Bachman-Turner Overdrive

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bachman-Turner Overdrive
Ժանրերռոք, բլյուզ ռոք[1][2][3], հարդ ռոք[4] և boogie rock?[5]
Գործունեություն1973
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս, MCA Records և Curb Records
Պարգևներ
 Bachman–Turner Overdrive Վիքիպահեստում

Bachman–Turner Overdrive, կանադական խումբ, որը ձևավորվել է 1972 թվականին Վիննիպեգ քաղաքում[6]։ Խմբի ստեղծման նախձեռնողը The Guess Who խմբի նախկին անդամ Ռենդի Բաչմանն է[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լքելով The Guess Who խումբը՝ Բաչմանը ձայնագրեց «Ахе» սկավառակը և սկսեց համագործակցել Կիտ Էմերսոնի հետ, սակայն դրան խանգարեց հիվանդությունը։ Երաժիշտը բեմ վերադարձավ Brave Belt խմբի հետ, որտեղ նվագում էին նրա եղբայր Ռոբը, Ֆրեդ Թյորները և Չեդ Ալանը[8]։ Brave Belt խումբը 1971-1972 թվականներին ձայնագրեց երկու ալբոմ «Reprise» լեյբլի հետ, որից հետո Ալանին փոխարինելու եկավ Թիմ Բեքմենը։

Խմբի անդամները համաձայնվեցին «Mercury» ընկերության հետ և խմբի անունը փոխեցին՝ Bachman-Turner Overdrive։ 1973 թվականին նրանք թողարկեցին ալբոմ, որը մեծ ճանաչում բերեց ԱՄՆ-ում և Կանադայում։ 1974 թվականին Թիմ Բեկմեին փոխարինեց Բլեր Թորնտոնը։

Bachman-Turner Overdrive-ը շրջագայություն է կատարում Ամերիկայում և թողարկում է «Bachman — Turner Overdrive II» սկավառակը, որը չորրորդ հորիզոնականը գրավեց ամերիկյան չարթերում, իսկ Takin' Care Of Business» սինգլը գրավեց 12-րդ հորիզոնականը։

Երրորդ՝ «Not Fragile» սկավառակը թողարկվում է 1974 թվականի ամռանը և բարձր հորիզոնականներ է զբաղեցնում ամերիկյան չարթերում։ «You Ain’t Seen Nothing Yet» երգը Ռենդի Բեքմենի կատարմամբ Բրիտանիայում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

«Four Wheal Drive» սկավառակը խմբի վերջին աշխատանքն է համարվում, չնայած նրան, որ խումբը սինգլներ ու ալբոմներ է ձայնագրել մինչև 70-ականների ավարտը։ Այն թողարկվել է 1975 թվականին։

1977 թվականին Ռենդի Բեքմենը ստեղծում է նոր խումբ՝ Ironhorse: Առաջին ալբոմում իր դեբյուտը կատարեց բասիսիտ Ջիմ Կլենչը։ Ֆրեդ Թյորները ռիթմ կիթառ էր նվագում խմբում։ Խումբը ստացավ Վ․ Տ․ Օ․ անունը, սակայն դա չօգնեց նրանց ճանաչում ձեռք բերել և 1979 թվականին այն դադարեցրեց իր գործունեությունը[9]։

1983 թվականին խմբի անդամներն էին Ռենդի Բեքմենը, Թիմ Բեքմենը, Ֆրեդ Թյորները և Գերի Փիթերսոնը։ Սակայն նրանց ձայնագրած «Bachman-Turner Overdrive» ալբոմը այդպես էլ հաջողություն չունեցավ։

Խումբը հանդես եկավ նաև 90-ականների սկզբին, սակայն նոր ալբոմներ չթողարկվեցին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խմբի իրական անդամների անունները «թավատառ» են նշված
Bachman-Turner Overdrive
(1973—1974)
Bachman-Turner Overdrive
(1974—1977)
Վ․ Տ․ Օ.
(1977—1979)
  • Ֆրեդ Թյորներվոկալ, ռիթմ կիթառ
  • Ջիմ Կլենչ — բաս, բեք վոկալ
  • Բլեր Թորնտոն — կիթառ, բեք վոկալ
  • Ռոբի Բեքմենթմբուկ, պերկուսիա, բեք վոկալ
1979—1983

Մասնատում

Bachman-Turner Overdrive
(1983—1986)
1986—1988

Խումբը լուծարվեց, Թիմ Բեքմենը շրագայում է Վ․Տ․Օ խմբի հետ .

Bachman-Turner Overdrive
(1988—1991)
Bachman-Turner Overdrive
(1988—1991)
Վ․ Տ․ Օ․
(1991—2005)
  • Ռենդի Մյուրեյ — վոկալ, ռիթմ կիթառ
  • Ֆրեդ Թյորներ — վոկալ, բաս կիթառ
  • Բլեր Թորնտոն— կիթառ, բեք վոկալ
  • Ռոբի Բեքմեն — թմբուկ, պերկուսիա, բեք վոկալ
2005—2009

Խումբը լուծարվում է

Bachman & Turner
(2009-այժմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.lastfm.fr/music/Bachman+&+Turner
  2. http://www.mclub.com.ua/vcat.phtml?action=va&singer=28244
  3. http://www.discogs.com/Bachman-Turner-Overdrive-Bachman-Turner-Overdrive/release/3456802
  4. http://www.spirit-of-metal.com/groupe-groupe-Brave-l-en.html
  5. https://www.allmusic.com/artist/mn0000062002
  6. The first word of the band's name is pronounced in Canada as («Randy Bachman of BTO with Elvis -28/05/07- "TCB"».), due to the Canadian Shift. However, the pronunciation has become widespread, especially on American radio.
  7. Band bio at www.btorocks.com.
  8. Heatley, Michael (2014 թ․ մայիսի 2). «The Turbulent History of Bachman-Turner Overdrive». teamrock.com. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
  9. "Driving Music: Bachman–Turner Overdrive", article at allpar.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]