discography, 1998, стр. 322.
  26. The Guess Who // classicbands.com