The Doors (ալբոմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ The Doors (այլ կիրառումներ)
The Doors | ||||
---|---|---|---|---|
-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Հունվար 4, 1967 | |||
Ձայնագրված | Օգոստոս 24-31 1966 | |||
Ժանր | ռոք,ասիդ ռոք, պսիխոդելիկ ռոք | |||
Տևողություն | 2548 s | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Փոլ Ռոթշիլդ | |||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ The Doors ալբոմից | ||||
|
The Doors-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի առաջին ստուդիական ալբոմն է։ Այն ձայնագրվել է 1966 թվականի օգոստոսին և թողարկվել է 1967 թվականի հունվարին։ Ալբոմն ներառում է խմբի ամենաճանաչված հիթը "Light My Fire" երգը։ Ալբոմը համարվում է ռոքի պատմության ամենակարևոր ալբոմներից մեկը, և հայտնի Rolling Stone ամսագիրը այն ընդգրկել է իր 500 բոլոր ժամանակների մեծագույն ալբոմների ցանկում՝ 42-րդ հորիզոնականում[1]։ Ալբոմը վաճառվել է 17 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և համարվում է խմբի ամենահաջողված ստուդիական ալբոմը վաճառքների քանակով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի վերջնական կազմը ձևավորվեց երբ այն լքեցին Ռեյ Մանզարեկի երկու եղբայրները, և խմբին միացավ նոր կիթառիստ Ռոբի Կրիեգերը[2]։ Խումբը ի սկզբանե վեցամսյա պայմանագիր ուներ "Columbia Records" գործընկերության հետ, սակայն խումբը չկարողացավ գտնել պրոդյուսեր այդ գործընկերությունից, այդ իսկ պատճառով էլ նրանք խզեցին կնքված պայմանագիրը[3]։ Պայմանագիրը խզելուց հետո խումբը համերգներ էր ունենում մի շարք ակումբներում այդ թվում նաև London Fog-ում և հայտնի Whisky a Go Go-ում մինչև որ նրան պայմանագիր ստորագրեցին "Elektra Records" գործընկերության հետ, Ջեք Հոլզմանի միջնորդությամբ[4][5]։
Ալբոմը ամբողջությամբ ձայնագրվել է Sunset Sound Studios ստուդիայում, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում։ Ձայնագրումբը տևել է ընդամենը վեց օր, պրոդյուսեր Պոլ Ռոթչայլդի և ձայնային իժիներ Բրյուս Բոտնիկի հետ[6]։ Չորս տեղնոց ձայնագրման սարք է օգտագործվել ձայնագրության համար։ Առաջինի վրա ձայնագրվել են բաս կիթառի և հարվածային գործիքների մասերը, երկրորդի վրա ձայնագրվել են կիթառի և դաշնամուրային մասերը, երրորդի վրա ձայնագրվել է Ջիմ Մորիսոնի վոկալային հատվածները։ Իսկ չորրորդը օգտագործվել է օվերդուբի համար։ Ձայնագրման ժամանակ բաս կիթառահար Լարի Նետչելը մասնակցել է մի քանի երգերի նվագակցությանը, որպեսզի ուժ հաղորդի Ռեյ Մանզարեկի օգտագործած օրգանի բասսային հատվածներին։ "The End" երգը կատարվել է երկու անգամ, և վերջում երկու տարբերակները միացվել են իրար և ստացվել է վերջնական երգը[7]։
Երգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած այն բանին որ երգերի հեղինակ որպես այդպիսին ալբոմում նշվել են խմբի բոլոր անդմաները, երգերի մեծամասնությունը գրել են Մորիսոնը և Կրիեգերը։ "The End" երգի Էդիպյան բառերով առաջին անգամ կատարվել է Whisky a Go Go-ում՝ խումբը պարզապես դւորս է շպռտվել ակումբից Մորիսոնի հետևյալ խոսքերի՝ Մայր... ես ցնականում եմ բռնաբարել քեզ պատճառով։ "Alabama Song"-ը գրվել է 1927 թվականին Կուռտ Վեիլի, և Բերտոլտ Բրեչտի կողմից նրանց Rise and Fall of the City of Mahagonny օպերայի համար։ "Back Door Man" երգը գրվել է Վիլի Դիքսոնի կողմից, սակայն ձայնագրվել է Հովլին Վուլֆի կողմից։ "End of the Night" երգի հետևյալ տողերը "Որոշները ծնվել են քաղցր բերկրանքով, որոշները ծնվել են անվերջ գիշերվա մեջ", վերցված են Ուիլյամ Բլեյքի "Անմեղության Գուշակությունները" բանաստեղծությունից։
Երգերի արագությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի 40ամյա տարելիցի վերաթողարկման ժամանակ "Light My Fire" երգը առաջին անգամն է ձայնագրվել իր ճիշտ արագությամբ։ Երգը համարյա 3,5% դանդաղ է եղել իր իրական արագության չապից, և այս մասին Բրյուս Բոտնիկի ասել է "Brigham Young University" համալսարանի պրոսեֆորը, ով նկատել է որ համերգային կատարումների ժամանակ խումբը երգը նվագել է համարյա կես տոն ավելի բարձրէ լյա նոտայով քան ստուդիական ձայնագրության ժամանակ որտեղ երգը սկսվում է լյա բեմոլ / սոլ մաժոր տոնայնության մեջ։ Մինչև 2006 թվականը միայն օրիգինալ 45 RPM-ով ձայնագրված "Light My Fire" և "Break On Through" սինգլներն են ունեցել ճիշտ արագություն[8]։
Մոնո տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնո LP տարբերակը (Elektra EKL-4007) ունի եզակի միքսեր որոնք տարբերվում են ալբոմի սետերո տարբերակից (EKS-74004)։ Սակայն մոնո տարբերակը ջնջվեց հենց ձայնագրվելուց հետո, և մինչև 2010 թվականը անհասանելի էր խմբի երկրպագուների համար։ Չնայած սրան 2010 թվականին խումբը թողարկեց սահմանափակ քանակով մոնո տարբերակները Rhino Records գործընկերության հետ միասին։ Այս տարբերակը երբեք չի թողարկվել CD-ի տեսքով սակայն կա նրա թվային տարբերակը "iTunes"-ում և "Amazon"-ում։
Այլ թողարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմը թողարկվել է երկտեղանի DVD-ի տեսքվ 2006 թվականին[9], բացի այս վերաթողարկվել է նաև 2011 թվականի սեպտեմբերի 14-ին[10]։
Տարածումը և ընդունումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտական վարկանիշ | |
---|---|
Վերլուծություններ | |
Աղբյուր | Վարկանիշ |
AllMusic | [11] |
Robert Christgau | B–[12] |
Rolling Stone | [13] |
The Rolling Stone Record Guide | [14] |
Slant Magazine | [15] |
Ալբոմը միանգամից բարձր հորիզոնական զբաղեցրեց Billboard 200-ի չարթերում, գրավելով 2-րդ հորիզոնականի և զիջեց միայն Բիթլզի "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" ալբոմին։ Իհարկե սրան նպաստեց հիթային սինգլի՝ "Light My Fire"-ի գրանցած մեծ հաջողությունները Ամերիկայի ամբողջ տարածքում։ Սակայն արձագանքը նույնը չեղավ Եվրոպայում, հիթային սինգլը զբաղեցրեց միայն 49-րդ հորիզոնականը Անգլիայում, իսկ ալբոմը ընդհանրապես տեղ չգտավ անգլիական չարթերում։ Այունամենայնիվ 1991 թվականին "Light My Fire"-ի վերաթողարկված տարբերակը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը անգլիական չարթերում, իսկ ալբոմը զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը և չարթերում մնաց ավելի շատ քան խմբի մեկ այլ ալբոմ։
Ալբոմը Rolling Stone ամսագրի կողմից ընդգրկվել է 500 բոլոր ժամանակների մեծագույն ալբոմների ցանկում, և բացի այդ ընդգրկվել է համանուն ամսագրի փառքի սրահում։ Q ամսագրիը այն ընդգրկել է իր 100 լավագույն ալբոմների ցանկում, ալբոմը նաև զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը NME ամսագրի բոլոր ժամանակների մեծագույն ալբոմների ցանկում[16]։ 2007 թվականին Rolling Stone ամսագիրը ընդգրկել է այն իր "1967 թվականի 40 կարևորագույն ալբոմներ"-ի ցնակում, և նշել "Խմբի լավագույն ալբոմը ցույց է տալիս, թե ինչքան պոպային բան կար այն պսիխոդելիկ ժամանակներում"[17]։
Գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգերը որոնք ընդգրկվել են ալբոմում նաև գրաքննության են ենթարկվել։ Մասնավորապես "Break On Through"-ի երգի ժամանակ այս տողերից "Նա վեր է բարձրանում" ("She gets high") կտրվել է վերջին բառը, քանի որ այդ ժամանակ տվյալ բառը վերաբերում էր թմրանյութերի չարաշահմանը, և Elektra գործընկերությունը մտավախություն ուներ որ երգը չեն միացնի ռադիոյով։ "The End" երգի վերջին մասը փոփոխվել է որպեսզի հեռացնեն այն հատվածները որտեղ Մորիսոնը անընդհատ օգտագործում է "fuck" բառը։ 1999 թվականի վերաթթղարկման ժամանակ երգերը լույս են տեսել իրենց իսկական տեսքով։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերը գրվել են Ջիմ Մորիսոնի, Ռոբի Կրիգերի, Ռեյ Մանզարեկի, և Ջոն Դենսոմրի կողմից, այլ հեղինակները նշված են։
1 կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Break On Through (To the Other Side)» | 2:29 | |||||||
2. | «Soul Kitchen» | 3:35 | |||||||
3. | «The Crystal Ship» | 2:34 | |||||||
4. | «Twentieth Century Fox» | 2:33 | |||||||
5. | «Alabama Song (Whisky Bar)» | Կուռտ Վեիլ,Բերտոլտ Բրեչտ | 3:20 | ||||||
6. | «Light My Fire» | 7:06 |
2 կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Back Door Man» | Վիլի Դիքսոն, Չեսթեր Բառնետ | 3:34 | ||||||
2. | «I Looked at You» | 2:22 | |||||||
3. | «End of the Night» | 2:52 | |||||||
4. | «Take It as It Comes» | 2:23 | |||||||
5. | «The End» | 11:41 |
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Չարթ | Հորիզոնական |
---|---|---|
1967 | Ամերիկա | 2 |
Վաճառքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Սերտեֆիկացիա | Վաճառք |
---|---|---|
Արգենտինա | Ոսկե | 30,000 |
Իսպանիա | Ոսկե | 50,000 |
Ավստրիա | Ոսկե | 25,000 |
Շվեյցարիա | Պլատինե | 50,000 |
Կանադա | 4× Պլատինե | 400,000 |
Գերմանիա | Պլատինե | 500,000 |
Մեծ Բրիտանիա | 2× Պլատինե | 600,000 |
Ֆրանսիա | 3× Պլատինե | 900,000 |
ԱՄՆ | 4× Պլատինե | 4,000,000 |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.rollingstone.com/music/lists/500-greatest-albums-of-all-time-20120531/the-doors-the-doors-20120524
- ↑ The Doors: The Doors by The Doors, 2006, p. 37
- ↑ The Doors: The Doors by The Doors, 2006, p. 53
- ↑ The Doors: The Doors by The Doors, 2006, p. 58
- ↑ http://www.discogs.com/Doors-The-Doors/release/526319
- ↑ The Doors: The Doors by The Doors, 2006, p. 68
- ↑ http://www.amazon.com/The-Doors/e/B000APF3U2
- ↑ Botnick, Bruce: Liner notes to 40th Anniversary CD release, May 2006.
- ↑ Sound and Vision review of the Doors' DVD-Audios
- ↑ Warner Premium Sound 14 September releases Արխիվացված 2011-08-13 Wayback Machine (in Japanese). Retrieved November 3, 2011.
- ↑ http://www.allmusic.com/album/the-doors-mw0000650088
- ↑ Christgau, Robert (1976 թ․ դեկտեմբերի 20). «Christgau's Consumer Guide to 1967». The Village Voice. New York. էջ 69. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Rolling Stone Review». Rolling Stone Magazine, Parke Puterbaugh. 2003 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Marsh, Dave; Swenson, John (Editors). The Rolling Stone Record Guide, 1st edition, Random House/Rolling Stone Press, 1979, p. 109.
- ↑ «Slant Review». Slant Magazine, Sal Cinquemani. 2007 թ․ ապրիլի 18. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Doors CD Album at CD Universe
- ↑ «Rolling Stone : Photos : The 40 Essential Albums of 1967 :». Web.archive.org. 2007 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
|